Աշխարհում հարգում են ուժեղներին և հաշվի են նստում միայն նրանց հետ. Մեսրոպ Առաքելյան
BLOG«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․
Աշխարհը թույլերին կարող է մի քիչ ողորմություն տալ, բայց երբեք գործընկեր չի դառնա: Աշխարհում հարգում են ուժեղներին և հաշվի են նստում միայն նրանց հետ: Եվ որպեսզի ուժեղ լինենք, պետք է ունենանք գրագետ կառավարիչներ:
Այսուհետ բոլոր ընտրություններում, այդ թվում Երևանում, կհաղթի այն ուժը, որը ոչ միայն գեղեցիկ խոստումներ կտա, այլ նաև պարզ՝ մատների վրա կբացատրի, թե ինչպես է իրականացնելու այդ ծրագրերը:
Հակառակ պարագայում, կունենանք այն, ինչն այսօր ամեն օր տեսնում ենք Երևանի փողոցներում.
քաղաքացիները ժամերով մնում են խցանումների մեջ ոչ թե ռուսական կամ չինական ավտոբուսներում, այլ՝ եվրոպական:
Ինչպես տեսնում եք՝ եվրոպական ավտոբուսները հայկական
խցանումների խնդիրը չեն լուծում... որովհետև խնդիրը ոչ թե անորակ ավտոբուսներն են, այլ՝ Երևանի անորակ կառավարիչները։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



