Բոլորին էլ պարզ է, որ այս «տոնը» կվերանա այս իշխանությունների հետ միասին. Կարեն Քոչարյան
BLOGԿարեն Քոչարյանտ ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Խորհրդային Միությունն ուներ շատ զվարճալի տոներ, որոնցից ամենազվարճալին՝ Հոկտեմբերյան Մեծ Հեղափոխության օրն էր՝ Նոյեմբերի 7-ին: Հայաստանի ներկա իշխանություններն, այսպես կոչված, «քաղաքացու օրը» նշում են հենց որպես «Ապրիլյան Մեծ Հեղափոխության տոն»: Բոլորին էլ պարզ է, որ այս «տոնը» կվերանա այս իշխանությունների հետ միասին, ինչպես Նոյեմբերի 7-ը վերացավ բոլշևիկների հետ միասին: Իհարկե բոլշևիկների և երիտհայերի մեջ կան մեծ տարբերություններ, որովհետև բոլշևիկները բացի պոպուլիզմից նաև գործ էին անում, բայց հիմնական բառապաշարը շատ նման է՝ «Земля крестьянам, власть- советам», «вернем награбленное народу», «религия-опиум для народа» և այլն: Իհարկե հաշվի առնելով ԽՍՀՄ մասշտաբները և կյանքի առաջընթացը կարելի է ասել, որ հայկական նեոբոլշևիկները շատ արագ են անցնում 70 տարվա ճանապարհը:
Օրինակ «գենսեկի» մասին անեկդոտները մեզ մոտ սկսեցին արդեն մեկ տարի հետո, Հ1-ի եթերից ամեն օր միայն մի բան կարելի է լսել՝ «догоним и перегоним Америку», քաղբանտարկյալներ, ինչպես և ԽՍՀՄ-ում չկա, ընտրություններն, ինչպես և ԽՍՀՄ-ում անցնում են արդար և թափանցիկ, իրարկե հասարակության մեջ դեռ կան «враги народа -նախկիններ», բայց մեր փառապանձ իշխանությունները ամեն կերպ պայքարում են «с пережитками прошлого», սպորտում արդեն դուրս ենք եկել համաշխարհային առաջատար դիրքերի, և իհարկե «պարտիայի և անձամբ գլխավոր քարտուղարի (հրամանատարի) գլխավորությամբ բոլորս գնում ենք դեպի կոմունիզմ կամ ապագա, կամ պայծառ ապագա»:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



