Սա անպատասխանատվություն չի, բառադիություն չի, սա իշխանությունների վերաբերմունքն է հայրենիքին. Մեսրոպ Առաքելյան
BLOG«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել.
Սրանք Եռաբլուրի գերեզմանոցների միջև ընկած հատվածներն են, որտեղով արդեն 2,5 տարի մարդիկ մոտենում են իրենց հարազատների գերեզմանոցներին։
2․5 տարում հնարավոր չի եղել ապահովել տարրական պայմաններ զոհվածների ընտանիքների համար։
2․5 տարի է՝ մարդիկ, փոշու ու քարերի վրայով քայլելով, մոտենում են 18-20 տարեկան տղաների շիրիմներին։
Սա քաղաքի այն հատվածն է, որտեղ իշխանությունները չեն նկարվում, կարմիր լենտեր չեն կտրտում, հետևաբար դժվար տեղյակ լինեն այս ամենի մասին։
Սա անպատասխանատվություն չի, բառադիություն չի, սա իշխանությունների վերաբերմունքն է հայրենիքին․․․
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



