Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Պաշտոնյաներին տրվող նվերները կօտարվեն աճուրդով կամ նվիրաբերությամբ․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդարադատության նախարարությունն առաջարկում է լրացումներ և փոփոխություն կատարել «Պետական գույքի կառավարման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներում: «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ մասերով սահմանված դեպքերում հանրային ծառայողների և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց հանձնված նվերները դառնում են պետական կամ համայնքային սեփականություն: Մասնավորաբար, եթե նվերներն իրենց արժողությամբ գերազանցում են վաթսուն հազար դրամը, ապա դրանք համարվում են պետական կամ համայնքային սեփականություն:

Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են սահմանված կարգով դրանք հանձնել պետությանը կամ համայնքին: Գործող օրենսդրությունը, սակայն, պետական կամ համայնքային սեփականություն դարձած նվերների տնօրինման հետ կապված առանձնահատուկ կարգավորումներ չի նախատեսում և սահմանափակվում է միայն սահմանելով, որ օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասում նշված գույքը տնօրինվում է «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով կամ տեղական ինքնակառավարման մասին օրենսդրությամբ սահմանված կարգով։ Նույն հոդվածի 9-րդ մասի հիմքով պետության կամ համայնքի սեփականություն դարձող գույքի տնօրինման առնչությամբ առկա չէ նաև այս կարգավորումը:

Այս համատեքստում չեն բացառվում իրավիճակներ, երբ պետությունը կամ համայնքը, դառնալով գույքի սեփականատեր, չօգտագործի իրեն անցած գույքը և չիրականացնի դրա օտարմանն ուղղված որևէ գործողություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրային իշխանության համապատասխան մարմինն այդ գույքն օտարելու կամ որևէ կոնկրետ եղանակով կամ կոնկրետ ժամկետում օտարելու պարտականություն չունի: Մյուս կողմից` այդ գույքերը հաճախ իրենց նպատակային նշանակությամբ ու բնույթով այնպիսինն են, որ օբյեկտիվորեն չեն կարող օգտագործվել պետական կառավարման կամ համայնքային իշխանության մարմինների կողմից՝ իրենց լիազորությունների իրականացման համար: Հենց այս պատճառով անհրաժեշտ է սահմանել նշված խումբ նվերների հետագա օտարման պահանջ՝ կարգավորելով նաև օտարման եղանակները, հատուցմամբ օտարման դեպքում օտարման արդյունքում ստացված դրամական միջոցների տնօրինման կարգը:

Նախագծով առաջարկվում է սահմանել հանրային ծառայողի կողմից ստացված և պետական կամ համայնքային սեփականություն դարձած գույքի տնօրինման հետ կապված կարգավորումներ՝ նախատեսելով նշված գույքերը հրապարակային սակարկություններով իրացնելու կամ դրանք նվիրաբերության եղանակով օտարելու վերաբերյալ կարգավորումներ: Առաջարկվում է նաև սահմանել, որ նշված գույքն իր նպատակային նշանակությունից ելնելով նվիրաբերելու հնարավորության դեպքում այն նվիրաբերվում է բարեգործություն իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, իսկ այն հրապարակային սակարկություններով իրացնելու արդյունքում ստացված հասույթն ուղղվում է ՀՀ պետական բյուջե՝ «Բարեգործության մասին» օրենքով սահմանված կարգով ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից իրականացվող բարեգործությանը դրամական աջակցության ապահովման նպատակով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California