Ի՞նչ է եղել Սյունիքում ու ի՞նչ է լինելու․ Վարուժան Գեղամյանի մեկնաբանությունը
BLOGՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան էջում «Ի՞նչ է եղել երեկ Սյունիքում ու ի՞նչ է լինելու» խորագրով գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև․
«Եթե մի կողմ դնենք բոլոր տարաբնույթ քարոզչական հնարքները, ապա չոր հաշվով ունենք հետևյալը։
◾️Մոտ 10 օր առաջ առանց որևէ կրակոցի ու դիմադրության Ադրբեջանի զինված ուժերը մտել էին Արցախի Քաշաթաղի շրջանի հանձնումից հետո Սյունիքի մարզի սահմանամերձ դարձած Տեղ գյուղի տարածք, գրավել բավական զգալի հայկական հող ու կառուցել այնտեղ իրենց նոր դիրքերը՝ այդպիսով լիրաժեք վերահսկելով թե՛ Տեղ գյուղը, թե՛ հարակից գոտին։
◾️Երեկ հենց այդ նոր գրաված հատվածներից նրանք կրակ են բացել հայկական բանակի վրա, օգտագործել են ծանր հրետանի և արդյունքում մեզ պատճառել նոր կորուստներ։
◾️ՀՀ դե-ֆակտո պաշտպանության նախարարությունն ասում է, որ մենք երեկ դիրքային կորուստ չենք ունեցել։ Բայց չի ասում, որ ոչ թե դիրքային, այլ տարածքային նոր կորուստ ունեցել ենք 10 օր առաջ, որի պատճառով հնարավոր է դարձել երեկվա հարձակումը։
◾️ՀՀ դե-ֆակտո կառավարությունը միայն չի կատարել իր վրա դրված գլխավոր պատասխանատվությունը՝ մեր պետության սահմանների պաշտպանությունը, այլև ամենօրյա ռեժիմով կենտրոնացած է բացառապես իրենց ցանկացած ընդդիմախոսի վրա բռնաճնշումներով և երկրորդային նշանակության հարցերով (օր.՝ ինչ-որ փառատոններ, ակադեմիական քաղաքներ և այլն)։ Սա կոչվում է անարժան կառավարում։
Ավելին՝ այստեղ




















































