Երևանի Նաիրի Զարյան փողոցում այրվել է տան տանիք
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 5-ին, ժամը 14։20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նաիրի Զարյան փողոցում այրվում է տան տանիք։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 14:53-ին, մարվել՝ 15:05-ին: Այրվել են տան տանիքի (100 քմ) մոտ 50 քմ հատվածը, կենցաղային իրեր և ջերմահարվել՝ տանիքի մնացած հատվածը (մոտ 50 քմ):
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



