Yerevan, 24.September.2026,
00
:
00
BREAKING


«Սերժ Սարգսյանն, այնուամենայնիվ, ճիշտ էր, որ ինքը սխալ է, բայց սխալ էր, որ Նիկոլը ճիշտ է». Մանե Թանդիլյան

POLITICS

Ապրիլի 22-ին տեղի ունեցավ «Ապրելու երկիր» կուսակցության համագումարը, որի ժամանակ 335 կողմ, 2 դեմ և 15 անվավեր ձայներով հավանության արժանացավ կուսակցության քաղաքական խորհրդի կազմը: Վերահսկիչ հանձնաժողովի կազմը հաստատվեց հետևյալ ձայներով` 343 կողմ, 5 անվավեր և 4 դեմ: Կուսակցության նախագահ ընտրվեց Մանե Թանդիլյանը` 346 կողմ, 5 դեմ և 1 անվավեր ձայներով:

«Ապրիլի երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը համագումարի իր ելույթում հիշեցրեց, որ այն ընթանում է մեր երկրի համար դժնդակ պայմաններում: «Մեր հայրենիքի մի մասը` Արցախը, գտնվում է շրջափակման մեջ և էթնիկ զտման վտանգի առջև, իսկ Հայաստանը` անհագուրդ թշնամու նշանառության տակ: Երկրի անկայուն անվտանգային համակարգը խոցելի և անպաշտպան է դարձրել ՀՀ քաղաքացիներին: Իշխանությունների անհեռատեսության և անգործության հետևանքով, երբ երկրի առնվազն 150 քմ կմ տարածքը գտնվում է թշնամու օկուպացիայի ներքո, ու շարունակում են անհեթեթ հանգամանքներում զոհվել հայորդիները, օրվա իշխանությունները զբաղված են իրենց գահավիժող վարկանիշը փրկելու փորձերով, սակայն ո՛չ կակաչները, ո՛չ սակուրաները այլևս չեն օգնելու: Հայ ժողովուրդը գտնելու է լուծումներ այս իրավիճակից, որովհետև մեզ բնութագրում են ոչ թե մեր խնդիրները, այլ դրանց լուծումները, իսկ մենք խելացի և ունակ ժողովուրդ ենք: Ունակ ենք լուծել դարերի խորքից մեզ հետապնդող բազում խնդիրներ, խոչընդոտներ հաղթահարել: Ու այսօր էլ ենք լուծելու: Վերականգնելու ենք այն ամենակարևորը, որն ընկած է առաջ գնալու կարողության հիմքում` հույսը: Վերականգնելու ենք հայ ժողովրդի կորցրած հույսը, որ ունակ ենք պետություն կառուցելու, ունակ ենք զարգացած և խելացի երկիր լինելու, ունակ ենք այս բարդ տարածաշրջանում, որտեղ գտնվում է մեր հայրենիքը, տեր կանգնելու իրեն»,-ասում է Թանդիլյանը:

Ընդգծում է` կուսակցության հիմնադիր համաժողովի ժամանակ խոսել է այն մասին, որ նախատեսում են որակապես նոր մակարդակի վրա դնել ինչպես քաղաքական, այնպես էլ հանրային քննարկումը, մերժելով ատելության խոսքը, հայհոյախառն հռետորաբանությունը, անհիմն քննադատությունն ու զրպարտանքը, պոպուլիզմը: «Դա արել ենք մեր օրինակով, մեր խոսույթով, մեր քաղաքական վարքագծով: Համոզմունք  եմ հայտնել, որ մեր ազնվությունը, նվիրումը և աշխատասիրությունը կվայելի հասարակության վստահությունը, և կստանձնենք ավելի մեծ պատասխանատվություն ապրելու երկիր կառուցելու գործում: Դա արել ենք: Հայաստանի 18 համայնքներում ներկայացված ենք ավագանիներում, որոնցից երեքում ստանձնել ենք կառավարման պատասխանատվություն: Կուսակցությունն ամենայն պատասխանատվությամբ, արդյունավետությամբ և հետևողականորեն իրականացնում է իր որդեգրած մարտավարությունը` ընտրությունների միջոցով հնարավորինս անցնցում երկրում իրականացնել իշխանափոխություն»,-ընդգծում է կուսակցության նախագահը:

