ՈւԵՖԱ-ն հրապարակել է 2015 թվականի խորհրդանշական հավաքականը
SPORTՈւԵՖԱ-ն հրապարակել է 2015 թվականի խորհրդանշական հավաքականը: Արդյունքները հիմնված են ֆուտբոլասերների քվեարկության վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, 11 լավագույն ֆուտբոլիստների մեջ տեղ է գտել կատալոնական «Բարսելոնա»-ի 5 խաղացող:
2015 թվականի ՈւԵՖԱ-ի խորհրդանշական հավաքականը հետևյալ տեսքն ունի.
Դարպասապահ – Մանուել Նոյեր («Բավարիա»):
Պաշտպաններ – Դանի Ալվես, Ժերար Պիկե («Բարսելոնա»), Սերխիո Ռամոս («Ռեալ»), Դավիդ Ալաբա («Բավարիա»):
Կիսապաշտպաններ – Պոլ Պոգբա («Յուվենտուս»), Անդրես Ինյեստա («Բարսելոնա»), Խամես Ռոդրիգես («Ռեալ»):
Հարձակվողներ – Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), Նեյմար, Լիոնել Մեսսի («Բարսելոնա»):
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



