Էրդողանը հայտարարել է, որ «Հյուրջեթ» կործանիչը կփոխարինի F-16-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերում
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ տեղական արտադրության «Հյուրջեթ» մարտական ուսումնական կործանիչները կկարողանան մասամբ փոխարինել F-16 ինքնաթիռներին, որոնք սպասարկում են երկրի ռազմաօդային ուժերը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
««Հյուրջեթ»-ը շուտով կվերազինվի հայրենական սպառազինությամբ ու ռադարներով ու կուղղվի ռազմաօդային ուժեր։ Այն կկարողանա մասամբ փոխարինել F-16 ինքնաթիռներին»,- ասել է Էրդողանը։
Նա հավելել է, որ թուրքական կործանիչից կստեղծվեն առանձին ջոկատներ։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ երկիրը հետ կստանա ԱՄՆ-ից F-35 կործանիչներ գնելու համար վճարված գումարը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



