Yerevan, 10.June.2026,
00
:
00
BREAKING


«Երևանի ավագանու ընտրություններում հաջողելուց հետո կունենանք հնարավորություն երկրում իրականացնել ամբողջական իշխանափոխություն». «Ապրելու երկիրը» հայցադիմում ներկայացրեց Վարչական դատարան

POLITICS

«Ապրելու երկիր» կուսակցությունն այսօր Վարչական դատարան հայցադիմում ներկայացրեց: «Մեր կուսակցությունը Վարչական դատարան պահանջ ներկայացրեց՝  ուղղված կառավարության անգործությանը: Կառավարությունը պարտավոր էր նշանակել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ: Օրենքով սահմանված կարգով ավագանու կազմից պետք է քաղաքապետ ընտրվեր, եթե այդ ընտրությունները երկշաբաթյա ժամկետում տեղի չեն ունենում, կառավարությունը պարտավոր է օրենքով սահմանված կարգով կրճատել ավագանու լիազորությունները, ինչը ենթադրում է նոր ավագանու ընտրություններ, 2018 թ.-ին դա տեղի է ունեցել»,-դատարան հայցադիմումը ներկայացնելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը: Նա արձագանքում է հարցին, թե ինչու ավագանին իր կազմից որևէ մեկին թեկուզ դե յուրե Երևանի քաղաքապետ չի ընտրում այն պարագայում, երբ տպավորություն է, որ վերահսկողությունը դե ֆակտո Տիգրան Ավինյանի ձեռքում է: «Որ մինչև օրենքով սահմանված հերթական ընտրությունների ժամկետը, որը նախանշում են սեպտեմբերի երկրորդ կեսին, հնարավորություն տրվի օգտագործել քաղաքապետարանի գործունեությունը՝ որպես քարոզարշավ: Երևանն այժմ ունի քաղաքապետի առաջին տեղակալ, որն էլ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է, այսինքն՝ անկախ նրանից, թե քաղաքապետ կա ընտրված, թե ոչ, քաղաքի ղեկավարումն ինչ-որ մեկ անձի կողմից իրականացվում է օրենքով սահմանված կարգով, ինչը հնարավորություն է տալիս շարունակել քաղաքի կառավարումը: Բայց այդ անձի գործունեությունն ամբողջովին ստվերված է, և քաղաքը փաստացի կառավարում է քաղաքապետի թեկնածուն»,-նշում է կուսակցության համահիմնադիրը: Ընդգծում է՝ օրենքը հստակ սահմանում է, որ ստեղծված իրավիճակում պետք է լինեն ավագանու արտահերթ ընտրություններ: «Եթե, օրինակ՝ 2019 թ.-ին քաղաքապետը հրաժարական տար ու քաղաքապետ չընտրեին, Երևանը չորս տարի նոր քաղաքապետ չէր ունենալո՞ւ: Մյուս կողմից՝ հենց այս իշխանության օրոք 2018 թ.-ին նույն մեխանիզմով նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց, որից հետո տեղի ունեցան արտահերթ ընտրություններ: Բառացիորեն նույն իրավիճակն է կրկնվում: Քաղաքապետ չընտրելու այս որոշումը միանշանակ քաղաքական է, նպատակն այս ժամանակահատվածն իրենց քարոզչության և նպատակահարմարության համար օգտագործելն է: Բոլոր պրոցեսների հիմքում, սակայն, պետք է լինի օրենքը և ոչ թե նպատակահարմարությունը կամ քաղաքական որոշումները»,-ընդգծում է Մեսրոպյանը:

Կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, փաստաբան Լևոն Օհանյանն ընդգծում է՝ բավականին համապարփակ փաստական հանգամանքներ են ներկայացվել հայցադիմումում: «Իրավական առումով փաստական այդ հանգամանքները ելնում են «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին, «Երևանի տեղական ինքնակառավարման մասին» օրենքներից և Ընտրական օրենսգրքի դրույթներից, մասնավորաբար՝ երկշաբաթյա ժամկետում ավագանու նիստ չգումարելու դեպքում առաջանում է պարտադիր դրույթ, որ կառավարությունը կրճատի ժամկետները և հրավիրի նոր ընտրություններ: Այս ամենից ելնելով, կառավարությունն անգործության է մատնվել, մենք ներկայացրել ենք մեր հայցադիմումը Վարչական դատարան և ակնկալում ենք դատարանի օբյեկտիվ և անաչառ քննությունը»:

