ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղերձը` Աշխատանքի անվտանգության միջազգային օրվա կապակցությամբ
SOCIETYՀարգելի գործընկերներ,
Այսօր մենք նշում ենք Աշխատավայրում անվտանգության միջազգային օրը, և ես այս առիթով ուզում եմ հիշեցնել, որ մեր աշխատակիցների առողջությունն ու համայնքների անվտանգությունը առաջնահերթություն է մեզ համար :
Սա ոչ միայն Աշխատանքի անվտանգության բաժնի մեր գործընկերների մասնագիտական տոնն է, այլև առիթ է մեր թիմի բոլոր անդամներին ևս մեկ անգամ հորդորելու, որ պետք է հասնել նրան, որպեսզի տարվա յուրաքանչյուր օրը լինի աշխատավայրում անվտանգության օր:
Ես ուզում եմ, որ թիմի բոլոր անդամների համար՝ թոփ մենեջեր թե բանվոր, տղամարդ թե կին, փորձառու թե սկսնակ, պարզ լինի` առանց անվտանգության չի կարող հաջողություն լինել աշխատավայրում: Մենք այդ հարցում ոչ մի փոխզիջում չենք ունենալու։ Ես ուզում եմ համոզված լինել, որ մեր ընկերությունում բոլորը գալիս են անվտանգ տարածք և վերադառնում տուն առանց միջադեպերի։ Սա ոչ միայն Աշխատանքի անվտանգության բաժնի, այլ նաև մեր ձեռնարկության բոլոր աշխատակիցների պարտականությունն է։
Ապահովեք Ձեր և Ձեր գործընկերների անվտանգությունը: Դա բոլորի ամենօրյա պարտքն է։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



