ԶՊՄԿ-ն տեղեկացնում է տեղի ունեցած պատահարի մասին
SOCIETYԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից («ԶՊՄԿ» ՓԲԸ) տեղեկացնում են, որ երեկ երեկոյան ամբողջ Սյունիքի մարզում տեղի են ունեցել վթարային հոսանքազրկումներ։
Աննախադեպ ծածկույթի հոսանքազրկման հետևանքով խափանվել է հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքը, այդ թվում նաև արտադրական հոսքաջրերի կանոնակարգված հոսքը պոչատարով։ Սրա հետևանքով տեղի է ունեցել արտահոսք, որը թափվել է Քաջարան քաղաքի համայնքային և Մ2 մայրուղու Քաջարան-Մեղրի հատված:
Ընկերության անձնակազմի օպերատիվ աշխատանքի շնորհիվ արտահոսքը կասեցվել է 15-20 րոպեների ընթացքում, որին հաջորդել են ճանապարհների մաքրման աշխատանքները, որոնք շարունակվում են նաև այսօր:
Պատահարի վերաբերյալ Ընկերությունը սահմանված կարգով տեղեկացրել է ՀՀ ընդերքի և բնապահպանական տեսչական մարմնի Սյունիքի մասնաճյուղին:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



