Ռուսաստանում հրդեհի հետեւանքով հինգ երեխա է զոհվել
INTERNATIONAL NEWSԹաթարստանում հրդեհի հետեւանքով հինգ երեխա է զոհվել: Նրանց մարմինները հայտնաբերվել են ռուսաստանյան հանրապետության գյուղերից մեկի մասնավոր տանը:
Ռուսաստանի ԱԻՆ-ի Թաթարստանի գլխավոր վարչության տվյալներով հունվարի 9-ին մոսկովյան ժամանակով 00.40-ին տեղեկություն է ստացվել Լենինոգորյան շրջանի Հին Կուվակ գյուղի մասնավոր տանը հրդեհի մասին: Հրդեհը տեղայնացվել է 01.01-ին: Հրդեհի տեղայնացման ընթացքում հայտնաբերվել է հինգ երեխայի եւ տանտիրուհու մարմինը: Ներկայումս պարզվում են տեղի ունեցածի հանգամանքներն ու պատճառները, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%



