Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Խոշոր խաղադրույքներով խաղ. կա՞ն փոխզիջումային տիպի կուլիսային պայմանավորվածություններ․ «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է

politexpert.net-ը «Խոշոր խաղադրույքներով խաղ» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են հրետանային «սիրալիրություններով», հետո միմյանց մեղադրել գնդակոծության մեջ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մայիսի 10-ի երեկոյան հայկական զինված ուժերը կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը շտապել է հերքել՝ նշելով, որ հակառակորդն է սկսել հրետանային և ականանետային գնդակոծությունը։ Նշվել է, որ կրակն ուղղված է եղել Սոթք գյուղի ուղղությամբ, կան վիրավորներ, հակառակորդը կրակ է բացել վիրավոր զինծառայող տեղափոխող շտապօգնության մեքենայի վրա։ Հարվածների այս փոխանակումը կարող էր աննկատ մնալ լայն լսարանի կողմից, եթե չլիներ մի «բայց»։

Մայիսի 10-ին Rybar Տելեգրամ ալիքը տեղեկություն է հրապարակել Սև ծովի հարավ-արևել յան հատվածում ամերիկյան RQ-4B Global Hawk անօդաչու թռչող սարքի գործունեության մասին։ «Միևնույն ժամանակ, ամերիկյան հետախուզության աշխատակիցը կարող էր այդ գոտում լինել ևս մեկ նպատակով՝ հետևելու Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Դատելով միտումներից՝ Արցախում ռազմական գործողությունները կարող են վերսկսվել Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետ միաժամանակ»,- գրառել է հեղինակը։ Մերձավոր Արևելք-Կովկաս հետազոտական կենտրոնի տնօրեն, գրող, Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը PolitExpert-ին տված հարցազրույցում ասել է, որ այդ ամենը տեղի է ունեցել արևմտյան միջնորդությամբ Բաքվի և Երևանի միջև ակտիվ դիվանագիտական գործընթացի ֆոնին: Քաղաքագետի խոսքով, հայտարարվել է մի ամբողջ բանակցային ցիկլ, որը կոչվում է բրյուսել յան հարթակ։

«Այդ ֆոնին սրացումն անտրամաբանական է։ Տպավորություն է ստեղծվում, որ կա երրորդ ուժի գործոն, որը դժգոհ է բանակցային գործընթացից։ Այդպիսի մարդիկ կան և՛ Բաքվում, և՛ Երևանում»,- ասել է Տարասովը։ Փորձագետի խոսքով, Հայաստանում կան խմբեր, որոնք դժգոհ են խաղաղության համաձայնագրից, որի նախագծի տեքստն արդեն կա, բայց չի հրապարակվել, և, ըստ որի, Փաշինյանը հանձնում է Ղարաբաղը: Մյուս կողմից՝ որոշ ադրբեջանցիներ կասկածում են, որ Ալիևն ընդունում է Սան Մարինոյի կարգավիճակի տարբերակով Ղարաբաղի հատուկ կարգավիճակի հայեցակարգը, բայց Ադրբեջանի կազմում, և դա որոշ ուժերի դուր չի գալիս։ «Կողմերը հրապարակայնորեն ցույց են տալիս համաձայնագրի տեքստում Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ դիրքային պահերի անզիջողականությունը,- ասել է քաղաքագետը,- բայց եթե դա այդպես է, ապա բանակցային գործընթացն անհնար է, սակայն այն ընթանում է, ինչը նշանակում է, որ կան փոխզիջումային տիպի կուլիսային պայմանավորվածություններ, որոնց մասին կողմերը հրապարակավ չեն հայտարարում։

Նման կասկածները որոշակի ուժերի շրջանում այնպիսի զգացողություն է ստեղծում, որ Ալիևը զիջում է Բաքվի շահերը, իսկ Փաշինյանը դավաճանում է Երևանին։ Արդյունքում խաղը սրվում է սահմանային գոտում: Նման անոմալ գործընթացներն այլ բացատրություններ չունեն»։ RQ-4B Global Hawk անօդաչու թռչող սարքի թռիչքի վերաբերյալ փորձագետը նշել է, որ Արևմուտքը, մասնավորապես կառչելով Ղարաբաղից, իսկապես ակտիվանում է տարածաշրջանում։ Միացյալ Նահանգները և դաշնակիցները հրապարակայնորեն հայտարարում են խաղաղության հասնելու իրենց ենթադրյալ շահագրգռվածության մասին, սակայն իրականում հարցը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու մասին է: Տարասովի խոսքով, հարցը, մասնավորապես, Հյուսիս-Հարավ տրանսպորտային երթուղու կյանքի կոչելն է։ Միջանցքը ապահովում է մուտք դեպի Պարսից ծոց, դեպի Հնդկաստան և հատվում է Պեկինի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի հետ, որով Արևմուտքը հետաքրքրված չէ։

«Ի դեպ, այդ համատեքստում արժե դիտարկել Իմրան Խանի հետ կապված պակիստանյան իրադարձությունները, որտեղ կա ապակայունացում։ Այդ գործընթացը կապված է նաև չինական ուղղությամբ հիմնական հաղորդակցությունների հետ։ Արևմուտքը գրկել է Բաքվին ու Երևանին, սեղմել և պահում է իր գրկում, նրանք ցանկանում են Մոսկվայից խլել նախաձեռնությունը, որպեսզի Անդրկովկասյան երկրներին պահեն նման վիճակում»,- կարծիք է հայտնել քաղաքագետը։ Սահմաններին սրացումը օբյեկտիվորեն նպաստում է քաոսի ստեղծմանը, ինչը ձեռնտու է արևմտյան կողմին։ Տարասովի խոսքով, Ռուսաստանի հակառակորդները փորձում են պարտադրել իրենց սեփական հայեցակարգը, որը միայն ապակայունացնելու է իրավիճակը տարածաշրջանում։ «Խաղը լավ է ընթանում: Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Ադրբեջանը համոզիչ հաղթանակ տարավ, բայց դիվանագիտության մեջ պարզապես պարտվում է, քանի որ Հայաստանն է արևմտյան հարթակներում բանակցությունների նախաձեռնողը և Բաքվին քթից բռնած ման է տալիս»,- ասել է փորձագետը։

Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, Ղարաբաղում սրումը և Պակիստանում ցույցերը հսկայական մեծ նախագծի մեկ շղթա են, համոզված է politexpert-ի զրուցակիցը։ Իրավիճակն այլևս անհնար է գնահատել՝ նայելով հյուսիսից Արաքս, պետք է իրադարձությունները ընկալել հարավից դեպի Արաքս, այսինքն՝ Իրանի, Թուրքիայի և այլ երկրների աչքերով, քանի որ նրանք լուրջ ազդեցություն ունեն անդրկովկասյան գործընթացների զարգացման վրա։ «Շատ հավանական է, որ Անդրկովկասի որոշ պետություններ անհետանան աշխարհագրական քարտեզից... և դրան պետք է նորմալ վերաբերվել։ Լենին-Ստալինի գծած այն սահմանները, որոնք ժառանգել են նախկին խորհրդային հանրապետությունները, կարող են փոխվել»,- կարծիք է հայտնել քաղաքագետը։ Տարասովի խոսքով, անդրկովկասյան վառոդի տակառը ներկայում չի պայթի, քանի որ կողմերը տարբեր պատճառներով պատրաստ չեն երրորդ Ղարաբաղյան պատերազմին։ «Բիկֆորդյան քուղը աստիճանաբար մոտեցվում է վառոդի տակառին, սակայն Հայաստանը պատրաստ չէ նոր հակամարտության, իսկ ադրբեջանական զինուժը, չնայած լոկալ առումով ուժեղ է, բայց զսպող գործոնները շատ են»,- եզրափակել է Տարասովը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder