Հայ աստղեր, ովքեր անգամ իրենց երեխաներին են օգտագործում սեփական PR-ի համար (լուսանկարներ)
PHOTOBlognews.am-ը գրում է.
PR-ն ինքնին վատ բան չէ։ Աստղերի պարագայում դա նույնիսկ պարտադիր բան է, դրանով պայմանավորված է տվյալ աստղի ճանաչվածությունն ու ֆինանսական բարեկեցությունը։ Սակայն կան որոշակի թեմաներ, որոնց վրա սեփական փիառն անելը, մեղմ ասած, կոռեկտ չէ, իսկ եթե իրերը կոչենք իրենց անունով, ապա քաղքենիություն է ու բոշայություն։ Ինձ համար նման անթույլատրելի բաներից է սեփական մանկահասակ երեխաներին փիառի միջոց դարձնելը։
Օրինակ՝ նկատե՞լ եք, թե ինչ նոր թրենդ է զարգանում մեր որոշ աստղիկների շրջանակներում, ովքեր նոր են երեխաներ ունեցել. սկսում են երեխու նկարներն էլ չէ՝ երեխայի մարմնի տարբեր մասերի (թաթիկ, տոտիկ, ծոծրակ և այլն) նկարներ գցել ֆեյսբուք ու միանգամից ֆեյսբուքյան գովազդ դնում... Կամ էլ, յուրահատուկ «բարձունք» նվաճեց Մարտին Մկրտչյան-Հռիփսիմե Հակոբյան զույգը, ով սեփական երեխայի մկրտության արարողությունը վերածեց իսկական փիառ արշավի ու կրկին սկսեց ֆեյսբուքյան գովազդի օգնությամբ տարածել դա։
Վերջին շրջանում հատկապես աչքի են ընկել այս առումով ընկել Մարիամ Մելիքյանը, Էմմին, Հռիփսիմե Հակոբյանը և Սոնա Շահգելդյանը...
Մարիամ Մելիքյան
Հռիփսիմե Հակոբյան
Էմմի
Սոնա Շահգելդյան
Ոչ մի դատապարտելի բան չկա, երբ սիրող ծնողը նկարում է իր նորածին կամ էլ ոչ այնքան նորածին երեխային ու տարածում է դա, այդ թվում նաև՝ սոցցանցի իր էջում, բայց այն պահից, երբ այդ հրապարակմանը գովազդ են միացնում ու հատվածային նկարների սփամ սկսում, արդեն ամեն ինչի համը դուրս է գալիս, և ծնողական նուրբ սիրո ու հպարտության զգացման արտահայտումը վեր է ածվում էժան ու քաղքենի PR-ի։ Երեխան ձեր մասնիկն է, ձեր ապագան, ձեր ամեն ինչը, բայց հաստատ ոչ այն գործիքը, որով պետք է հագուրդ տաք ձեր փառասիրությանը։
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution













