Yerevan, 23.April.2026,
00
:
00
BREAKING


Արեւմուտքը շահագրգռված է Ադրբեջանի հզորացմամբ, այդ թվում՝ Հայաստանի հաշվին

ANALYSIS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ի՞նչ կաներ ԱԺԲ-ն, եթե մայիսի 14-ին Բրյուսելում ստորագրված եռակողմ հայտարարության միջնորդը լիներ Ռուսաստանը, իսկ Շառլ Միշելի փոխարեն Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կիլոմետր տարածքի մասին հայտարարեր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Չկա մեկ օր, որ Ադրբեջանի կամ Ռուսաստանի ղեկավարությունը չնախաձեռնի մի նոր գործողություն կամ առնվազն հայտարարություն անի, որն ուղղված չլինի կաթվածահար անելու հայության հավաքական կամքը»։ Սա մի հատված է ԱԺԲ-ի վերջին հայտարարությունից,  որն արվել է ի պատասխան Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանի եւ Թուրքիայի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին մեկ ամիս առաջ խորհրդարանում արված հայտարարության: Ռուսաստանն այդ հայտարարության հետ կապ չունի, բայց ԱԺԲ-ն համոզված է, որ դրա նախաձեռնողը Ռուսաստանն է, այսինքն` Պուտինը:

Հիմա տեսեք, թե ինչ հայտարարություն է արել ԱԺԲ-ն` ի պատասխան մայիսի 14-ին Բրյուսելում կայացած Շառլ Միշել-Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ եռակողմ հանդիպման պայմանավորվածությունների, ըստ որի՝ Հայաստանն Ադրբեջանը ճանաչում է 86,6 հազար քառակուսի կիլոմետր տարածքով։ Այսինքն, ըստ էության, Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի անբաժան մաս: ԱԺԲ-ի հայտարարության ամբողջ իմաստն այն է, որ 1991 թ․ Ալմա-Աթայի հռչակագիրը, որի վրա հղում են անում կողմերը՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը, չի կարող նման հայտարարության հիմք հանդիսանալ: Բայց ըստ Սեֆիլյանի եւ ԱԺԲ-ի, Շառլ Միշելը, ԵՄ-ն, Արեւմուտքն այդ հայտարարության համար որեւէ մեղք չունեն, մեղավորը դարձյալ Ռուսաստանն է, ավելի ճիշտ՝ 1920-1921 թթ․ քեմալ-բոլշեւիկյան ապօրինի գործարքների հիման վրա առաջացած իրողությունները եւ վարչական գծերը: ԱԺԲ-ի համար Արեւմուտքն ի սկզբանե ճիշտ է ու արդար, իսկ Ռուսաստանը մեղավոր է ու չարագործ՝ իր գոյության ամենասկզբից:

Սկզբունքը կամ տրամաբանությունն այստեղ կապ չունի կամ կապ ունի այնքանով, որ ով վճարում է, նա միշտ ճիշտ է:
Իսկ գիտե՞ք, թե ինչ է առաջարկում ԱԺԲ-ն՝ այդ հարյուրամյա անարդարությունը վերացնելու համար. դիմել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան` հստակեցնելու այն իրավական հենքը եւ միջազգային օրինական փաստաթղթերի եւ քարտեզների շրջանակը, որոնց հիման վրա պետք է որոշվի Հայաստանի եւ Ադրբեջանի օրինական սահմանը: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի եւ Շառլ Միշելի միակ մեղքն այն է, որ նրանք առանց ՄԱԿ-ի արդարադատության դատարան դիմելու են որոշել Հայաստանի սահմանները, եթե դիմեին դատարան, ապա Արցախն էլ դատարանով մեզ կտային, Ադրբեջանի մնացած տարածքներից էլ՝ մի հսկայական կտոր: Չմոռանանք, որ նախկինում Ժիրայր Սեֆիլյանը խոսում էր մինչեւ Քռի ափ հասնելու եւ Քուռ-արաքսյան հովիտը Հայաստանի վերահսկողության տակ վերցնելու մասին: 

