Yerevan, 13.August.2026,
00
:
00
BREAKING


Աշխարհի 10 ամենաազդեցիկ հայ գործարարները (լուսանկարներ)

LIFE

Աշխարհում դժվար է գտնել մի երկիր, որտեղ չկան հաջողակ հայ գործարարներ: Աշխարհի տարբեր երկրների կառավարություններ պատմական տարբեր ժամանակահատվածներում հայերին են վստահել պատասխանատու պաշտոններ և ֆինանսական գործեր: Շատ երկրների կառավարություններ են վստահել հայերին ֆինանսական տարբեր ոլորտներում: Այս պատմական գործընթացը շարունակվում է նաև այսօր:

 Ստորև ներկայացնում ենք աշխարհի 10 խոշորագույն հայ գործարարների ցանկը: Այս ցանկը կազմվել է` ինչպես գործարարության հայտնի չափորոշիչների, այնպես և գործարարների` Հայաստանում, Արցախում և սփյուռքում ծավալած բարեգործական գործունեության հիման վրա:

10 САМЫХ ВЛИЯТЕЛЬНЫХ АРМЯН МИРА

Քըրք Քըրքորյան: Ըստ ցուցակի` առաջին հորիզոնականում է ամերիկյան հզորագույն կորպորացիաների «Tracinda Corporation»-ի հիմնադիր և նախագահ Քըրք Քըրքորյանը: 1978 թվականին Time ամսագիրը Քըրք Քրքորյանին ընդգրկեց ամենահաջողակ ձեռնարկատերերի ցուցակի առաջին հորիզոնականում:

2005 թվականին Washigton Post հեղինակավոր թերթը Քըրքորյանին դասել է ԱՄՆ-ի պատմության մեջ առավել հաջողված բիզնես ցանկի երկրորդ հորիզոնականում' Բենջամին Զիգելբաումից հետո:

Քըրքորյանը հիմնադիրն է «Միացյալ հայկական հիմնադրամի» և «Լինսի» հիմնադրամի: Հայկական խորհրդի համագործակցության տվյալներով` 1988-2011 թթ. Քըրքորյանն ավելի քան 5 մլրդ դոլար է տրամադրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարբեր հայկական կազմակերպություններին: Արժանացել է Հայաստանի ազգային հերոս բարձրագույն պարգևին:

Հիշեցնենք, որ այս տարի`  98 տարեկան հասակում մահացել է հայտնի բարերար Քրք Քրքորյանը: Նա մահացել է Լոս Անջելեսում:

10 САМЫХ ВЛИЯТЕЛЬНЫХ АРМЯН МИРА

Սթիվեն Կանդարյան: Ցանկի երկրորդ տեղում է «MetLife» ապահովագրական և ֆինանսական կառավարման միջազգային կորպորացիայի նախագահ Սթիվեն Կանդարյանը, ում ունեցվածքը հեղինակավոր «Business Pundit» ամսագիրը գնահատել է 25 մլրդ դոլար:

«MetLife»-ն այսօր էլ աշխարհի 500 խոշորագույն ընկերությունների ցուցակում զբաղեցնում է 31-րդ տեղը: Սթիվեն Կանդարյանը մեկն է այն խոշորագույն հայ բարերարներից, ով նախընտրում է չհրապարակել իր բարեգործական գործունեությունը:

 Նա յուրաքանչյուր տարի միլիոնավոր դոլարներ է ներդնում ամերիկահայության հիմնադրամներում և հովանավորում Միացյալ Նահանգների առաջատար լոբբիստական խմբերին:

10 САМЫХ ВЛИЯТЕЛЬНЫХ АРМЯН МИРАԷդուարդո Էռնեկյան: Ցուցակում երրորդ տեղը զբաղեցնող ագենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանը «American International Airports» և «Aeropuertos Argentina 2000» ընկերությունների նախագահն է: Նրան են պատկանում 32 օդանավակայան Արգենտինայում և մեկական` Ուրուգվայում, Էկվադորում և Հայաստանում:

Նա համարվում է Արգենտինայի ամենահարուստ մարդը, ինչպես նաև ընդգրկված է Հարավային Ամերիկայի հինգ ամենահարուստ մարդկանց ցուցակում:

Էռնեկյանը Լատինական Ամերիկայում հայկական կազմակերպությունների գլխավոր ֆինանսական դոնորն է: Վերջին հինգ տարվա ընթացքում նա ներդրել է միլիոնավոր դոլարներ Հայաստանի և Արցախի տարբեր հիմնադրամներում:

10 САМЫХ ВЛИЯТЕЛЬНЫХ АРМЯН МИРА

Գևորգ Հովնանյան: Չորրորդ հորիզոնականն է զբաղեցնում Նյու Ջերսիի խոշորագույն «Hovnanian Enterprises Inc.» շինարարական ընկերության համահիմնադիր Գևորգ Հովնանյանը: Արդեն 1989 թվականին կազմակերպությունը կառուցեց մոտ 30.000 տուն և բնակարան:

 Այս պահի դրությամբ` Հովնանյանների կազմակերպությունն ԱՄՆ-ում համարվում է ամենահեղինակավորներից մեկը: Գևորգ Հովնանյանի ֆինանսական աջակցության շնորհիվ կառուցվեց Նյու-Ջերսիի հայկական եկեղեցին:

1991-ին Գևորգ Հովնանյանը Հայաստանին նվիրեց շինություն Նյու Յորքում, որն այսօր հանդիսանում է ՄՄԿ-ի Հայաստանի առաքելության գրասենյակը: 2006 թվականին Գևորգ Հովնանյանը Հայաստանի օգնության ֆոնդում ներդրեց 2 մլն դոլար:

