Yerevan, 10.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը՝ կադրերի դարբնոց և ռուսաֆոբիայի օջախ․ «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

fondsk.ru-ն «Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը՝ կադրերի դարբնոց և ռուսաֆոբիայի օջախ» վերնագրով հոդվածում գրում է, որ Երևանում դեսպան է դարձել կարիերային դիվանագետ, 57-ամյա Քրիստինա Քվինը, որը 2020 թվականի սկզբից զբաղեցնում էր Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնը։ Իսկ Հայաստանի քաղաքացիներին քաջ ծանոթ «խորհրդաբանություն» որակավորմամբ ռուսալեզու Լիզ Թրեյսին ռուս-ամերիկյան հարաբերությունների կտրուկ սառեցման պայմաններում ստանձնել է դիվանագիտական առաքելությունը Մոսկվայում: Պատահականորեն, թե ոչ, բայց կովկասյան այդ փոքր հանրապետությունում գտնվող լավ հագեցած դիվանագիտական առաքելությունը, որի ստորգետնյա հատվածի չափերի ու անձնակազմի քանակի մասին լեգենդներ են շրջում, դարձել է մի շարք դիվանագետների կարիերայի վերելքի ցատկահարթակ:

Բացի Լիզ Թրեյսիից, դա, օրինակ, Ռիչարդ Միլս կրտսերն էր, որը 2017 թվականին Փաշինյանի «Ելք» դաշինքի՝ Ազգային ժողովում ընտրվելուց հետո հրապարակավ իր ակտիվիստներին խոստացավ հնարավոր բոլոր օգնությունները։ Միլսը Երևանից հետո հասցրել է աշխատել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությունում, իսկ 2023 թվականի հունվարից աշխատում է Աֆրիկայի ամենամեծ նավթաբեր երկրում՝ Նիգերիայում։ Հնարավոր է, որ Փաշինյանի խմբի՝ Գյումրիից մեկնարկած քարոզարշավի ողջ գաղափարը Միլսինն էր: Իսկ ահա, ինչպես նշում է հայկական մամուլը, նրա նախորդին՝ «առաջադեմ» Մարի Յովանովիչին բախտը չի ժպտացել, թեև նա փորձում էր իր առավելագույն ներդրումն ունենալ ընդունող երկրում իրավիճակի ապակայունացման գործում։ Հետո Մաշենկան, ինչպես Հայաստանում նրան սիրալիր անվանում էին, աշխատել է որպես Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ, իսկ 2016- 2019 թթ.՝ որպես ԱՄՆ դեսպան նույն Կիևում, որտեղից էլ հիմա Երևան է տեղափոխվել ծնունդով Կալիֆոռնիայից Քրիստինա Քվինը, «որը մեծացել է հայկական մշակույթային միջավայրում»։

Իսկ ընդհանրապես, հետխորհրդային տարածքում Պետդեպարտամենտի ֆունկցիոներների կարիերայի ուկրաինական և հայկական փուլերի հատումները չեն զարմացնում, քանի որ նպատակը Հայաստանում հասարակական կարծիքը ճիշտ ուղղությամբ շրջելու «ուկրաինական» մեթոդների կիրառումն է։ Փոխվում է միայն կադրային կազմը. եթե ընդդիմադիր կուսակցությունում Մաշենկայի ֆավորիտները նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբել յանը և ՀՀՇ ակտիվիստ Արարատ Զուրաբյանն էին, ապա Լիզ Թրեյսիի համար դրանք էին՝ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված «արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցության խորհրդատվական խորհրդում» ընդգրկված փոքր, բայց աղմկոտ արևմտամետ կուսակցությունների առաջնորդները՝ Արամ Զ. Սարգսյանը («Հանրապետություն»), Միքայել Հայրապետյանը (Պահպանողական կուսակցություն), Տիգրան Խզմալ յանը (Եվրոկուսակցություն), Լևոն Շիրինյանը (Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն), Դավիթ Սանասարյանը («Ինքնիշխան Հայաստան»):