Սեֆիլյանը եւ ԱԺԲ ներկայացուցիչներն այնքան միամիտ չեն, որ չհասկանան, որ երկրների սահմանները չեն որոշվում ինչ-որ դատարանների որոշմամբ կամ պատմական արդարության սկզբունքով: Նրանք նաեւ գիտեն, որ Ադրբեջանը հավաքական Արեւմուտքի` ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի դաշնակիցն է, ընդդեմ հավաքական Արեւմուտքի թիրախ Իրանի: Արեւմուտքն ամեն ինչ անում է, որ Ադրբեջանն ուժեղանա, որովհետեւ որքան ուժեղ է Ադրբեջանը, այնքան արդյունավետորեն նա կարող է պայքարել Իրանի դեմ, մանավանդ որ Ադրբեջանը եւ Իրանը քաշային տարբեր մակարդակներում են: Այդ տարբերությունը կոմպենսացվում է Արեւմուտքի աջակցությամբ: Իսկ ո՞ւմ հաշվին պետք է հզորանա Ադրբեջանը․ առաջին հերթին՝ Հայաստանի եւ հայկական պետության թուլացման: Արեւմուտքն ակնհայտորեն ուզում է Հայաստանը կտրել Իրանից՝ հայ-իրանական սահմանի վերահսկողությունը եւս հանձնելով Ադրբեջանի տնօրինությանը, այդպիսով միացնելով Ադրբեջանը Նախիջեւանի հետ եւ ունենալով անհամեմատ ավելի մեծ վերահսկողություն Իրանի նկատմամբ: Արեւմտյան քարոզչությանը հաջողվել է Իրանի էթնիկ ադրբեջանցիների մի մասին թշնամացնել սեփական պետության եւ իշխանության դեմ, իսկ Իրանի հայերն այդ երկրի նվիրյալ քաղաքացիներ են, նրանց մասսայաբար տրամադրել Իրանի իշխանության՝ դեմ չի ստացվի, բացի դա՝ էթնիկ ադրբեջանցիները 15-20 միլիոն են, ապրում են Ադրբեջանին եւ Հայաստանին սահմանակից շրջաններում, իսկ հայերի թիվը 200 հազարից էլ պակաս է:

ԱԺԲ-ն, որ հայտարարում է, թե Հայաստանի փրկությունը Ռուսաստանից պոկվելն ու ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ դաշնակցելն է, շատ լավ հասկանում է, թե ինչ նպատակ է հետապնդում Արեւմուտքը մեր տարածաշրջանում: Օրինակ, ի՞նչ կանի Սեֆիլյանը կամ ԱԺԲ որեւէ ղեկավար, եթե, լինելով Հայաստանի իշխանության ղեկին եւ իրեն հռչակելով Արեւմուտքի անվերապահ դաշնակից, հանձնարարություն ստանա՝ Իրանի հանդեպ նույն թշնամական գործողություններն իրականացնել, ինչպիսին իրականացնում է ներկայիս Ադրբեջանի իշխանությունը: Ասենք, փակել հայերի մուտքն Իրան, իսկ իրանցիների մուտքը՝ Հայաստան, ինչպես փակ է Ադրբեջան-Իրան սահմանն արդեն 3 տարուց ավելի, կամ փաստացի խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ, իսկ երկրի տարածքը վերածել հակաիրանական պոլիգոնի: Պետք է միանշանակ ենթարկվի, որովհետեւ դաշնակիցները չեն սիրում, երբ նրանց հակադրվում են, եւ եթե պետք է հակադրվեն, էլ ի՞նչ դաշնակից: Նայեք, թե ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ական դաշնակիցներն ինչպես են հնազանդորեն ենթարկվում Վաշինգտոնից իջեցված հրահանգներին, երբ խոսքը վերաբերում է հակառուսական կամ հակաիրանական պատժամիջոցներին: ԱՄՆ-ն Ռուսաստան չէ, որ կարողանաս ասել, թե կհամագործակցի միայն այն հարցերում, որոնք չեն հակասում մեր երկրի ազգային շահերին, ինչպես Փաշինյանն է հայտարարում Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցներին միանալու մասին: Պատկերացնո՞ւմ եք, որ Լատվիայի կամ Լիտվայի ղեկավարները նման բան հայտարարեին՝ կապված հակառուսական պատժամիջոցների վերաբերյալ պահանջի հետ: Նման իշխանությունը մի օրում պաշտոնանկ կարվեր:

ԱԺԲ-ն եւ նրա ներկայացուցիչներն այս հարցում եւս իրենց պատասխանն ունեն. հայտարարում են, որ շուտով Իրանն ու ԱՄՆ-ն դառնալու են գործընկեր: Ինչպե՞ս կարող է հակաամերիկյան Իրանը դառնալ ԱՄՆ-ի գործընկերը՝ միայն մի դեպքում, եթե ԱՄՆ-ի՝ Իրանում հեղաշրջում կազմակերպելու եւ իրեն հնազանդ մարիոնետային իշխանություն ձեւավորելու փորձերը հաջողությամբ պսակվեն: Այդ նույն տրամաբանությամբ՝ մի օր էլ Ռուսաստանում կարող է պրոամերիկյան իշխանություն ձեւավորվել, եւ Ռուսաստանն ընդունի ԱՄՆ-ի վասալի կարգավիճակը: Բայց այդ դեպքում ո՞ւմ է պետք լինելու Հայաստանը, ո՞ւմ է հետաքրքրելու, թե ինչ իշխանություն է Հայաստանում եւ ինչ սահմաններում: Ի վերջո, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի նման երկրներին օգտագործում են հակառակորդներին զսպելու կամ ինչ-որ հարցում նեղելու համար: 

ԱԺԲ-ն հայտարարում է Փաշինյանին պաշտոնազրկելու եւ ժամանակավոր կառավարություն ձեւավորելու մտադրության մասին. հնարավոր է, որ դա ընդամենը սպառնալիք է Փաշինյանի իշխանությանը, որ ավելի հնազանդորեն կատարի ամերիկյան հրահանգները, այլապես այդ սպառնալիքը կարող է նաեւ իրականության վերածվել:

Ավետիս Բաբաջանյան 

 

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall