Նորվեգիան ճանաչվել է որպես Երկրագնդի «լավագույն բնակավայր»
LIFEԻ՞նչն է Նորվեգիային առանձնացնում մնացած երկրներից, որո՞նք են նրա առավելությունները: Անվճար հարսանեկան ու թաղման արարողակարգեր-նորվեգացիները կարիք չունեն անհանգստանալու:
Պետությունը հոգում է նրանց հարսանեկան արարողության (առնվազն եկեղեցու ու քահանայի) ու թաղման ծախսերը: Գրեթե անվճար կրթություն- նորվեգական համալսարանների մեծ մասը և պետական համալսարանները ֆինանսավորվում են պետության կողմից: Նորվեգական կառավարությունը համարում է, որ բարձրագույն կրթությունը նորվեգական հասարակության համար կարևոր է:
Որպես կանոն՝ պետական համալսարանները և քոլեջները չեն պահանջում ուսման վարձ: Սա նաև վերաբերում է օտարերկրացի ուսանողներին, կապ չունի՝ որ երկրից ես դու: Երջանիկ նորաթուխ հայրիկներ- Նորվեգիայում հայրերը առնվազն 12 շաբաթյա հայրական արձակուրդ են ստանում և վճարվում:
Իսկ նորաթուխ մայրիկները 12 ամսվա համար ծնողական արձակուրդ են վճարվում, բացի այդ, նաև երեխայի համար լրացուցիչ նպաստ են ստանում: Հաջողություն, ավտոմեքենաներ- մեքենաներն այլևս ողջունելի ու ընդունված չեն լինի գործարար Օսլոյում 2019թ:
Քաղաքական հայտարարությունները արգելված են- Նորվեգիայում անօրինական է քաղաքական հայտարարություններ անել հեռուստատեսությամբ, ռադիոյով կամ ամսագրերով: Միասեռականների իրավունքներ- Նորվեգիան ազատամիտ է միասեռականների իրավունքների հարցում:
2009թ. հունվարին միասեռական ամուսնությունները ընդունվել են օրենքով: Նրանք հարուստ են- Նորվեգիան ունի աշխարհի ամենամեծ ինքնիշխան հիմնադրամը, որտեղ պահպանվում են գրեթե բոլոր գումարները, որ ստացվում են նավթի վաճառքից: Ոչ ոքի աշխատավարձի չափը գաղտնիք չէ- ամեն տարի հրապարակվում են մանրամասներ մարդկանց եկամտի ու հարստության մասին: Նորվեգացիները շատ լավ առիթ ունեն ժպտալու:
1
The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ Foundation
2
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
3
Grant Akopian has been elected to the AmCham Board
4
EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee
5
Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue”