Թանդիլյանի խոսքով` այժմ հասել են կուսակցության որդեգրած մարտավարության հաջորդ հանգրվանին` Երևանի ավագանու ընտրություններին, որն առաջիկա ամենակարևոր քաղաքական իրադարձությունն է, որին պատրաստվում է կուսակցությունը: «Անհնարին է գերագնահատել Երևանի ավագանու ընտրությունների քաղաքական ազդեցության աստիճանը և ուրախ եմ ազդարարել, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը որոշում ունի մասնակցել և հաղթել ավագանու ընտրություններում: Երևանի ընտրություններն ակնհայտորեն ունենալու են քաղաքական ազդեցություն երկրի հետագա քաղաքական իրավիճակի վրա: Մեզ համար ակնհայտ է, որ Երևանն առաջնորդելու է երկրում քաղաքական փոփոխությունների գործընթացը և նաև Երևանում ենք իշխանազրկելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, ճիշտ այնպես, ինչպես դա արել ենք Ալավերդի, Նոյեմբերյան, Տաթև համայնքներում: Քաղաքամայր Երևանի, երևանցիների պատասխանատվությունը ամբողջական իշխանափոխության գործում շատ էական և վճռորոշ է լինելու: Թքած ունենալու նուրբ արվեստը որպես արժեհամակարգ կրող և թքելը քաղաքական հպարտության առարկա ներմուծողները պիտի հասկանան, որ խայտառակում են մեր պետությունը, խայտառակում են մեզ: Հույս ունե՞մ, որ կհասկանան: Ամենևին: Իմ հույսը իրենք չեն, իմ հույսը մեր ժողովուրդն է, ով իշխանազրկելու է թքողներին մի կողմից, մյուս կողմից քաղաքական ապտակ է հասցնելու նրանց Երևանում: Եթե Երևանը դա չանի, այս այլասերումը չի դադարելու, հասնելու է կատարելության և իշխանությունների սիրած աննախադեպության, որովհետև նրանք մեկնաբանելու են այսպես` ժողովուրդը մեզ մանդատ է տվել դրանից հետո, ուրեմն սա հանգիստ և անամոթաբար թքելու մանդատ է: Երևանի ընտրողը դա թույլ չի տալու: Պատկերավոր ասած` մայրական ապտակ է հասցնելու նաև դաստիարակչական բացերը լրացնելու համար: Առաջարկում եմ երևանցիներին Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները վերածել իշխանության անվստահության հանրաքվեի, ընդ որում` սա ամենևին չի նշանակում աչքաթող անել Երևանի զարգացման տեսլականը, որը կարճ ժամանակ անց ներկայացնելու ենք Երևանի բնակիչներին»,-շեշտում է նա:

Կուսակցության նախագահի խոսքով, Երևանը պետք է նաև արժանավույնս արձագանքի իշխանությունների` Երևանում իշխանությունը զավթելու փորձին: «Մինչև ապրիլի 25-ը գործող ավագանին պարտավոր է իր կազմից ընտրել Երևանի քաղաքապետ` համաձայն օրենսդրության: Սակայն երևանցու քվեի հետ կապ չունեցող, չընտրված, բայց դե ֆակտո քաղաքապետ Տիգրան Ավինյանի Հանրայինի եթերով հնչեցրած խոսքից պարզ է դառնում, որ այդպիսի մտադրություն չունեն: Մարդ, ով նախաձեռնել է Երևանի էկոցիդը, մտածում է, որ ինքն է դա որոշում, թե երբ կլինեն ընտրությունները: Իսկ ինչո՞ւ մտադիր չեն անելու: Որովհետև գործող իշխանությունը պարզապես վախենում է արտահերթ ընտրություն անցկացնելուց, քանի որ համոզված է` օրինական եղանակով անհնարին է իրենց վերարտադրությունը: Սակայն, եթե մինչև ապրիլի 25-ը չընտրվեց նոր քաղաքապետ, Երևանի ավագանին պետք է լուծարվի օրենքով սահմնաված կարգով, կառավարության որոշմամբ: Եթե կառավարությունը, ինչպես բոլոր հարցերում, այնպես էլ այս հարցում, մատնվի անգործության, կհանդիպենք դատարանում»,-ասում է Թանդիլյանը:

Անդրադառնալով այս օրերին իշխանությունների կողմից, ինչպես Թանդիլյանը որակեց,  «շարունակաբար հնչող անհեթեթ մտքերի, ստերի շարանին»՝ կուսակցության նախագահը նշեց. «Մի քանի տարի շարունակ ձախողվող գործունեության անփառունակ հետևանքները, ձախողված արտաքին ու անվտանգային և ներքին քաղաքականությունը ստիպում են արձանագրել մեզ, որ Սերժ Սարգսյանն, այնուամենայնիվ, ճիշտ էր, որ ինքը սխալ է, բայց սխալ էր, որ Նիկոլը ճիշտ է»,-եզրափակեց Մանե Թանդիլյանը:

Լուսինե Առաքելյան

Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game