Yerevan, 14.October.2026,
00
:
00
BREAKING


«Այս ամենը միամտություն ու պատահականություն չէ, ծրագրված է ու չափազանց վտանգավոր»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Ազգային արժեքների դեմ կռվի հետևողական ծրագրի հերթական դրվագին ականատես եղանք. հասել ենք մի կետի, երբ Հանրային հեռուստաընկերությամբ կարող է ասվել, թե, իբր, «մուղամը հայկական է», նույն եթերով անթույլատրելի մտքեր հնչեցնել Կոմիտասի մասին։ Կոմիտասագետ, խազագետ Արթուր Շահնազարյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ այս ամենը բացարձակ պատահականություն չէ։

«Նախանցած տարի Ամանորի ուղերձներից անմիջապես հետո Հ1-ով մուղամ հնչեց, ինչին անդրադարձել էի՝ ասելով, որ նման որոշում կայացնողը գործակալ է, արարքը՝ հատուկ դիվերսիա։ Ինչպես այդ դեպքն էր, ըստ իս, ոչ պատահական, վերոնշյալն էլ միամտության արդյունք չէ։ Սա ծրագիր է, այս դեպքում՝ հատուկ մուղամը պրոպագանդելու ծրագիր։ Նախանցած տարի Աամանորին փորձեցին, չստացվեց, հիմա ուրիշ ճանապարհներ են փնտրում։ Այսօր ադրբեջանա-թուրքական կլկլոցներով են երգում, ստադիոններ են լցնում, ինչը մեր ողբերգությունն է, ու դա նորություն չէ։ Հենց Կոմիտասի ժամանակից է գալիս։ Կոմիտասը հոդված ունի, ուր գրել է. «Հայ ամիրաները հովանավորում են Պոլսի տիրացուներին, որ մեր ազգին այլասերելու համար պատարագն աղավաղեն, որ այն երգեն մուղամի նման, որովհետև դա իրենց դուր է գալիս»։ Սա աղետ էր, որն այսօր էլ շարունակվում է, և որի դեմն առնել չկարողացանք»,-ասաց նա՝ շեշտելով, որ մանկապարտեզից, դպրոցից պետք է սկսեինք, բայց նման պետական ծրագիր այդպես էլ չեղավ։

«Մենք երկու՝ ֆիզիկական ու հոգևոր, մշակութային հայրենիք ունենք ։ Վահան Տերյանն ասում էր՝ «եթե հոգևոր, մշակութային հայրենիքը հանձնես, այլևս ֆիզիկական հայրենիք գոյություն չի ունենա, եթե անգամ լինի՝ այլևս պետք չի գա»։ Եթե մեր հայրենիքի սահմանները մեր զինվորները պաշտպանում են, ապա հոգևոր հայրենիքի սահմաններից թշնամին վաղուց ներս է խուժել ու նաև մեր մշակութային, հոգևոր հայրենիքում է տարածքներ գրավել: Սա ազգային անվտանգության հարց է։ ԱԱԾ-ն լրտես է բռնում, որի տված վնասն այնքան մեծ չէ, որքան սրանց տված վնասը, ըստ որի՝ մեր նոր սերնդի, մեր ժողովրդի հոգին են ուզում պղտորել՝ տարածելով իրենց այլասերված երգերը։ Նույն մարդիկ, խոսելով մուղամից, անգամ չգիտեն, թե ինչ է մուղամը։ Մուղամ ասելով՝ իրենց կլկլոցներն են հասկանում»,- ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքով, պետական հեռուստատեսությամբ երբեք նման բան թույլ չի տրվել։ «Մեր հոգևոր սահմանները վաճառող, մեր մշակութային սահմանները վաճառող լրտեսների հետ գործ ունենք։ Եթեր են բերում այդ տղային, նրա խոսքերն առանց մոնտաժելու հեռարձակում են այն դեպքում, երբ ինձ կանչում են Հ1, խոսում եմ Կոմիտասից ու, երբ ուզում եմ մի երգ երգել, ձեռքով «չէ» են անում՝ հուշելով, թե՝ «պարոն Շանհնազարյան, շուտ վերջացրեք, հանկարծ շատ չերգեք»։ Միշտ մտածել եմ՝ ինչի են սրանք վախեցած, երևի հանձնարարություն ունեն։ Հենց այս պատճառով եմ ասում, որ այս ամենը ծրագրված է։ Տպավորություն է, որ այնտեղ ինչ-որ գործակալ է նստած, որը երևի Թուրքիայից գումար է ստանում, որ թուրքական, ադրբեջանական կլկլոցները տարածեն ու նման պրոպագանդա անեն։ Նոր սերնդի, ժողովրդի ականջին ամեն տեսակի այլասերվածություն, կլկլոց տարածելը, հայոց լեզուն աղավաղելն ամենավտանգավորներից է։ Կոմիտասն ասում էր՝ եթե խոսքը ժամանակ է ուզում, որպեսզի հասարակությունն այն մարսի, ապա երաժշտության ձայնը մի բան է, որն, անկախ քեզանից, մտնում է ականջիդ մեջ ու քեզ փոխում՝ ազդելով քո ենթագիտակության վրա։ Սա, ի դեպ, ամենավտանգավոր զենքն է»,- նկատեց մեր զրուցակիցը։

Արթուր Շահնազարյանի կարծիքով, Կոմիտասն այն ազգային արժեքների շարքում է, որը թշնամու համար իրական վտանգ է։ «Ժամանակին «Կոմիտասը՝ «կոնտրոլի» տակ» վերնագրով հոդված էի գրել, նշել էի անուններ, որոնք Կոմիտասի գործը «կոնտրոլի» տակ պահելով՝ փորձել էին այնպես անել, որ հանկարծ այն չտարածվի։ Ինչո՞ւ, որովհետև Կոմիտասը մի ուժ է, որը եթե տարածվի, ազգը կվերափոխվի։ Իր ներքին էությունը, արմատները, հայի տեսակը երգով մեջտեղ կբերի, որովհետև, ինչպես նշեցի, երգը միանգամից ազդում է ենթագիտակցության վրա ու փոխում է մարդուն։ Իսկ հայն ունի ներքին ձայն. երբ իրեն հարազատն ես տալիս, իր մեջ այդ ներքին ձայնն արթնանում է։ Սա է պատճառը, որ Կոմիտասը վտանգ է գործակալների ու թշնամիների համար։ Այսօր Կոմիտասի թանգարան-ինստիտուտը «գերեզմանոց» են դարձրել, այն դեպքում, երբ այն պետք է լիներ մի օրրան, որը պատերից դուրս գալով՝ ժողովրդի մեջ Կոմիտասի երգը պետք է տարածեր, բայց փակված՝ իրենց հարցերն են լուծում։ Նորից եմ շեշտում՝ այս ամենը միամտություն ու պատահականություն չէ, ծրագրված ու չափազանց վտանգավոր բան է»,-եզրափակեց Ա. Շահնազարյանը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact