Yerevan, 01.February.2026,
00
:
00
BREAKING


Վախճանվել է ճարտարապետ Գարրի Ռաշիդյանը

SOCIETY

83 տարեկան հասակում իր մահկանացուն կնքեց ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Հայաստանի պետական և ՀՀ նախագահի մրցանակների դափնեկիր, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի վարիչ, դոկտոր ,պրոֆեսոր Գարրի Հայկի Ռաշիդյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությունը:

Ծնվել է 1933թ. հունվարի 5-ին: 1957թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության բաժինը և անցել աշխատանքի Հայպետնախագիծ, ապա Հայաստանի ճարտարապետության և շինարարության գիտահետազոտական ինստիտուտներում: 1966թ.ավարտելով Մոսկվայի Ճարտարապետական ինստիտուտի ասպիրանտուրան աշխատել է Ճարտարապետական կրթության ասպարեզում, համատեղելով աշխատանքը գործունեության այլ ոլորտներում: Նա գործունեության լայն ընդգրկման նախագծող ճարտարապետ էր, գիտնական, մանկավարժ:

1977-1993թթ. ղեկավարել է Երևանի պետական միութենական նախագծային ինստիտուտը: Նրա նախագծերով իրականացվել են բազմաբնույթ կառույցներ՝ քաղաքաշինական կազմավորումներ, բնակելի և հասարակական շենքեր, գիտաարտադրական համալիրներ, որոնցից առավել նշանակալիներն են Էջմիածնի համաքաղաքային կենտրոնը, Ավան-Առինջ բնակելի շրջանը, հաղթանակի 40-ամյակին նվիրված պուրակային հուշահամալիրը Երևանում, սոցիալապես մատչելի նոր տիպի կացարաններ ԼՂՀ-ի պայմաններում, Դավիթաշենի հանգստի գոտին, փորձարարական արտադրամասով շինարարական կոստրուկտորական բյուրոն Աբովյանում և այլն: Նրա հրատարակած ավելի քան 120 գիտական հոդվածներն ու ճարտարապետության արդի խնդիրներին նվիրված 5 գիրք-մենագրությունները կարևոր ներդրում էին ճարտարապետության տեսության և մասնագիտական կրթության ասպարեզում: Իր հրապարակախոսական հոդվածներով անդրադառնում էր մասնագիտական վիճահարույց հիմնահարցերի: Մասնագիտական գիտելիքների խորությունն ու նախագծման փորձը հիմք հանդիսացան ճարտարապետական կրթության գործընթացը կատարելագործելու, առավել բարձր որակ ապահովելու համար: Նրա ուսանող դիպլոմնիկներից առավել քան 40-ը արժանացել են համամիութենական, ապա և միջազգային  ստուգատես-մրցույթների բարձրագույն դիպլոմների:

Գարրի Ռաշիդյանն իր ջերմ գթառատ  խառնվածքի, բարեկիրթ վարքագծի շնորհիվ սիրված էր գործընկերների և ուսանողների միջավայրում: Նա Հայաստանի ճարտարարապետների միության և ճարտարապետության միջազգային ակադեմիայի անդամ էր: Նա բազմիցս ընտրվել է ՀՃՄ վարչության և մասնագիտական բազմաթիվ խորհուրդների անդամ: Ստեղծագործական նվաճումների համար նա արժանացել է շքանշանների ու մեդալների, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և ՀՀ վարչապետի պատվոգրերի:

Իր գործի նվիրյալ ճարտարապետ Գարրի Ռաշիդյանն անմոռանալի հետք թողեց իր ապրած ժամանակի հայ ճարտարապետության ասպարեզում: Մեզանից հեռացավ իր գործին անմնացորդ նվիրված, քաղաքացիական պարտքի բարձր գիտակցությամբ օժտված հայ մտավորական: Նրա հիշատակը վառ կմնա ճանաչողների լայն շրջանում:

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025