Yerevan, 08.November.2025,
00
:
00
BREAKING


«Կա-ապագա-կա» մղձավանջը շարունակվում է․ «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Այն, ինչ ապրիլի 11-ի երեկոյան կատարվեց Սյունիքի մարզի Տեղ գյուղի մատույցներում, ցավոք, ոչ միայն լիովին կանխատեսելի ու սպասելի էր, այլև միանգամայն անխուսափելի: Այսինքն, երբ քո ոխերիմ թշնամուն, քեզ բնաջնջելու բացահայտ ծրագիր ունեցող և քայլ առ քայլ իրագործելու նպատակամղվա՛ծ թշնամուն, «էստի համեցեք» անելով, բերում և անարգել, անխոչընդոտ թույլ ես տալիս դիրքավորվել քո դաշտերում, քո արտերում, սարերի վրա, քո բնակչության քթի տակ, բացարձակ կանխատեսելի է, որ այդ թշնամին շարունակելու է հարձակվել, կրակել, սպանել, մանավանդ, եթե դա թուրքն է կամ ադրբեջանական թուրքը:

Բուն եղելության մասին այս ընթացքում արդեն բազմաթիվ հրապարակումներ եղել են: Վստահ ենք, որ շատերը դիտել են նաև Հայաստանի ՊՆ-ի տարածած տեսանյութը, որտեղ արտացոլված է դեպքերի ընթացքը կամ ադրբեջանական կողմի սադրանքի սկզբի պահը: Կատարվածի դաժան հետևանքների մասին էլ է հայտնի. մեր 4 զինվորական է զոհվել, ևս 6-ը վիրավորվել են, նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Ըստ լուրերի, թշնամին էլ ունի կորուստներ: Բայց հարցն այդ չէ միայն: Չենք կասկածում նաև, որ բոլոր ողջամիտ մարդիկ, ովքեր դիտել են ՀՀ ՊՆ տարածած տեսանյութը, տարակուսել են և առնվազն հարցեր ունեն:

Այդ հարցերի շարքում ամենից առաջինն այն է, թե ինչպե՞ս է ադրբեջանական մեքենան անարգել մոտենում մեր դիրքերին: Մի՞թե պարզ չէ, թե թշնամին ինչու կամ ինչ նպատակով էր մոտենում մերոնց դիրքերին: Կամ ինչ նպատակով որ մոտենար, դա ադրբեջանական թո՛ւրք է, դա թշնամի է, իսկ թշնամուն պետք է կանգնեցնել, առնվազն պահել հեռավորության վրա: Այդ հարցերի ենթադրական պատասխանները հանգեցնում են հիմնավոր կասկածի, որ խստորեն հրամայված է թշնամու վրա չկրակել: Իսկ նման անընկալելի հրամանն ուղղակիորեն բխում է Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի որդեգրած և պարբերաբար բարձրաձայնվող «քաղաքական» ուղեգծից:

Դիրքորոշում, որն ամփոփված է նույն Փաշինյանի հռչակած «խաղաղության օրակարգին» անհոգնել հավատարմության և «ամեն կերպ էսկալացիայից խուսափելու» մասին հայտարարություններով: Հասկանալի է, չէ՞, որ եթե օրվա իշխանությունը դավանում է ամեն կերպ լարվածությունից խուսափելու մոտեցում, շարունակական զիջումներ է անում թշնամուն, ապա այդ պայմաններում մարտական հրամանատարները «վերևից եկող» կապանքների մեջ են հայտնվում: Սկսում են երկմտել, օրինակ՝ «եթե կրակ բացենք, բա որ մեղադրեն էսկալացիա հրահրելու մեջ... (հասկանալի է՝ հետևանքներով)»: Իսկ առաջնագծում, մանավանդ, երբ թշնամին ուղիղ գծով շարժվում է քո վրա, նման երկմտումները ճակատագրական ու մահացու են:

Բայց այստեղ շատ ավելի կարևոր հարց կա, թե այդ ինչպե՞ս է թշնամին ընդհանրապես հայտնվել այդտեղ: Այդ ինչպե՞ս եղավ, որ թշնամին Տեղ-Կոռնիձոր հատվածում (ու ոչ միայն) ներխուժեց Հայաստանի տարածք, քիչ չէ, մի բան էլ՝ սկսեց արագորեն դիրքավորվել: Ավելին, երբ դիրքավորվում կամ, ինչպես ասվում է՝ «ինժեներական աշխատանքներ» էին անում հայ զինվորականները, թշնամին անմիջապես բախում սադրեց: Եթե խիստ հակիրճ, ապա թշնամին հայտնվեց Տեղում, որովհետև նույնիսկ 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիոն հայտարարությունից հետո Հայաստանի իշխանության ղեկին շարունակեց մնալ Նիկոլ Փաշինյանը: Պարտվա՛ծը: Պարտությա՛մբ հպարտացողը: Արևել յան Հայաստանի քաղաքների մարգարիտ Շուշին «դժբախտ ու դժգույն» անվանո՛ղը...