Ինչ-որ տեղ մոտակայքում են Ազգային ժողովրդավարական բևեռի բացահայտ ռուսաֆոբները (Վարուժան Ավետիսյան, Արա Պապյան և այլք), որոնք Երևանում պարբերաբար աղմկոտ ակցիաներ են կազմակերպում, որոնց ոստիկանությունը ոչ մի կերպ չի միջամտում։ ԱԺԲ-ն խոստանում է իշխանության գալու դեպքում արմատապես վերանայել իր արտաքին քաղաքական կուրսը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալով և ՆԱՏՕ-ից արտոնյալ գործընկերոջ կարգավիճակ ստանալով՝ դաշինքին միանալու հեռանկարով: Բացի հանրապետության ներքին օրակարգը շահարկելուց, տիկին Թրեյսին ակտիվորեն նպաստել է Հայաստանի ներկայիս իշխանությունների արտաքին քաղաքականության վերափոխմանը։ Լի Թրեյսիի՝ Երևանում գտնվելու ընթացքում հայկական կողմից եղել են մի շարք ռազմական պարտություններ, այդ թվում՝ 44-օրյա պատերազմը…

Բայց, չնայած վերջին մի քանի տարիների բազմաթիվ սխալ հաշվարկներին ու ձախողումներին, հատկապես ազգային անվտանգության ապահովման ոլորտում, Հայաստանի ներկայիս իշխանությունները, չզլանալով փաստերի խեղաթյուրումից և բացահայտ կեղծիքներից, փորձում են անխտիր ամեն ինչ բարդել ռուսական կողմի վրա։ Արդյունքում նկատելի է հակառուսական և ռուսաֆոբ տրամադրությունների աճ, ինչին էլ կնպաստի Կիևից Երևան տեղափոխված Քրիստինա Քվինը։ Կարելի է ենթադրել, որ հիմնական թիրախները կշարունակեն մնալ խաղաղապահները, ռուսական ռազմաբազաները, ինչպես նաև Ռուսաստանի հետ երկկողմ տնտեսական կապերը։ Առայժմ Քրիստինա Քվինը գործերին է ծանոթանում, տեսանյութեր է հրապարակում, պետական պաշտոնյաների հետ զրույցներ ունենում, Հայաստանի սահմանամերձ մարզերը (նույն Վայոց ձորն ու Սյունիքը) զննում, տպավորիչ կերպով նկարվում Գորիսից Ստեփանակերտ տանող ճանապարհի փակ մուտքի մոտ։

Իհարկե, այդ ամենը չի ազդում Արևմուտքի հետ կապեր զարգացնող Բաքվի դիրքորոշման վրա, սակայն Հայաստանի քաղաքացիներից ոմանք պատրանք ունեն, որ «Ամերիկան մեզ հետ է»։ Այդ արբեցնող մշուշը բռնում են ինչպես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կարկառուն ներկայացուցիչները, այնպես էլ խնամքով կառուցված լրատվական ցանցը: Ինչպես գրել է «Հայաստանի ձայն» լրատվականը, «ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում Քվինի հիմնական խնդիրը լինելու է ռուսաֆոբական տրամադրությունների խորացումը և ՀՀ տարածքից 102-րդ ռուսական ռազմակայանի դուրսբերման նախապատրաստումը, գործընկերության ամրապնդումը Երևանի և Բաքվի ու Անկարայի միջև՝ տարածքային զիջումների միջոցով, և դա՝ ի վնաս հայկական շահերի՝ մինչև պետականության կորուստ»։

Նման գիծ վարողները հմտորեն օգտվում են Մոսկվայի սխալներից ու սխալ հաշվարկներից, իսկ Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքը ուժեղացնում է նրանց ձայնը, ովքեր կոչ են անում մտածել «դաշնակցին փոխելու» մասին։ Արդյո՞ք այդ բացասական միտումները կփոխվեն: Թե՞ Երևանն ու Մոսկվան դատապարտված են աճող փոխադարձ օտարման։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia