Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


«Հայաստանը պետք է հատկապես զգույշ լինի արևմտյան հարթակներում շփումների ժամանակ»․ «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է

iz.ru-ն «Խաղաղություն թունելի վերջում. ինչի՞ կհանգեցնեն Փաշինյան-Ալիև բանակցությունները» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները զարգացրել են դիվանագիտական աննախադեպ ակտիվ գործունեություն: Բանակցությունները նոր թափ են ստացել այն բանից հետո, երբ ապրիլի կեսերին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանը պատրաստ է հրաժարվել Ղարաբաղի նկատմամբ իր հավակնություններից։ «Խաղաղությունը հնարավոր է, եթե մեր միջազգային հարաբերություններում ոչ միայն այսօրվա, այլ նաև ապագայի համար ամրագրենք, որ Հայաստանի համար ճանաչում ենք 29,8 հազար քառ. կմ, ավելի ճիշտ՝ նախկին ՀԽՍՀ տարածքը, որի շրջանակներում մենք անկախություն ենք ձեռք բերել, իսկ մենք տարածքային պահանջներ չունենք ու երբեք չենք ունենա այլ երկրների նկատմամբ»,- ասել է նա խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ։ Սակայն դրան հետևել են մի քանի շփոթեցնող հայտարարություններ։

Փաշինյանը մի կողմից ասել է, որ իրեն սխալ են հասկացել, մյուս կողմից էլ դժգոհել է, որ Բաքուն չի ցանկանում համաձայնության գալ այն ձևակերպման շուրջ, «որը հստակ ցույց կտա, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը 29,8 հազար քառակուսի կմ տարածքով»։ Ընդ որում, բանակցությունների այլ մանրամասներ չեն հրապարակվում։ Մի շարք դիտորդներ կարծում են, որ Հայաստանի ղեկավարությունն իրականում պատրաստ չէ փաստաթղթերով ամրագրել Ղարաբաղի վերաբերյալ իր մերժումը։ Մյուսները կարծում են, որ Ադրբեջանը առաջ է քաշում հետագա զիջումների հարցեր, օրինակ՝ խաղաղության համաձայնագրում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» արտատարածքայնության մասին կետի ներառումը: Դա ճանապարհ է, որը պետք է անցնի Հայաստանի տարածքով և Ադրբեջանին կապի Նախիջևանի էքսկլավի հետ։ Իլհամ Ալիևն արդեն հայտարարել է, որ Բաքուն կկառուցի այդ երթուղին, ընդ որում՝ «Հայաստանն ուզի, թե ոչ»։

Մեկ այլ լուրջ հարց է ղարաբաղցի հայերի ապագան։ Երևանը, ընդհանուր առմամբ, համաձայն է, որ չճանաչված հանրապետության բնակիչներն ու ղեկավարներն իրենք պետք է բանակցեն Բաքվի հետ իրենց ապագայի շուրջ։ Միաժամանակ, Երևանը պնդում է ինչ-որ «միջազգային մեխանիզմի» մշակման հարցը, որը կօգնի խուսափել արտակարգ դեպքերից։ Հակառակ դեպքում, Փաշինյանի խոսքով, Ստեփանակերտի ներկայացուցիչները ռիսկի են դիմում չվերադառնալ բանակցություններից, քանի որ Ադրբեջանում նրանցից գրեթե յուրաքանչյուրին կարող են կալանավորել անջատողականության մեղադրանքով։ Ընդ որում, Բաքուն անընդհատ շեշտում է, որ իրենք Ղարաբաղը համարում են իրենց տարածքը, ուստի մտադիր չեն այդ գործընթացում ներգրավել արտաքին դիտորդների։ Միաժամանակ նրանք չեն թաքցնում իրենց թշնամական վերաբերմունքը Ղարաբաղի ղեկավարության նկատմամբ։ «Անջատողականները հիմա իրենց համար ֆիկտիվ տիտղոսներ են ստանձնել՝ մեկը իրեն նախագահ է անվանում, մյուսը՝ նախարար, երրորդը՝ չգիտես ինչ խորհրդարանի նախագահ:

Ծաղրածուների այդ խումբը վերջապես պետք է հասկանա, որ մեր համբերությունը չպետք է փորձության ենթարկել։ Մենք նրանց բազմիցս բացատրել ենք, որ կանեն այն, ինչ մենք կասենք, կամ դուրս կգան այնտեղից»,- ասել է Ալիևը։ Գետնի վրա տիրող իրավիճակը նույնպես ստվերում է երկխոսությունը։ Ապրիլի վերջին Ադրբեջանը անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքի սկզբում, որը Հայաստանը Ղարաբաղին կապող միակ ճանապարհն է։ Այդ կապակցությամբ Երևանը Բաքվին մեղադրել է Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և խաղաղության բանակցությունները խաթարելու ձգտման մեջ։ Իսկ ի՞նչ են կարծում փորձագետները: ՄԳԻՄՕ-ի Կովկասյան հիմնախնդիրների և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը կարծում է, որ հայկական կողմի դիրքորոշումը բանակցություններում մշուշոտ է։ «Եթե Հայաստանն իրոք հրաժարվեր Ղարաբաղի նկատմամբ իր հավակնություններից, ապա պայմանագիրն արդեն ստորագրված կլիներ։

Բայց դա տեղի չի ունենում: Դա նշանակում է, որ բանակցություններում հարցերն այլ կերպ են դրվում»,ընդգծել է նա։ Սիլաևը նաև հավելել է, որ Արևմուտքի համար Ադրբեջանն ավելի կարևոր է, քան Հայաստանը։ «Բաքուն ունի ածխաջրածինների մեծ պաշարներ և կարող է դրանով որոշ չափով փոխարինել եվրոպական շու կ ա յից դուրս մնա ցած ռու ս ա կ ա ն նավթն ու գազը։ Բացի այդ, երկիրը սահմանակից է Արևմուտքի մեկ այլ հակառակորդի՝ Իրանի հետ: Եվ, հավանաբար, Բրյուսելն ու Վաշինգտոնն առաջին հերթին հաշվի են առնում ադրբեջանական շահերը։ Հայաստանը պետք է հատկապես զգույշ լինի արևմտյան հարթակներում շփումների ժամանակ»,- խորհուրդ է տվել քաղաքագետը։

Կովկասագետ Արթուր Աթաևն էլ ասել է, որ առայժմ բանակցությունների հեռանկարներ չկան: «Իրական տեղաշարժ տեղի կունենա այն ժամանակ, եթե Հայաստանն իսկապես ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում։ Հավանաբար, Երևանն աստիճանաբար կհասնի դրան, բայց առայժմ հայ հասարակությունը և վերնախավը պատրաստ չեն դրան։ Ուստի հիմա մենք տեսնում ենք բանակցություններ հանուն բանակցությունների, իսկ առաջընթաց չկա»,- կարծիք է հայտնել փորձագետը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder