Ավան Առինջի գերեզմանոցում շիրմաքարին նստած տղամարդը պայթեցրել է ձեռքին եղած նռնակն ու մահացել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասի
Այսօր՝ մայիսի 22-ին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Ավան Առինջի գերեզմանոցում մի տղամարդ շիրմաքարի մոտ նստած սպառնացել է իր մոտ եղած մարտական նռնակը պայթեցնել, գրում է shamshyan.com-ը:
Տղամարդը պահանջել է, որ ոչ ոք չմոտենա իրեն, ասելով՝ եթե մոտենան նռնակը պայթեցնելու է։
Ըստ աղբյուրի, տղամարդու հետ տևական բանակցությունները արդյունք չեն տվել, նա ձեռքին փաթաթած նռնակը պայթեցրել է։
Բժիշկներն արձանակգրել են վերջինիս մահը:
Քննիչները այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում։ Հայտնաբերվել են նռնակի օղակը, դանակներ, օղու շիշ՝ ամբողջովին դատարկ։ Դեպքի փաստով ստեղծվել է քննչական խումբ, նախաձեռնվել է վարույթ։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