10 САМЫХ ВЛИЯТЕЛЬНЫХ АРМЯН МИРА

Ջերարդ Գաֆեսճեան:  Հինգերորդ հորիզոնականում է հայտնվել «West Publishing» աշխարհահռչակ հրատարակչության տնօրենների խորհրդի անդամ և գործադիր փոխնախագահ, «Գաֆեսճեան ժամանակակից արվեստ»-ի թանգարանի հիմնադիր Ջերարդ Գաֆեսճեանը, ում ստեղծած հիմնադրամը միլիոնավոր դոլարներ է ներդնում Հայաստանում էլեկտրաէներգիայի ստացման հիդրոգեն աղբյուրների և արեգակնային էներգիայի կուտակման մարտկոցների վրա: Ջերարդ Գաֆեսճյանը բնակվում էր ԱՄՆ-ում:

Ամերիկաբնակ մեծահարուստ Ջերալդ Գաֆեսճյանի բարեգործական ծրագրերի իրականացման նպատակով 1996 թ-ին ստեղծել է «Գաֆեսճյան ընտանիք» 2002 թ-ին Երևանում՝ «Գաֆեսճյան թանգարան» հիմնադրամները:

 Բացի այդ, նա «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվո անդամ էր:

10 САМЫХ ВЛИЯТЕЛЬНЫХ АРМЯН МИРАՎաչե Մանուկյան: Աշխարհի տասը խոշորագույն հայ գործարարների ցանկում ընգրկվել է նաև դեղորայքի և կենսատեխնոլոգիաների արտադրությամբ զբաղվող «ՄԱՐՍ» հոլդինգի հիմնադիր և նախագահ բրիտանահայ Վաչե Մանուկյանը: Անգլիա տեղափոխվելուց հետո, նա նշանակվել HSBC բանկի գլխավոր տնօրենի խորհրդական:

2002 թվականին Վաչե Մանուկյանը դարձավ Լոնդոնի «Adelphi» հյուրանոցի սեփականատերը: Մանուկյանը նաև Նորք-Մարաշ բժշկական սրտաբանական կենտրոնի հովանավորներից մեկն է համարվում: 

Նա նաև հովանավորում է Հարվարդի և Օքսֆորդի համալսարանների հայ ուսանողներին: Վաչե Մանուկյանը պարգևատրվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչի Պատվո շքանշանով:

10 САМЫХ ВЛИЯТЕЛЬНЫХ АРМЯН МИРА

Սերժ Չուրուկը: Հաջորդ ազդեցիկ հայն է համարվում հեռահաղորդակցության հսկա միջազգային «ALCATEL» ընկերության գլխավոր տնօրեն, ֆրանսաբնակ Սերժ Չուրուկը: Նա Ֆրանսիայի հայկական սփյուռքի ամենավառ ներկայացուցիչներից մեկն է համարվում:

Նրա ֆինանսական աջակցություններն ուղղված էին ոչ միայն Հայ ազգային խմբերի և հաստատություններն, այլև լոբբիստական շահերի ներդրումներին Հայաստանում և Արցախում:

Բացի այդ, Չուրուկը տարեկան հատկացնում մեծ թվով գումար «Հայաստան» համահայկական հիմնադրամին և Հայկական բարեգործական ընդհանուր միությանը:

10 САМЫХ ВЛИЯТЕЛЬНЫХ АРМЯН МИРА

Սարգիս Իզմիրլյանը: Սուդանի բամբակի արտադրության գործում մեծ համբավ է վայելել Իզմիրլյանը (բամբակի արքա), ով Խարտումում միաժամանակ բացել է գյուղատնտեսական մեքենաների վերանորոգման գործարան: 2005-ին Սարգիս Իզմիրլյանն սկսեց Մեծ Բրիտանիայում զբաղվել անշարժ գույքի կառավարությամբ:

Ամեն տարի նա հատկացնում է մեծ թվով գումար գործունեության «Հայաստան» հիմնադրամի և Հայկական բարեգործական ընդհանուր միության համար: 

10 САМЫХ ВЛИЯТЕЛЬНЫХ АРМЯН МИРАՎարդան Սիրմակես: «Franck Muller» բրենդային էլիտար ժամացույցների ընկերության գլխավոր տնօրենը Ֆրանսիայում Հայաստանի գլխավոր հյուպատոս Վարդան Սիրմակեսն է: ժամանակին Վարդան Սիրմակեսը եղել է Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի սեփականատերերից մեկը:

Այսօր «Franck Muller» բրենդային էլիտար ժամացույցների պաշտոնական կազմակերպությունը գործում է նաև Հայատանում:

2011 թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել ՀՀ նախագահի հրամանագրի` Մարսելում հյուպատոսություն ստեղծելու նախագծին։ Հյուպատոսական շրջանում ընդգրկվելու են Պրովանս-Ալպ-Կոտ դ՛Ազյուր, Լանգեդոկ- Ռուսիյոն, Միդի-Պիրենեյ տարածաշրջանները և Կորսիկան։

10 САМЫХ ВЛИЯТЕЛЬНЫХ АРМЯН МИРА

Լևոն Հայրապետյան: Տասներորդ գործարարը «Собеседник» հրատարակչության տնօրենների խորհրդի նախագահ, հետխորհրդային երկրներում ամենամեծ հայ բարերար Լևոն Հայրապետյանն է:

Շնորհիվ նրա ֆինանսական աջակցության` Արցախում կազմակերպվել էր աննախադեպ միջոցառում, որի ընթացքում ամուսանացան 700 զույգ:

 Լևոն Հայրապետյանը հիմնել է հատուկ հիմնադրամ, որն աջակցում է Արցախի երիտասարդ ընտանիքներին:

Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick"