ԱՄՆ-ում փոքր երեխան մտել է Սպիտակ տան տարածք
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վաշինգտոնում (ԱՄՆ) փոքրիկ երեխան մտել է Սպիտակ տան տարածք։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։
Փոքրիկ «ներխուժողը» նախագահական նստավայրի տարածք է մտել ապրիլի 18-ին՝ թափանցելով առանձնատան հյուսիսային մասի ցանկապատի ճաղերի միջով։ Ձողերի միջև հեռավորությունը ընդամենը 12,7 սմ է:
Անվտանգության ծառայությունն արագ հայտնաբերել է իրավախախտին, տղային բերման ենթարկել և հանձնել նրա ծնողներին, ովքեր Փենսիլվանիա պողոտայում սպասում էին իրենց որդուն։
Գործակալության տվյալներով՝ սա Սպիտակ տան տարածք առաջին հաջող ներթափանցումն է այն բանից հետո, երբ շենքի շուրջ պարիսպը բարձրացվել է մինչև չորս մետր (Սպիտակ տան շուրջ ցանկապատի ճշգրիտ բարձրությունը 3 մ և 96 սմ է)։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



