Yerevan, 06.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ամենահետաքրքիր և ամենաարժեքավոր հնաոճ իրերից մեկը՝ Քինգսթոնի ճարմանդ․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Քինգսթոնի ճարմանդը 7-րդ դարի անգլոսաքսոնական զարդ է, որը հայտնաբերվել է Քենթի կոմսության Քինգսթոն համայնքում: Այն վաղ անգլո-սաքսոնական ոճի ամենաակնառու գործերից մեկն է։ 8,5 սմ տրամագծով և վեց ունցիա (մոտ 170 գրամ) քաշով ոսկե սկավառակաձև ճարմանդը պատրաստված է 7-րդ դարի անգլո-սաքսոնական արվեստին և արհեստին բնորոշ ոճով։ Ճարմանդի դեկորը շրջանաձև նախշ է, որը փոփոխվում է կարմիր և կապույտ երեսպատման էմալի երկրաչափական նախշի և միահյուսված գծերի ոսկե ձևի միջև: Կենտրոնական կոմպոզիցիոն տարրը և չորս օժանդակ տարրերը եզրերի երկայնքով զարդարված են խեցու բեկորներով և նռնաքարի ներդիրներով, թեև պահպանվել է միայն մեկ քար։

Ճարմանդի որոշ տարրեր բացակայում են վնասվելու պատճառով, բայց, ընդհանուր առմամբ, զարդը լավ է պահպանված, պահպանվել է անգամ հակառակ կողմի ամրացման ասեղը։ Այս տեսակի շատ հայտնի զարդեր կան, որոնք թվագրվում են 7-րդ դարով և հայտնաբերվել են Քենթ կոմսությունում: Ոսկու, գունավոր ապակու, նռնաքարերի և վառ էմալի օգտագործումը, ընդհանուր առմամբ, բնորոշ է վաղ միջնադարի բարբարոսական արվեստին, օրինակ՝ ֆրանկականին կամ հունականին, բայց Քինգսթոնի ճարմանդը բնութագրվում է անգլո-սաքսոնական արվեստին առավել բնորոշ տարրերով, որոնք են խեցիները և փոխառված կելտական զարդագործության ոճը։

Քինգսթոն Դաուն քաղաքի մոտ գտնվող ընդարձակ միջնադարյան գերեզմանոցը հաշվում է մոտ 300 դամբարանաթումբ։ Բազմաթիվ գերեզմաններ ներկայացված են հիմնականում զենքերով, ոսկերչական իրերով, ապակյա անոթներով և քրիստոնեական խորհրդանիշներով։ Այս ճարմանդը, ի թիվս այլ իրերի (հագուստ, սպասք, երաժշտական գործիքներ), հայտնաբերել է վերապատվելի Բրայան Ֆասեթը 1771 թվականի օգոստոսի 5-ին ազնվական անգլո-սաքսոն կնոջ դամբարանում: Կնոջ՝ «քինգսթոնյան» ճարմանդն ունի կենցաղային օգտագործման հետքեր, որոնցից կարելի է եզրակացնել, որ դրա տերը կենդանության օրոք հաճախ է կրել այն՝ հավանաբար դրանով ամրացնելով թիկնոցը կամ գլխաշորը։

Իր նոթատետրում Ֆասեթը ճարմանդի հայտնաբերման վերաբերյալ հետևյալ գրառումն է արել. «Ես հուսով եմ, որ սա ամենահետաքրքիր և ամենաարժեքավոր հնաոճ իրերից մեկն է, որը երբևէ հայտնաբերվել է Անգլիայում»: Գտածոյի իսկությունն ու բացառիկ արժեքը արդեն իսկ ակնհայտ էր հայտնաբերման պահին: Ֆասեթի հավաքածուն իր ժառանգների մոտ է մնացել մինչև 1855 թվականը, երբ նրա ծոռն այն վաճառել է հնաոճ իրերի վաճառական Ջոզեֆ Մայերին, և այն հայտնվել է Լիվերպուլում: Դրանից կարճ ժամանակ առաջ՝ 1853 թվականին, Ֆասեթի ժառանգորդը առաջարկել է Բրիտանական թանգարանին գնել հավաքածուն, սակայն թանգարանի ղեկավարությունը մերժել է այդ հնարավորությունը, ինչը բողոքի ալիք է առաջացրել հնագիտական համայնքում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Քինգստոնի ճարմանդը և դրա հետ մեկտեղ բազմաթիվ այլ պատմական արժեքներ պահվել են Լիվերպուլի բանկում, քանի որ այդ վայրը համարվել է հուսալի օդային հարձակման դեպքում: Պատերազմից հետո ճարմանդը հետ է վերադարձվել Լիվերպուլի Համաշխարհային թանգարան, որտեղ էլ ներկայում այն գտնվում է։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46How to Enjoy Summer to the Fullest