Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Զատիկի կապակցությամբ
SOCIETYԳագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Քրիստոս հարյավ ի մեռելոց.
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի.
Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր հայ քրիստոնյաներին՝ Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ։ Հիսուս Քրիստոսի հարությունը մեր քրիստոնեական վարդապետության ու հավատի հիմքն է և ես հավատում եմ, որ այն ուժ ու զորություն կպարգևի համայն հայությանը։
Մեր բոլորի աղոթքներն այսօր ուղղված են մեր երկրի խաղաղության ապահովմանն ու մեր հայրենիքի բարեկեցությանը։ Թող Սուրբ Զատկի խորհուրդը, որը նշանակում է զատվել ու հեռանալ վատ երևույթներից և դառնալ բարություն բերող՝ դառնա մեր կյանքի ուղենիշն ու առաջնորդի հայ ժողովրդին։
Աստված պահապա՜ն մեզ բոլորիս...
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



