Գորհայք-Ծղուկ ճանապարհին մարդատար և բեռնատար ավտոմեքենաների բախման հետևանքով 5 մարդ է տուժել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ապրիլի 13-ին, ժամը 16:36-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորհայք-Ծղուկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 28-րդ կմ-ին բախվել են «GAZ Sobol» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1985 թ.) և «Shacman» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ. Ս., ծնված 1996 թ.) և մոտ 20 մ գլորվել հարակից ձորակը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հինգ տուժած հոսպիտալացվել են:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները. վառելիքի արտահոսք չկա:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



