Yerevan, 06.February.2026,
00
:
00
BREAKING


Սփյուռքին «քցելու» և մեղադրելու նուրբ արվեստը

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Չեխիայում հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ ավել, ոչ պակաս տեղի հայերին է մեղադրել հողեր հանձնելու մեջ: Պարզվում է` մեղավոր են հենց սփյուռքայերը, ովքեր Փաշինյանի խոսքերով, հաղթանակած հողը թողել են և եկել են երջանիկ կյանքում Չեխիայում ապրելու:

Սա Հայաստանի իշխանությունների առաջին քարը չէ նետված սփյուռքի մեր հայրենակիցների ուղղությամբ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ով վերջերս առաջարկում էր Հայաստանը արաբների հայրենիքի վերածել, իր իսկ կողմից կազմակերպված համաշխարհային հայկական համաժողովի ընթացքում էլ ավելի դարակազմիկ միտք է արտահայտել՝ ոչ ավել, ոչ պակաս պատերազմի պարտության մեջ մեղադրելով աշխարհի բոլոր հայերին: Նրա կարծիքով՝ եթե սփյուռքը լուռ է եղել, տեսել է, որ կոռուպցիա է եղել, տեսել են, որ մարդիկ միլիոնով հեռանում են երկրից, կարող կադրերը հեռանում են երկրից, տեսնում են, որ բանակում անասելի պայմաններ են, չի կարող նման բանակը դիմագրավել 21-րդ դարի մարտահրավերին, տեսել ու լռել են, ու եթե այս ամենը տեսնելով՝ գնացել են` նկարվել են, հանդիպել, ուրախացել են, հետո վերադարձել են սփյուռք եւ հայհոյել նույն ղեկավարներին, ուրեմն մեղք ունեն։

Թե որքանով սփյուռքի հայկական կառույցները պետք է տեղյակ լինեին բանակում տիրող իրական վիճակին, պետական համակարգում առկա կոռուպցիային՝ իհարկե մեծ հարց է, եթե անգամ Սինանյանի քաղաքական ղեկավար Նիկոլ Փաշինյանն է պնդում, որ մինչև պատերազմը վստահ էր, որ բանակում ոչնչի կարիք չկա, բանակն էլ տարածաշրջանում մշտապես, կրկնում են՝ մշտապես, ամենամարտունակն է եղել: Սակայն, վերադառնանք 44-օրյա պատերազմին և այն օգնությանն ու օժանդակությանը, որը սփյուռքը այդ օրերին ցուցաբերում էր Հայաստանին և Արցախին: 

Սակայն, Սինանյանը էլ ավելի հեռուն է գնացել, և այս անգամ էլ հայտարարել է, որ սփյուռքը բարոյական իրավունք չունի պահանջել ՀՀ իշխանությունների հրաժարականը և ընդհանրապես մասնակցել քաղաքական պրոցեսներին ՀՀ ներսում:  Այսինքն` երբ հեղափոխության օրերին անհրաժեշտ էր հնարավորինս շատ մարդ կոնսոլիդացնել օրվա իշխանությունների դեմ ակցիաներին էլ ավելի մեծ մասշտաբներ հաղորդելու համար, սփյուռքի մեր հայրենակիցներին կոչ էին անում ժամանել Հայաստան և կանգնել հեղափոխականների կողքին:

Այդ ժամանակ, փաստորեն, սփյուռքը ուներ իրավունք մասնակցել ներքաղաքական պրոցեսներին և պայքարեր օրվա իշխանությունների դեմ:  Կամ մեկ այլ դրվագ, երբ պատերազմի օրերին իշխանությունները դիմում էին սփյուռքին, բանակին օժանդակելու կոչով շուրջ 130 միլիոն դոլար հանգանակվեց, որի ճակատագիրը մինչ օրս հայտնի չէ: Չնայած, մի մասինը, իհարկե, հայտնի է. այդ գումարները, ըստ որոշ տեղեկությունների, դարձել են մի շարք պաշտոնյաների պարգևավճարներ:  Իսկ գուցե Սինանյանը հենց այդ պատճառով չի ցանկանում, որպեսզի սփյուռքը ներգրավվի քաղաքական պրոցեսների մեջ, որովհետև ստիպված են լինելու տհաճ հարցերի պատասխանել, իսկ այդ հարցերի պատասխանները Սինանյանն ու թիմակիցներն, իհարկե, չունեն: Հետևաբար, նրանց մնում է սեփական ձախողումների համար նոր պատասխանատու և մեղավոր գտնել և այս անգամ էլ այդ դերում հայկական սփյուռքն է, որը անկախությունից ի վեր ջանք ու եռանդ չի խնայել Հայաստանին և Արցախին օժանդակելու համար...

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live