Yerevan, 24.September.2026,
00
:
00
BREAKING


Թուրքիայի ընտրությունների «թացն ու չորը»․ «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Մայիսի 14-ին Թուրքիայում սպասվում են նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Այդ ընտրությունները էական նշանակություն ունեն ոչ միայն այդ երկրի, այլ նաև միջազգային դերակատարների համար՝ մասնավորաբար աշխարհաքաղաքական վերադասավորումների առումով։ Խնդիրն այն է, որ գործ ունենք 84 մլն բնակչություն, էական տնտեսական ներուժ ունեցող, Մեծ քսանյակի (G20) ներկայացուցիչ, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ ու առանցքային ստրատեգիական դիրք զբաղեցնող երկրի հետ, որը նաև իսլամական և թյուրքական աշխարհում լիդերի դերակատարություն ստանձնելու հավակնություններ ունի։ Եվ տարբեր գործոններով պայմանավորված՝ աշխարհաքաղաքական կենտրոնները որոշակի նախընտրություններ են ցուցաբերում` կապված Թուրքիայի նախագահի թեկնածուների հետ։

Օրինակ՝ Արևմուտքն ավելի շահագրգռված է, որ նախագահական ընտրություններում հաղթի Քեմալ Քըլըչդարօղլուն, որին աջակցում է ընդդիմադիր 6 կուսակցություն։ Նրա հաղթանակը կարող է ենթադրել պրոարևմտյան քաղաքականության վարում և Ռուսաստանի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշման որդեգրում։ Իսկ Ռուսաստանի համար ավելի ձեռնտու է գործող նախագահ Էրդողանի վերընտրումը, քանի որ նա Արևմուտքից առավել անկախ քաղաքականություն է վարում, և Մոսկվան նրա հետ կարողանում է պայմանավորվածությունների գալ։ Թուրքիայի ներքաղաքական զարգացումների վրա ազդում են նաև այդ երկրի տնտեսական դժվարությունները՝ մասնավորապես թուրքական արժույթի՝ լիրայի արժեզրկումը և շարունակվող գնաճը։ Ու, ճիշտ է, այս ֆոնի ներքո Էրդողանի վարկանիշն անկում է արձանագրում, բայց նա դեռևս շարունակում է ունենալ լայն ընտրազանգված։

Նախագահական ընտրություններից առաջ ստեղծված պատկերն ամբողջացնելու համար պետք է նաև հաշվի առնել, որ փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած խոշոր երկրաշարժը ևս, որը կառավարման բազմաթիվ թերություններ ու բացթողումներ ի հայտ բերեց, իր ազդեցությունն է ունենալու ընտրությունների արդյունքների վրա, քանի որ Էրդողանի իշխանության նկատմամբ դժգոհությունների խորացման պատճառ է դարձել։ Նախորդ շաբաթ լայն արձագանք ստացավ Էրդողանի հիվանդության հանգամանքը։ Նրա առողջական վիճակի մասին նույնիսկ հակասական տեղեկություններ էին տարածվում, ընդհուպ՝ որ արդեն մահացել է: Այն, որ Էրդողանը լուրջ առողջական խնդիրներ ունի, նորություն չէ։ Սակայն հիմա Էրդողանի հիվանդության հանգամանքը նոր իրավիճակ է ստեղծում նախընտրական փուլում։ Վերջինս, օգտագործելով հիվանդ լինելու փաստը, փորձում է ցույց տալ, որ, հանուն ժողովրդի ու Թուրքիայի, չի խնայում իրեն։ Ներկա պահին այս իրողությունը մի կողմից՝ Թուրքիայում ավելացնում է նրա նկատմամբ համակրանքը, իսկ մյուս կողմից էլ խորացնում է այն մտայնությունը, որ նա ֆիզիկապես ուղղակի ընդունակ չէ երկիրն առաջնորդելու։

Էրդողանի հիվանդության, «մահվան», ընտրվել-չընտրվելու թեման Հայաստանում ևս բուռն քննարկումների առիթ է դարձել։ Հիմնական հարցն այն է, թե Էրդողանի մահանալու, չընտրվելու կամ ընտրվելու դեպքում Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը փոփոխություն կկրի՞, թե՞ ոչ։ Պետք է նկատի ունենալ, որ Էրդողանի մահով, պարտությամբ կամ, ընդհանրապես, Թուրքիայի նախագահների փոփոխությամբ այդ երկրի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ գրեթե չի փոխվելու։ Անկարան շարունակելու է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար նախապայմաններ առաջ քաշել, ինչպես որ հիմա է անում։ Ինչպես մասնագետներն են գնահատում, ավելի մեղմ քաղաքական գործչի ընտրության արդյունքում, ինչպիսին Քըլըչդարօղլուն է, կարող է մոտեցումների որոշակի փոփոխություն նկատվել, սակայն առանցքային տեղաշարժերը բացառվում են։

Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Ալիևն ավելի շահագրգռված է Էրդողանի հաղթանակով, քանի որ բավական սերտ կապեր ունի նրա հետ։ Միաժամանակ, ադրբեջանական մամուլը քննադատաբար է տրամադրված ընդդիմադիր թեկնածուի նկատմամբ, քանի որ Քըլըչդարօղլուի հաղթանակի դեպքում Թուրքիայի համար կարող է նվազել Ադրբեջանի նշանակությունը։ Մի խոսքով, հազիվ թե լավագույն ճանապարհը Թուրքիայում ներքաղաքական փոփոխությունների, նախագահների ու այլ պաշտոնյաների փոփոխության հետ ինչ-որ հույսեր կապելն է: Մենք նախ մեր ներքին հարցերը պիտի կարողանանք լուծել, որպեսզի այլ երկրների ընտրությունները մեզ համար վճռորոշ չլինեն...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game