Yerevan, 27.March.2026,
00
:
00
BREAKING


Խաշի իմաստի, օգտակարության և վնասների մասին․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Խաշը հայկական խոհանոցի հնագույն տաք ապուրներից է։ Ներկայում դժվար է ասել, թե որ դարաշրջանում է այն հայտնվել որպես ուտեստ, բայց միանշանակ կարելի է պնդել, որ ի սկզբանե այն եղել է աղքատների սնունդ. անասնապահությամբ զբաղվող աղքատ գյուղացին միսը վաճառել է հարուստներին, իսկ իր ընտանիքին մնացել են ոտքերը, գլուխն ու փորոտիքը, և այդպես էլ առաջացել է այս ուտեստը: Հետագայում խաշ ուտելը դարձել է «արարողություն», քանի որ հավաքվել են խաշ եփողի բարեկամները և հարևանները։ Խաշի պատրաստման մեջ օգտագործվում են տավարի ոտքերը (կարելի է նաև խոզի, ոչխարի կամ նույնիսկ հավի) և փորոտիքը։

Հիմնականում խաշ եփելու նախապատրաստական արարողությունը սկսում են երեկոյան, որպեսզի առավոտ վաղ այն մատուցվի։ Խաշն ավանդաբար ուտում են տարվա ցուրտ եղանակին՝ ձմռանը, կամ, ինչպես տարածված է ժողովրդի մեջ, այն ամիսներին, որոնց անվան մեջ Ր տառ կա, վաղ առավոտյան մինչև նախաճաշը կամ, ավելի ստույգ, դրա փոխարեն։ Ուտեստի հետ մատուցվում է մանրացրած սխտոր, աղ, կտրատած բողկ, հանքային ջուր, օղի։ Խաշն ուտում են լավաշով: Մեծամասնությունն այն ուտում է առանց գդալի, ձեռքերով՝ նախապես նրա մեջ բրդելով չոր լավաշ։ Պնակը ծածկում են լավաշով և ուտելու ընթացքում բացելով փոքրիկ անկյուն, լավաշի կտորով հանում են կերակուրը։

Մարդու ոսկորների համար խաշի օգտակարության համոզմունք ի հայտ է եկել հին ժամանակներում, երբ մարդիկ մտածում էին, որ, օրինակ՝ խոզի լ յարդն օգտակար է մարդու լ յարդի համար, ուղեղը` ուղեղի, և, հետևաբար, ոսկորից ապուրը ոսկորների համար է օգտակար: Թե որքանով է դա ճիշտ, բժշկությունը միանշանակ կարծիք չի հայտնում:

Բայց փոխարենը կարելի է նշել, որ խաշը շատ դժվար է մարսվում մարդու օրգանիզմի կողմից, որովհետև մարդու օրգանիզմում (ի տարբերություն կենդանիների, որոնք ոսկորներ են ուտում) ուղղակի չկան այնպիսի ֆերմենտներ, որոնք կարող են մարսել այն: Սրան գումարենք նաև սխտորը, որը ինչքան օգտակար է առողջության համար, այնքան էլ վտանգավոր է ստամոքսի խնդիր ունեցողների պարագայում: Մեր օրգանիզմը չի մարսում նաև մաշկը և ջլերը, որոնցից կազմված է լինում «խաշի միսը»: Ինքը՝ խաշը, եթե այն ուտեն առանց լավաշի և յուղի, կալորիականություն և սննդային արժեք չունի և արագ դուրս է բերվում օրգանիզմից, որովհետև աղիները չեն կարողանում այն մարսել կամ յուրացնել: Երևի զգացած կլինեք, թե շատ կուշտ խաշ ուտելուց կարճ ժամանակ անց ինչպես եք քաղց զգում:

Խաշն ինքնըստինքյան, որպես կերակուր, իրենից ոչ մի բան չի էլ ներկայացնում, բայց այստեղ ավելի կարևոր և հաճելի է խաշ ուտելու արարողությունը: Ընդ որում, այդ արարողությունը ունի օրենքներ, որոնք տարբեր տեղերում տարբեր են: Օրինակ՝ նախկինում ընդունված էր, որ սեղանի շուրջ նստած կին չպետք է լինի: Որքան էլ զարմանալի է, այդ «ավանդույթը» երբեմն այսօր էլ է պահպանվում: Մյուս «ավանդույթն» այն է, որ պետք է խմվի միայն օղի: Գդալ չօգտագործելու մասին ասացինք: Խաշասերներից շատերն այն կարծիքին են, որ խաշն այնպես պետք է բրդել, որ գդալը ցցված մնա: Նման սովորույթներ, «ավանդույթներ» ու «լեգենդներ» շատ կան խաշի հետ կապված: Իսկ իրականում խաշի արարողության ամբողջ իմաստը առավոտ վաղ ընկերների, բարեկամների, հարազատների հետ կենդանի շփումն է...

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards