Yerevan, 06.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչպես հաճախորդի «չմահավանությունը» առիթ դարձավ նոր սրճային ըմպելիքի ստեղծման. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներկայում հատկապես Ռուսաստանի տարբեր քաղաքներում գործում են մի քանի տասնյակ՝ բառի բուն իմաստով սրճարաններ կամ, կարելի է ասել, «սուրճի տներ» (Coffee Bean), այսինքն՝ վայրեր, որտեղ սուրճը առաջնային, հիմնական տարրն է: Նման առաջին կառույցը Մոսկվայում բացվել է 1996 թվականին մոսկովյան մետրոյի «Կուզնեցկի մոստ» կայարանի հարևանությամբ: Այս սուրճի տանը հիմա էլ կարելի է ամեն տեսակի և ճաշակի սուրճ ըմպել, բայց մատուցվող մի քանի տասնյակ սուրճերի ցանկից հաճախորդները առավել հաճախ ընտրում են Ռաֆ սուրճը: Ռաֆ սուրճը Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ-ի այլ պետություններում տարածված սրճային ըմպելիք է, որը պատրաստվում է մեկ բաժին էսպրեսոյին գոլորշու վրա տաքացրած սերուցք և վանիլային շաքարավազ ավելացնելու միջոցով:

Հենց Մոսկվայի ամենահին սուրճի տնից է սկսվել Ռաֆ սուրճի պատմությունը. սրճային ըմպելիք, որն այժմ կարելի է գտնել գրեթե ցանկացած սրճարանում: Լեգենդի համաձայն, Ռաֆ սուրճն առաջացել է 1996-1997 թվականներին հենց վերը նշված սրճարանում: Սրճարանի Ռաֆայել (նշենք, որ, ըստ տարբեր վարկածների, նա հայ է եղել) անունով մշտական հաճախորդը մի անգամ հրաժարվել է սովորական սրճային ըմպելիքներից և խնդրել է իրեն այլ ըմպելիք տալ: Բարմենի փորձարկման արդյունքում նրա սեղանին հայտնվել է կաթով պատրաստվող սովորական սրճային ըմպելիքներից ավելի փափուկ և քաղցր համով մի ըմպելիք: Ավելի ուշ այն հաճախորդները, որոնք հավանել էին նոր ըմպելիքը, սկսել են բարմենից խնդրել իրենց մատուցել «սուրճ, ինչպես Ռաֆին»: Հետագայում անվանումը կրճատվել է մինչև «Ռաֆ սուրճ» կամ ուղղակի «Ռաֆ»:

Աստիճանաբար բարմենների՝ այլ սրճարաններ փոխատեղումների արդյունքում այս ըմպելիքը սկսել են մատուցել նաև այլ վայրերում, և արդյունքում այն մեծ տարածում է գտել Ռուսաստանի բոլոր սրճարաններում: 2018 թվականին Ռաֆ սուրճը տարածվել է նաև Ռուսաստանի սահմաններից դուրս՝ Ուկրաինա, Ղազախստան, Բելառուս և այլն: ԱՊՀ սահմաններից դուրս Ռաֆ սուրճը գործնականում հայտնի չէ (քանի որ արտասահմանյան սրճարաններում rough coffee անվանում են կոշտ աղացած սովորական սուրճը, որը սուրճի որոշ սիրահարների կողմից գնահատվում է իր յուրահատուկ դառը համի համար), սակայն, ըստ որոշ տվյալների, ներկայում այս ըմպելիքը պատրաստում են որոշ չեխական սրճարաններում և նույնիսկ Ինդոնեզիայում: Իր կյանքի կարճ պատմության ընթացքում Ռաֆ սուրճը հասցրել է ձեռք բերել բազմաթիվ նրբերանգներ:

Այսպիսով, ավանդական Ռաֆ սուրճ պատրաստելու համար օգտագործվող էսպրեսսոն, վանիլային շաքարը և սերուցքը սկսել են փոխարինել այլ բաղադրիչներով: Օրինակ՝ էսպրեսսոյի փոխարեն «արևել յան» սուրճ, կամ էլ անգամ լուծվող սուրճ, սերուցքի փոխարեն՝ կաթ, իսկ վանիլային շաքարի փոխարեն՝ այլընտրանքային եղեգնաշաքար: Միևնույն ժամանակ սուրճին օշարակ, դարչին, շոկոլադ կամ կոնյակ ավելացնելը արմատապես փոխում է ավանդական Ռաֆ սուրճի համը: Ռաֆ սուրճը ավելի հաճախ մատուցվում է կապուչինոյի գավաթով, որը պայմանավորված է նրանով, որ այդ ըմպելիքի մեկ բաժնի ծավալը 120 մլ է: Երբեմն օգտագործվում են Լատտե մակիյատոյի մատուցման համար նախատեսված թափանցիկ բաժակներ, իսկ սուրճը զարդարելու համար մակերեսին լցնում են դեկորատիվ ինչ-որ փոշի, ասենք՝ կակաո:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46How to Enjoy Summer to the Fullest