Ի դեպ, ո՞ւր մնացին նույն Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները նույն Տեղ գյուղին անմիջապես հարող հատվածի վերաբերյալ, թե դիրքային փոփոխություններ չեն եղել, թե պարզապես բանակային ստորաբաժանումներին նույն դիրքերում փոխարինելու են սահմանապահները: Ի՞նչ դիրքեր, ի՞նչ նույն դիրքեր, եթե Հայաստանի բանակային ստորաբաժանումը նոր-նոր դիրքավորվում էր Տեղ գյուղի կոնկրետ այդ հատվածում: Է՛լ ավելին. Նիկոլ Փաշինյանը, իրեն ենթակա ԱԱԾ-ն, առաջին շարքի փաշինյանականները ևս, նախորդ օրերին անդրադառնալով Տեղ-Կոռնիձոր հատվածում ստեղծված իրավիճակին, շարունակ հենց այն էին ասում, թե ընդամենը քարտեզների տարընթերցումներ են եղել, թե ինտենսիվ աշխատում են ադրբեջանական կողմի հետ և կա... «էական բարելավում»:

Հետագա դեպքերն ու փաստերն արդեն հուշում էին, որ նրանք «էական բարելավում» ասելով՝ նկատի ունեն ոչ թե թշնամու հետ քաշվելը, այլ... թշնամու հետ քննարկումները, որոնց ընթացքում նրանք երևի համաձայնել են, որ ոչ թե 300 մետր են ավել առաջ եկել, այլ, ասենք, 192 մետր: Թե ո՛րն է կամ քանի գրոշ արժե Նիկոլ Փաշինյանի ասած «էական բարելավումը», թե ինչ դաժան ու ծանր գին է վճարում ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի դավանած «խաղաղության օրակարգի» համար, երևաց ապրիլի 11-ին: Դժբախտացավ ևս 4 հայոց օջախ: Ընդհատվեց ևս 4 հայ երիտասարդի կյանք: Արդեն որերո՞րդը՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության ընթացքում և նրա իշխանության վարած քաղաքականության հետևանքով զոհված, վիրավորված, անհայտ կորած հազարավորների շարքում:

Նիկոլ Փաշինյանի «խաղաղության օրակարգը» մահվան, կորուստների, շարունակական աղետների՛ մասին է: Դա «խաղաղության օրակարգ» չէ՛, այլ ամենաիսկական արնածոր սողա՛նք՝ «սողացող պատերազմ»: Ու քանի դեռ իշխանության ղեկին է Նիկոլ Փաշինյանը, այս ամենը վերջ չի ունենալու: Ու քանի դեռ իշխանության է Նիկոլ Փաշինյանը, Հայաստանը գլորվելու է դեպի վերջացում, սպառում, կործանում: Դա՛ է ցույց տալիս դեպքերի ընթացքը: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Հայաստան Եվրամիության դիտորդներ ներգրավելը ներկայացնում էին այնպես, թե՝ վե՛րջ, դրանով «էական բարելավում» է արված Հայաստանի սահմանների պաշտպանության ու անվտանգության ապահովման ուղղությամբ: Լո՞ւրջ:

Երևի սուպեր-պաշտպանվածության մասի՞ն է վկայում եվրադիտորդների համատարած լռությունը: Բայց, մեծ հաշվով, ոչ թե օտարների լռությունը պետք է անհանգստացնի, այլ Հայաստանի հանրության: Այնպիսի տպավորություն է, որ շատերն անհաղորդ սպասում են, թե երբ թշնամու ականներն ու ռումբերը անձամբ իր տան մոտ կպայթեն կամ իր բնակարանը թշնամական կրակի տակ կհայտնվի: Այդժամ գուցե սթափվեն, բայց դա չափազանց ուշ է լինելու: Թեպետ... շատ կցանկանայինք, որ այս վերջին տպավորությունը սխալ դուրս գար:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Honoured with STP Award by Commerzbank AG Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club The interview of Mher Abrahamyan, Chairman of the Board of IDBank, to Khaleej TimesAmeriabank’s Corporate Loan Portfolio Surpasses AMD 1 Trillion Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s Independence Day, held at the Cathedral of Monaco (video, photos) AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little OnesOpportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region – IDBankThe Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives