Մինչ հասարակությունը քննարկում է դրոշի պատմությունը, Թուրքիայում երկու անգամ բարձրացվեց մեր եռագույնը. Ծառուկյան
BLOGԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Մինչ հայ հասարակությունը բաժանված երկու մասի քննարկում է դրոշի հայտնի պատմությունը, Թուրքիայում մեր մարզիկների շնորհիվ այս պահի դրությամբ արդեն երկու անգամ բարձրացվեց մեր եռագույնը և հնչեց մեր հիմնը:
Արթուր Դավթյանը Թուրքիայում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում նվաճեց ոսկի, իսկ Վահագն Դավթյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Շնորհավորում եմ մեր տղաներին։
Ինչո՞ւ եմ հատուկ սա կարևորում. Որովհետև սա մեկ անգամ ևս ապացուցում է, որ գործին ճիշտ կպնելու, գրագետ մոտեցման դեպքում, լավ աշխատանքի դեպքում՝ հաջողություն անպայման լինում է։ Ու ոչ միայն սպորտում։ Կար մի լավ կարգախոս՝ Մեր խոսքը գործ է։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



