Yerevan, 01.February.2026,
00
:
00
BREAKING


Սուր շնչառական հիվանդությունների աճը բժիշկները պայմանավորել են սեզոնային գործոնով

SOCIETY

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ հունվարի 9- ին և 10-ին քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բոլոր հաստատությունները կաշխատեն հատուկ ռեժիմով՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 17:00-ն: Ինչպես  տեղեկացրեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դա պայմանավորված է վերջին օրերին բնակչության շրջանում նկատվող սուր շնչառական հիվանդությունների թվի որոշակի աճով:

Տեղերում իրավիճակին ծանոթանալու համար Երևանի քաղաքապետարանի ենթակայության բժշկական հաստատություններ, ինչպես նաև «Նոր Արաբկիր» առողջության կենտրոն է այցելել Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը քաղաքապետի տեղակալին նախ ներկայացրել է դեկտեմբերի 31 –ից մինչև հունվարի 7 –ը պոլիկլինիկաներ դիմած քաղաքացիների  վիճակագրությունը: Ըստ վիճակագրության` հետազոտվել է  915 քաղաքացի, իսկ շտապ օգնության ծառայության  կողմից սպասարկվել է շուրջ 6  հազար 800 կանչ, որից 1150-ի դեպքում քաղաքացիները տեղափոխվել են հիվանդանոց:

Քաղաքապետի տեղակալը շրջայցի ընթացքում հանդիպել է բուժհաստատությունների ղեկավարների և աշխատակազմերի ներկայացուցիչների հետ, հետաքրքրվել հատկապես սուր շնչառական հիվանդություններով դիմած քաղաքացիներին ցուցաբերվող օգնության, հետագա բուժման և տնային կանչերի իրականացման ընթացքով: Ինչպես բուժհաստատությունների ղեկավարները, այնպես էլ մասնագետները վստահեցրել են, որ չնայած սուր շնչառական հիվանդությունների որոշակի աճին, ներկայում համաճարակային կամ, առավել ևս, խուճապի մատնվելու որևէ հիմք չկա և իրավիճակը միանգամայն վերահսկելի է: Բուժհաս տատություններում ապահովված է անհրաժեշտ բոլոր հետազոտությունների մասնագետների ներկայությունը: Առանձին բուժհաստատություններում այս օրերին արձանագրված ցուցանիշները ուղիղ համեմատական, երբեմն էլ անգամ ցածր են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշներից: Իսկ սուր շնչառական հիվանդությունների որոշակի աճը տարվա այս ժամանակահատվածում բժիշկները պայմանավորել են սեզոնային գործոնով: Այդուհանդերձ, քաղաքապետի տեղակալը բուժհաստատությունների տնօրեններին և բժիշկներին հանձնարարել է հնարավորին արագ արձագանքել ցանկացած քաղաքացու խնդրին , իրականացնել բարեխիղճ և պատշաճ սպասարկում և հետամուտ լինել նրա լիարժեք ապաքինմանը:

Դավիթ Օհանյանը այցելել է նաև «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, որտեղ ծանոթացել է նաև այլ հիվանդությունների ախտանիշներով ստացիոնար բուժում ստացող հիվանդների բուժման դինամիկային: Քաղաքապետի տեղակալը բոլոր բուժհաստատություններում զրուցել է հիվանդների և նրանց հարազատների հետ, քաջառողջություն մաղթել, նաև հորդորել՝  ցանկացած գանգատի դեպքում դիմել բժիշկների օգնությանը և չզբաղվել ինքնաբուժմամբ: Քաղաքապետի տեղակալը  վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր բուժհաստատությ ուններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով:

 

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025