Գործարար Դավիթ Երեմյանը պահանջում է հրապարակային ներողություն խնդրել
BLOGԳործարար Դավիթ Երեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ես՝ Դավիթ Երեմյանս, արդեն 20 տարուց ավելի հայաստանյան գործարար դաշտում եմ։ Շատերդ գիտեք, թե ինչից և ինչպես եմ մեկնարկել իմ ձեռնարկատիրական գործունեությունը։ Այսօր իմ հիմնադրած ընկերությունը հանդիսանում է խոշոր գործատու (2000-ից ավել աշխատակից), պատասխանատու հարկատու (130-րդ տեղում), օրական ավելին քան 20․000 մարդ սպասարկող և միջազգային տարբեր համագործակցություններում Հայաստանը ներկայացնող կազմակերպություն։
Թե՛ ես, թե՛ մեր ընկերությունը միշտ գործել ենք բաց, թափանցիկ և պատասխանատու՝ պահպանելով բիզնես էթիկայի բոլոր կանոնները։
Այսօր հայաստանյան լրատվամիջոցներից մեկն իմ անձին վերաբերող վիրավորանք ու ակնհայտ զրպարտանք պարունակող հոդված է հրապարակել։
Թե՛ հոդվածում զետեղված տեղեկությունները և թե՛ ոճն ու օգտագործված բառապաշարն ավելին քան անհարգալից են, և խիստ վնասում են իմ՝ որպես գործարարի բարի համբավն և հեղինակությանը։
Խստորեն պահանջում եմ այդ լրատվամիջոցից հրապարակային ներողություն խնդրել և անհապաղ հեռացնել տվյալ նյութը, հակառակ դեպքում մենք սկսում ենք իրավական գործընթաց, և հետամուտ ենք լինեկու, որպեսզի իրավախախտները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»,-գրել է նա։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



