Եղցահողն այս պահին կտրված է Ստեփանակերտի ու Գորիսի հետ ուղիղ կապից, պաշարներ ունենք, բայց չգիտեմ՝ որքան կբավականացնի․ համայնքի ղեկավար
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շուշիի շրջանի Եղցահող գյուղը մեկն է այն գյուղերից, որ Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո հայտնվել է լիակատար շրջափակման մեջ։
Tert.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Արտակ Հակոբյանն ասաց, որ բնակիչների շրջանում թեև խուճապ չկա, բայց մտահոգություններ կան։
«Գյուղն այս պահին կտրված է Ստեփանակերտի ու Գորիսի հետ ուղիղ կապից։ Ճիշտ է այս պահի դրությամբ ունենք ուտելիքի, դեղորայքի պաշարներ, բայց չեմ կարող ասել՝ որքան կբավարարի»,- ասաց նա։
Հարցին՝ ինչ է կարծում՝ Ադրբեջանը արդյո՞ք փորձում է այս քայլով ստիպել արցախցիներին՝ համաձայնվել ապրել Ադրբեջանի կազմում, Հակոբյանն ասաց․
«Նման բան չի կարող լինել, արցախցիները երբեք չեն համաձայնի դրա հետ»։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



