Yerevan, 02.July.2026,
00
:
00
BREAKING


«Եկեղեցին կյանքի է կոչելու իր առաքելությունը, որը կասեցնել փորձողները ծնկի են գալու»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստի» զրուցակիցն է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հոգեշնորհ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը։

-Հոգեշնորհ Հայր սուրբ, Հայաստանի ու Արցախի Հանրապետություններն այսօր ծանրագույն խնդիրների առաջ են։ Հատկապես Արցախի մեր հայրենակիցներն ամիսներ շարունակ գտնվում են շրջափակման մեջ՝ ամեն օր բախվելով նորանոր փորձությունների։ Ի՞նչ մարտահրավերի առջև ենք մենք, որը նախ պետք է գիտակցենք, հասկանանք ու հետո նոր առաջ շարժվենք։

- Արդարև, մեր պատմության գրեթե բոլոր ժամանակներում մենք գոյութենական պայքարի մեջ ենք եղել: Փորձությունները կրնկակոխ հետևել են մեզ. երբեմն մեր իսկ սխալների պատճառով, բայց շատ հաճախ և հիմնականում՝ որպես Ազգ մեր ունեցած յուրահատուկ կոչման ու առաքելության հետևանքով: Աստվածընտրյալ Ազգ ենք, ուստի գտնվում ենք լույսի ու խավարի, բարու և չարի պայքարի կիզակետում: Մեր Հայրենիքն աստվածային ուխտի երկիրն է, իսկ մենք՝ հայերս, այդ աստվածային ուխտի ու երկրի պահապանները: Այդ իսկ պատճառով մեզ ուզում են իսպառ վերացնել՝ դեռևս Հայկ Նահապետի ժամանակներից: Սակայն, ի հեճուկս ամենքի, մենք կանք և լինելու ենք հավետ: Այսօր էլ նույն իրավիճակն է, որ հյուսվել է մեր Հայրենիքի շուրջ:

Համաշխարհային քաոսում տարբեր ուժեր փորձում են մեզ հրապուրելով շեղել մեր բուն ուղուց, մեր կոչումից, ինքնությունից և առաքելությունից: Փորձում են մեզ գցել այս կամ այն ազդեցության գոտու մեջ՝ թմրեցնելով ծառայեցնել իրենց շահերին: Սակայն այդ չի հաջողելու ոչ ոք և երբեք: Այո, անկումային վիճակում ենք, մի տեսակ շշմած ենք՝ որպես հավաքականություն, սակայն, շնորհիվ անհատների և փոքրիկ հավաքականությունների, մենք արթուն ենք և պատրաստ արձակելու Հայկյան նետը. պատմական բոլոր ժամանակներում այսպես է եղել: Մենք պետք է գիտակցենք մեր տիեզերական կոչումը, ճանաչելով՝ հավատարիմ մնանք մեր հայ ինքնությանը և ամենայն պատասխանատվությամբ, արիությամբ ու ինքնավստահությամբ հաստատուն կանգնենք մեր Մայր հողին, հայահավաք գործունեությամբ հզորացնենք մեր պետությունը:

Մենք տեսիլք ունենք հավետ ապրելու՝ որպես Քրիստոնյա Հայաստան, որպես Լույսի, Հույսի, Հզոր, Միացյալ Հայաստան. այս է մեր ազգային տեսլականն ու նպատակը, հետևաբար՝ սրանից էլ պետք է բխի մեր անհատական ու հավաքական գործունեությունը:Եվ այս ամենի ընթացքում, ինքնին, հարկավոր է իմաստուն, շրջահայաց և ազնիվ կերպով հարաբերություններ պահպանել ու զարգացնել մեզ դաշնակից ազգերի ու երկրների հետ: Իմ խորին համոզմամբ, միայն այսպես կարող ենք առաջ գնալ՝ նպատակասլաց ապրել ու ստեղծագործել:

- Մեզ անընդհատ խաղաղության մասին են հիշեցնում, երբ պատերազմը դեռ շարունակվում է։ Այն, որ խաղաղությունն այլընտրանք չունի, միանշանակ է, բայց մենք ե՞րբ կարող ենք իրական խաղաղության հասնել։

- Այս աշխարհում, որտեղ լույսն ու խավարը, չարն ու բարին տևական պայքարի մեջ են, իրական, մնայուն խաղաղության չենք կարող հասնել: Որևէ ժողովրդի ու պետության խաղաղությունը հարաբերական է... Տեսեք, մեր բարեկամ ու դաշնակից, հզորագույն երկիր Ռուսաստանը վերստին պայքարի է կանգնել իր խաղաղության ու անվտանգության համար: Հետևաբար, մենք՝ որպես հայ քրիստոնյաներ, առաջնահերթ մեր ներքին՝ ներաշխարհի խաղաղության մասին պետք է հոգ տանենք, որպեսզի հետո՝ անմիջապես, խաղաղ ու պայծառ հոգեվիճակով ու մտքով, լծվենք մեր Հայրենիքի անվտանգության ապահովմանն ու խաղաղության պաշտպանությանը:

Մենք պետք է կերտենք մեր Հայրենի երկրի խաղաղությունը, և ոչ թե այն մուրանք մեր թշնամիներից կամ միջազգային կառույցներից: Իսկ մենք, այո, դեռ ունենք թշնամիներ, որոնք սպառնում են մեր ազգային գոյությանը: Ունենք արդարության ծարավ: Իսկ այս սպառնալիքը կհաղթահարվի, և մեր արդարության ծարավը կհագենա միմիայն Լույսի, Հույսի, Հզոր և Միացյալ Հայաստանի կերտմամբ: Երբ շոշափելի լինի այս Հայաստանը, բոլորը կհարգեն մեզ, արդար հատուցում կտրվի մեր ազգային Դատին, և կպահպանվի բաղձալի խաղաղությունը:Հոգևոր ասպարեզում Լույսը միշտ հաղթում է խավարին, Բարին՝ չարությանը, և այդպես հաստատվում է հոգու խաղաղությունը: Նույնն է նաև ֆիզիկական աշխարհում, քանի որ պայքարողը մարդ արարածն է. լույս ու բարություն կրող մարդը, ժողովուրդը մշտապես հաղթանակողն է: Փույթ չէ, եթե այդ պայքարի ճանապարհին եղել են պարտություններ, անկումներ, միևնույնն է, հաղթությունը լույսի ու բարության անձինն ու ժողովրդինն է:

- Պատերազմից հետո ու նաև այս շրջանում երբեմն դժվար է հասկանալ, թե հասարակությունն ինչ հոգեվիճակում է։ Երբեմն այդ վիճակը բնութագրվում է որպես հուսահատություն, հուսալ քություն, անտարբերություն: Հոգևոր վերածննդի, հոգևոր առողջացման ճանապարհը որտե՞ղ է։

- Մենք միայն մեկ ճշմարիտ ուղի ունենք, ինչպես արդեն ասացինք՝ Քրիստոնյա Հայաստան, Հույսի, Լույսի, Հզոր և Միացյալ Հայաստան: Ահա, այս է մեր ազգային դավանանքը, ուստի մեր ողջ կյանքն ու գործունեությունը պետք է կառուցենք այս վեմի վրա: Մեր երկրի ղեկավարները պարտավոր են, անհրաժեշտորեն պետք է կրողը լինեն բացառապես այս դավանանքի և այդպես կառուցեն Հայաստան պետությունը: Մեզ որևէ այլ, օտար մոդել ու կարգ հարկավոր չէ, մեզ անհրաժեշտ է մեզ հարազատ պետական կարգ ու կառույց՝ որպես առհավատչյա մեր ազգային լինելության: Իսկ այդ հարազատը կկերտվի, երբ մենք ճշմարտապես ճանաչենք մեր ազգային արժեհամակարգը, այն կրենք ու դրանով ապրենք:

