Yerevan, 23.April.2026,
00
:
00
BREAKING


Սեփական անցյալը մերժողները և ուրացողները. հերթը ե՞րբ կհասնի Հայկ Նահապետին. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Դեռևս 1999 թվականից ՀՀ նախագահի հրամանով Երևանի քաղաքապետարանին հանձնարարվել է մայրաքաղաքի փողոցներից մեկը կոչել Կարեն Դեմիրճյանի անունով և այնտեղ տեղադրել նրա հուշարձանը: 2014 թվականի ապրիլի 30-ին Երևանի ավագանին համաձայնություն էր տվել Կարեն Դեմիրճյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրմանը Մաշտոցի պողոտայի հ.15 և հ.17 շենքերի միջանկյալ հատվածում գտնվող այգու տարածքում, որտեղ ներկայում տեղադրված է հուշարձանի կառուցման հուշաքարը: Արձանը նախատեսվում էր տեղադրել 2017 թվականի ապրիլի 17-ին, երբ նշվելու էր Կարեն Դեմիրճյանի 85-ամյակը:

Սակայն 2017 թվականն էլ անցավ, և Երևանի քաղաքապետարանից կրկին հետաձգեցին հուշարձանի տեղադրման ժամկետները։ Մինչև անցյալ տարի խոսակցություններ կային, որ հուշարձանն արդեն պատրաստ է և շուտով տեղադրվելու է, բայց այդպես էլ չտեղադրվեց։ Ավելին, օրերս ականավոր քաղաքական, պետական գործչի որդին նշել էր, թե իրեն էլ է հետաքրքրում, թե ե՞րբ է վերջապես տեղադրվելու Կարեն Դեմիրճյանի արձանը։ «Այս հարցը պետք է ուղղել քաղաքապետարանին։ Սկզբից ասում էին՝ 2022թ. դեկտեմբերին, հետո խոսում էին արդեն այսօրվա մասին, այսօր ասում են ամենաուշը մինչև սեպտեմբեր. տեսնենք։

Հուսով ենք, որ այս անգամ խոստումը կպահեն», -ասել էր Ստեփան Դեմիրճյանը: Եվ, ահա, պարզվեց, որ Երևանի քաղաքապետարանը վերջապես որոշել է այս տարի ամռանը Մարզահամերգային համալիրի բակում տեղադրել Կարեն Դեմիրճյանի արձանը։ Ծրագրվում է նաև արձանի շրջակայքը բարեկարգել, իսկ հարակից տարածքում պուրակ ստեղծել։ Իսկապես այս տարի կտեղադրվի՞, դժվար է ասել, քանի որ քաղաքապետարանն, ինչպես համոզվում ենք, այս և ընդհանրապես բոլոր հարցերը ձգձգելու մեծ փորձ ունի։ Բայց այս հարցում մեկ այլ հետաքրքիր ասպեկտ կա. հուշարձանի տեղադրման հետ կապված կան տարբեր, նույնիսկ իրարամերժ կարծիքներ։ Օրինակ՝ քննարկելի հարց է, թե Մարզահամերգային համալիրի բակը որքանով է լավագույն վայրը հուշարձանի տեղադրման համար։ Կարելի է քննարկել նաև այն հարցը, թե ներկայացված հուշակոթողի տարբերակը որքանով է ներկայացնում Դեմիրճյանի կերպարը, նրա ապրած կյանքն իր յուրահատկություններով։

Օրինակ՝ հանրության մի մասը կարող է նշել, որ իսկապես բրոնզաձույլ արձանը հաջողված է, քանի որ դրանում Դեմիրճյանը պատկերված է իր կերպարին բնորոշ քայլի մեջ, շարժի մեջ, որը նրան դինամիկա է հաղորդում: Մարդկանց մի մասն էլ կարող է հուշարձանի այդ տարբերակը այնքան էլ չհավանել։ Իսկ շատերն էլ կարող են նշել, թե ավելի կոլորիտային ու պատկառելի կարելի էր ներկայացնել արձանում Դեմիրճյանի կերպարը։ Սրանք հարցեր են, որոնց շուրջ առողջ քննարկումները նորմալ են, նույնիսկ բնական: Սակայն ամենատարակուսելին, եթե ավելի կոպիտ չարտահայտվենք, հուշարձանի տեղադրման հետ կապված որոշ ծայրահեղական շրջանակների արձագանքն է։ Այդ մարդիկ այնքան են խորացել հակառուսականության, հակասովետականության գծի մեջ, իրենց զետեղել արևմտյան քաղաքական նեղ կաղապարի շրջանակներում, որ նույնիսկ պատրաստ են սեփական երկրի ու ժողովրդի անցյալը ջնջել։

Օրինակ՝ կարկառուն «բևեռականներից» մեկը հարց է բարձրացնում, թե ինչո՞ւ պետք է «ՀՀ հարկատուների վճարած գումարներով տեղադրվի օտար կուսակցության տեղական մասնաճյուղի ղեկավարի արձանը»։ Պատասխանենք. թեկուզ հենց միայն նրա համար, որ Կարեն Դեմիրճյանը նույն այդ խորհրդային ժամանակաշրջանում շատ ավելին է արել Հայաստանի ու հայ ժողովրդի համար, քան իրենց զավակներին «կանադաներ» փախցրած, միայն ճոռոմաբանության սովոր, հանուն փողի ամեն ինչի ունակների ամբողջ «բանակը» միասին վերցրած: Վերջինիս կարող ենք հանգիստ գումարել նաև օրվա իշխանություններին, որոնց սատելիտներն են դարձել անցյալն ուրացող նշյալները: Թե ինչպիսին էր Խորհրդային Միությունը, այլ քննարկման թեմա է: Սակայն չպետք է մոռանալ, որ նշյալ կերպարների չսիրած խորհրդային ժամանակներում, նույնիսկ փակ համակարգի պայմաններում Կարեն Դեմիրճյանն այնքան մեծ ավանդ է ունեցել մեր երկրի առաջընթացի, զարգացման և կայացման հարցում, որ մինչև հիմա տարբեր սերունդներ շարունակում և շարունակելու են նրա անունը հնչեցնել մեր երկրի կարևոր ձեռքբերումները հիշատակելիս։

Թերևս իր կառավարման ընթացքում Դեմիրճյանը երկրի և ժողովրդի համար այնքան կարևոր նախագծեր է նախաձեռնել ու հասել դրանց իրագործմանը, որ խորհրդային ժամանակաշրջանի մերժմանը լծված մարդիկ նույնիսկ դրա չնչին մասը չեն կարող համատեղ ջանքերով իրագործել։ Չեն էլ փորձի, որովհետև դրա համար ոչ թե պաթոս, ցուցադրականություն, այլ իրական հայրենասիրություն է պետք: Իսկ ընդհանրապես, անկախ նրանից, թե կոնկրետ ժամանակաշրջանի հետ կապված ինչ վերաբերմունք ունենք, սեփական անցյալը մոռանալը, առավել ևս ուրանալը ամենավատ բանն է, որ կարող է տեղի ունենալ որևէ ժողովրդի հետ: Այդպես մի օր կսկսենք մերժել բոլորին՝ սկսած Տիգրան Մեծից կամ Հայկ Նահապետից: Չնայած, ոչ էլ զարմանում ենք. կարկառուն քպականներից մեկը իսկապես մեր այսօրվա խնդիրների համար մեղադրում էր Տիգրան Մեծին: Տեսնենք՝ Հայկ Նահապետին երբ է հերթը հասնելու...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall