Ադրբեջանը կբացի Շուշի-Քարինտակ խաչմերուկը և կհեռացնի այսպես կոչված «էկոակտիվիստներին»
BLOGՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Խորքային տեղեկություններ, որ ստացա վերջին 1 ժամվա ընթացքում մի քանի երկրների իմ հավաստի աղբյուրներից․
- Արցախի իշխանությունները հստակ պահանջով են դիմելու ռուսական կողմին՝ կամ 1-2 օրում վերացվում է Արցախի շրջափակումը, հանվում է թշնամու անցակետը, կամ Արցախը պաշտոնապես դիմում է Արևմուտքին՝ միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելու խնդրանքով։
Խոսք լինել չի կարող մարդկանց տարհանելու մասին, քանի որ դա է թշնամու նպատակը, իսկ այս իրավիճակում Ադրբեջանի և Թուրքիայի ծրագիրը կազմված է այնպես, որ մինչև մայիսի 14-ը Արցախն ամբողջությամբ հայաթափվի մարդկանց սեփական կամքով և առանց բռնության։
Ըստ իմ ստացած տեղեկության՝ Արցախում քննարկվում է հնարավոր նախագիծ միջազգային խաղաղապահ ուժեր հրավիրելու համար։ Եթե ռուսական կողմը չի կարող (Մոսկվայից դեռևս թույլ չեն տալիս) կատարել ստանձնած պարտավորությունները և ապահովել մեր անվտանգությունը, ապա գուցե նրանց փոխարինեն այլ երկրների խաղաղապահ ուժեր։ Ռուսները կարող են մեր բարեկամը լինել, բայց մեր երկրից թանկ ոչինչ չկա։
Մյուս կողմից մեկ այլ երկրի հավաստի աղբյուրից ստացած տեղեկությունն ասում է, որ առաջիկա 1-2 օրում Ադրբեջանը կբացի Շուշի-Քարինտակ խաչմերուկը և կհեռացնի այսպես կոչված «էկոակտիվիստներին»։ Նրանք իրենց գործը ավարտել են, հիմա ժամանակն է անցնելու եզրափակիչ փուլին։
Շուշի-Քարինտակ խաչմերուկը առաջիկա 1-2 օրվա ընթացքում (հավանաբար հենց ապրիլի 24-ին) բացելուց հետո Ադրբեջանը դիմելու է Արցախցիներին՝ առաջարկելով ազատ երթևեկել իր վերահսկողությամբ, բայց Ադրբեջանը միջոցներ կգործարկի, որ մարդիկ լքեն Արցախը։ Թշնամին հույս ունի դրան հասնել մինչև մայիսի 14-ը, երբ Թուրքիայում տեղի կունենա նախագահի ընտրություն, իսկ հանձնված Արցախը կլինի Էրդողանի հաղթանակի գրավական, հակառակ դեպքում, եթե Արցախցիները մնան Արցախում, ապա թուրք-ադրբեջանական բոլոր ծրագրերը ձախողվելու են, Էրդողանը չի ընտրվի։
Այս պահին մեծ պատերազմի ծրագիր չկա, բայց մինչև ապրիլի վերջ Ադրբեջանը ամեն կերպ ահաբեկելու է Արցախցիներին՝ ստիպելով համատարած լքել հայրենիքը։ Եթե դիմացանք այդ հոգեբանական ճնշմանը, ապա այս պայքարում հաջողության նժարը սկսելու է մեր կողմ թեքվել։
Թուրքիայի բանակը պատրաստվում է միանալ Իրանի վրա հարձակմանը, ինչը սկսվելու է Ադրբեջանից՝ Իսրայելի աջակցությամբ։
Մենք պարտավոր ենք դիմանալ։
Ցեղասպանության վտանգ չկա։
Ընդամենը պետք է պինդ նյարդեր ունենալ ու թշնամու հոգեբանական ճնշման տակ չլքել Արցախը։
Տեղեկությունները թարմացվում են․․․





















































1
With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert
2
The Symbol of Chinese Automotive Excellence Arrives in Armenia
E-auto Becomes the Official Represen...
3
Ucom and Impact Hub Yerevan Launch Second Round of Fellowship Program to Empower Green Innovators
4
SoftConstruct Participated in the Career City Fest 2K25 — Celebrating Armenia's Top Employers
5
IDBank and Idram participate in Career City Fest