Հայոց պետությունը պետք է մարմնավորողը լինի բացառապես հայ ժողովրդի մտավոր, հոգևոր ու բարոյական հատկանիշների և իր ողջ կարգով ու կառույցով ծառայի միմիայն մեր ազգային իղձերին ու շահերին: Իսկ հայ միտքն ու հոգին, հայի բարոյական նկարագիրը կերտվում են սկզբում հայ ընտանիքում, ևս առավել՝ Հայ դպրոցում և Հայոց Եկեղեցում: Մեր ազգային վերածնունդը սկզբնավորվում և իրագործվում է շնորհիվ այդ սուրբ հաստատությունների: Հայ դպրություն և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի. ահա, մեր մտավոր ու հոգևոր առողջությունը, ազգային մշտանորոգ վերածնունդը:

-Մենք կրել ենք վնասներ, կորուստներ և շարունակում ենք այդ ամենի միջով անցնել։ Իսկ մեր հոգևոր անվտանգությանը հասցված վնասները ու հարվածները չափելի՞ են։

- Ծանր է մեր կորուստը, մեծ է ցավը մեր սրտի և հոգու: Առավել սոսկալի է այն փաստը, որ այդ ամենը կարող էր չլինել: Մեծ դավադրություն էր, Հայրենի երկրի դարպասները ներսից բացվեցին: Դեռ արդար հատուցում տրվելու է բոլոր անձերին, ուժերին: Հայքն ու հայկազունները չե՛ն պարտվել. մենք կնքված ենք որպես Հաղթություն: Իսկ հոգևոր անվտանգության առումով մենք միշտ պաշտպանված ենք և զորեղ, քանզի կանգուն է հայոց Լուսո խորան Մայր աթոռ սուրբ Էջմիածինը և անդադար գործում է Հայոց եկեղեցին: Որքան էլ հարձակվում են Սուրբ եկեղեցու և հոգևոր սպասավորների վրա, ստույգ է՝ Եկեղեցին և եկեղեցականը հաստատուն, խաղաղ ու տոկուն կերպով կյանքի են կոչելու իրենց սուրբ գործը՝ հոգեփրկչական ու ազգապահպան առաքելությունը: Եվ այդպես ծնկի են գալու բոլոր նրանք, որոնք փորձելու են կասեցնել այդ աստվածային առաքելությունը:

-Ինչպե՞ս և ինչո՞ւ պետք է դիմակայենք մեր նաև հոգևոր անվտանգությանը հասցվող հարվածներին: Ո՞րն է եկեղեցու դերն այս ամենի մեջ, որը ևս զերծ չէ «հարձակումներից»։

-Մեր գոյությունը, մեր լինելությունը պայմանավորված է մեր հոգևոր անվտանգությամբ, որի արթուն պահապանը մեր միակ Ազգային եկեղեցին է: Մեր հայկականությունը վավերական ու կենսունակ է Հայոց եկեղեցով: Հայ երկրի, պետության և հասարակության շունչն ու հոգին Հայոց եկեղեցին է. այդ շնչով ու հոգով է կերտվում Հայկական պետությունն ու հասարակությունը: Այո, առանց Եկեղեցու էլ կլինեն պետությունն ու իր քաղաքացիները, սակայն չեն լինի հայկական, չեն ծառայի հայի տեսակի և ազգային ավանդի պահպանմանն ու զարգացմանը:

Հետևապես, Եկեղեցին՝ ի դեմս հոգևորականների և հավատավոր հայորդյաց, միշտ պատրաստ է պայքարելու, պաշտպանելու և պահպանելու իր ազգային սուրբ ավանդը, իր Հայրենի երկիրը և Հայկական պետությունն ու պետականությունը, նկարագիրն ու դեմքը հայ հասարակության: Ուստի, կենսական է, որ պետությունն ու Եկեղեցին գործեն որպես մեկ շունչ, մեկ հոգի, մեկ մարմին՝ կենսագործելով Քրիստոնյա Հայքի, Լույսի, Հույսի, Հզոր և Միացյալ Հայաստանի ազգային տեսլականը, գաղափարախոսությունը և առաքելությունը: Թող Աստված մեզ իմաստություն և զորություն պարգևի այս ճանապարհին:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6