Առաքելյանը հավելում է, որ «Ապրելու երկիր» կուսակցության  քաղաքապետի թեկնածուի և ավագանու ցուցակի քննարկումները դեռ շարունակվում են, քննարկումների հիմքում ընկած է նաև հանրության կարծիքը. «Կարծում ենք՝ թիմը, որը պետք է մասնակցի ընտրություններին և նպատակ ունի առաջնորդել Երևանը, պետք է արժանանա հանրության վստահությանը, պետք է ընտրված լինի քաղաքացիների կողմից, ինչի բացակայությունը տեսնում ենք վերջին շրջանում. քաղաքը կառավարում են մարդիկ, որոնց դեպքում միայն պաշտոնը ստանձնելուց հետո են քաղաքացիներն իմացել, որ քաղաքային կառավարման մեջ նման մարդիկ կան: Մեզ համար ինքնանպատակ չէ որևէ կարգավիճակ ունենալը կամ ցուցակ առաջնորդելը, անում ենք առավելագույնը, որ թիմում ընդգրկենք մարդկանց, որոնք կարող են լավագույնս ծառայել քաղաքին անկախ նրանից, թե մեր կուսակցությունից են կամ ուղղակի հաջողել են այլ ոլորտներում: Դեռ ժանանակ ունենք թիմն ուժեղացնելու, հուսով ենք, որ քաղաքացիների առջև բավականին պրոֆեսիոնալ թիմով հանդես կգանք»:

«Ապրելու երկիր» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունները կարևոր է համարում նաև մեկ այլ առումով: Շառլ Միշելի հայտարարությունից հետո, որ Փաշինյանը և Ալիևը համաձայնության են եկել երկրների տարածքային ամբողջականության հետ կապված,  քննարկումներ կային, որ ընդդիմությունը անգործության է մատնված: «Ապրելու երկիր» կուսակցությունը ևս փողոցային պայքար չի նախաձեռնում այս առումով: «Կուսակցության ստեղծման օրից մատնանշել ենք, թե ինչպես ենք պատկերացնում երկրում իշխանափոխությունը, դրա վերաբերյալ նաև խորհրդարանական ընդդիմության կողմից միշտ կար հանդիմանություն, որ չենք միանում պայքարին: Բայց ակնհայտ էր, որ այդ պրոցեսները, ցավով եմ արձանագրում, հանգեցնելու էին հասարակության հերթական հիասթափությանը: Հասարակությունը տեսնում է խնդիր Արցախի հարցում և ուզում է, որ իշխանափոխություն լինի, սա կասկած չի հարուցում, բայց, ցավոք, այն մեխանիզմները, որոնք տարբեր քաղաքական ու ոչ քաղաքական խմբեր ներկայացնում են, դրանով արձանագրում են հերթական հիասթափությունը, շատ հաճախ նաև դրսի համար այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Արցախի համար փողոցում պայքարում է 200-300 հոգի, ուր է ձեր ամբողջ հասարակությունը: Մենք իշխանության գալու ճանապարհը մատնաշել ենք նաև հասարակությանը՝ դա ընտրությունների միջոցով իշխանության գալն է: Մեր համար բոլոր ընտրությունները քաղաքական են, որովհետև մասնակցում են կուսակցությունները: Վերջին երկու տարում ՏԻՄ ընտրությունների արդյունքում 3 համայնքում մեզ հաջողվել է հաղթել ՔՊ-ին, մի շարք համայնքներում էլ ՔՊ-ն չի հաղթել, այդ թվում՝ նաև մեր փոքր մասնակցությամբ` առնվազն չենք աջակցել կամ աջակցել ենք այլ ուժերի, որպեզի ՔՊ-ն զրկվի իշխանությունից, որը շատ կարևոր է: Ի վերջո, ցանկացած պրոցեսի հաջորդում է համապետական ընտրություններ, մենք գնում ենք այն ճանապարհով, որ համապետական ընտրությունների ժամանակ մարզերում ունենանք հասարակության վստահությունը և ոչ թե գնալ ու սկսել առաջին անգամ հանրության հետ շփվել: Երևանի ընտրությունները մենք համարում ենք քաղաքական ընտրություններ ոչ միայն լայն քաղաքական իմաստով, այլ նաև քաղաքի կառավարումը նույնպես քաղաքական պրոցես է: Վստահ ենք, որ Երևանում հաջողելուց հետո կունենանք շատ մեծ հնարավորություններ երկրում իրականացնել ամբողջական իշխանափոխություն: Այդ ճանապարհը երկու տարի առաջ կարող էր ոչ արդյունավետ թվալ ու ժամանակավրեպ, բայց ժամանակը ցույց տվեց, որ այդ երկու տարին անցավ և որևէ տարբերակով իշխանության փոփոխություն չեղավ և կարծում ենք, որ այս շանսը չպետք է բաց թողնել»,-եզրափակում է Մ. Առաքելյանը:

Լուսինե Առաքելյան

 

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia