Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Հեղինակային իրավունքի խախտման դեպքում իրավախախտը 20 000-ից մինչև 2 000 000 դրամի չափով փոխհատուցում կվճարի. նախագիծ․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել Քաղաքացիական օրենսգրքում: 1137-րդ հոդվածով նախատեսված գործող կարգավորման համաձայն՝ հեղինակային իրավունքով պահպանվող օբյեկտի առանց համապատասխան թույլտվության օգտագործելու դեպքում իրավատիրոջը հնարավորություն է տրվում առանց թույլտվության հեղինակային իրավունքի օբյեկտն օգտագործած անձից պահանջել հոնորարի կամ վարձատրության կրկնակի չափով փոխհատուցում, որը իրավատերը կստանար, եթե իրավախախտողը թույլտվություն ունենար հեղինակային իրավունքի օբյեկտի օգտագործման համար, կամ խախտման հետևանքով պատճառած փաստացի վնասին համարժեք հատուցում, ներառյալ՝ բաց թողնված օգուտը։

Նշվում է, որ հաճախ գործնականում անհնար է ֆիքսել հոնորարի կամ վարձատրության մի չափ, որից հնարավոր կլինի հաշվարկել դրա կրկնակին, բացի դա, իրավատերերը հաճախ զրկված են իրավախախտման հստակ ծավալները արձանագրող ապացույցների հավաքման իրական հնարավորությունից, ինչի հետևանքով գրեթե անհնար է հիմնավորել վնասի չափը։ Դատական պրակտիկայի ուսումնասիրությունը ևս ցույց է տալիս, որ հեղինակային իրավունքի խախտման հիմքով գործող հատուցումները գրեթե չեն կիրառվում, անհատ հեղինակների զգալի մասը հրաժարվում է իր իրավունքների պաշտպանությունից վճարունակ չլինելու պատճառով, փաստաբանական ծառայություններից չօգտվելու արդյունքում։

Ներկայացված նախագծով առաջարկվում է նախատեսել իրավատիրոջ կողմից օրենքով նախատեսված սահմանված չափով փոխհատուցում ստանալու հնարավորություն, որի դեպքում իրավատերը դատարանում որպես հայցվոր հանդես գալիս պարտավոր չի լինի ապացուցել, որ կրել է որևէ չափի ֆինանսական վնաս, որպեսզի պատասխանողի վրա, հայցի բավարարման արդյունքում, դրվի իրավատիրոջը որպես փոխհատուցում որոշակի գումար վճարելու պարտականություն, փոխարենը իրավատերը պետք է ապացուցի միայն հեղինակային իրավունքի օբյեկտի ապօրինի օգտագործման փաստը։ Այսպիսով՝ առաջարկվում է սահմանել 20 000-ից մինչև 2 000 000 դրամի չափով փոխհատուցման հնարավորություն։ 2021թ.-ի մայիսի 5-ին ընդունված Քրեական օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն՝ հեղինակային իրավունքի խախտումների դեպքում նախատեսվող տուգանքի չափը սահմանվել է անձի եկամտի, իսկ դրա բացակայության դեպքում արարքի կատարման պահին սահմանված նվազագույն աշխատավարձի 20-ապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց դեպքում դրա եկամտի 20 տոկոսի չափով՝ մոտ 1,500,000 դրամ:

Նախագծով առաջարկվում է փոխհատուցման ստորին շեմ սահմանել նաև սահմանված նվազագույն աշխատավարձի 200-ապատիկը այն դեպքերի համար, երբ արտադատական կարգով իրավախախտը հրաժարվում է վերացնել խախտումը։ Սակայն առկա են դեպքեր, երբ հեղինակային իրավունք խախտողը տեղյակ չէ, որ իր գործողությամբ խախտում է այլ անձի հեղինակային իրավունքներ, այս դեպքում նվազագույն աշխատավարձի 200-ապատիկը որպես ստորին շեմ փոխհատուցման տարբերակից օգտվելիս, մինչև դատարան դիմելը, հեղինակը պարտավոր է գրավոր եղանակով ծանուցել իրավախախտողին իրավախախտման վերաբերյալ, պահանջել իրավախախտողից դադարեցնել իրավախախտումը և տեղեկացնել իրավախախտումն անհապաղ չդադարեցնելու դեպքում նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից մինչև 2000-ապատիկին հասնող փոխհատուցման մասին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California