Yerevan, 02.July.2026,
00
:
00
BREAKING


«Ցանկացած այլ երկրում նման դեպքերը բուռն ընդվզում կառաջացնեին, իսկ մենք հանդուրժեցինք անգամ հայրենիքի կորուստը». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում, երբ քննարկվում էր ՄԻՊ թեկնածությունը, իշխանության ներկայացուցիչները սպառնալիքներ հնչեցրին ընդդիմության թեկնածուի հասցեին: Մինչ այդ իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ նման տարբեր միջադեպերի էինք ականատես եղել:

«Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը, անդրադառնալով նախ ԱԺում տեղի ունեցածին, «Փաստի» հետ զրույցում նշել է, որ վերոնշյալ անձինք պատահականորեն են հայտնվել ԱԺ-ում, առավել ևս պատահականորեն՝ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովում։

«Նրանց, որպես պատգամավորների թեկնածուներ, անձամբ ընտրել է վարչապետ կոչեցյալը, որպես իրեն հավատարիմ կամակատարներ: Բացի այդ, վարչապետ կոչեցյալն է որոշել իր կամակատարների պաշտոններն ու անդամակցությունը ԱԺ հանձնաժողովներում։ Նրանք գաղափար չունեն, թե ինչ է քաղաքականությունը, առավել ևս մարդու իրավունքները, քաղաքավարության տարրական կանոնները։ Նրանց միայն մեկ բան է հետաքրքրում՝ պահպանել իրենց դիրքերը ՔՊ-ում, որն էլ նշանակում է փող, արտոնություններ, արտասահմանյան շրջագայություններ, վայելքներ։ Իսկ դրա համար պետք է անվերջ ցուցադրել հավատարմությունը վարչապետ կոչեցյալի նկատմամբ, նրան քծնել, հաճոյանալ։ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովում ընթացող այդ, ներեցեք՝ բալագանը, սպառնալիքները, հարձակումները և այլն, պետք է դիտարկել նշված համատեքստում»,-ընդգծեց Ա. Իշխանյանը:

Ավետիք Իշխանյանի խոսքով, այն, ինչ տեղի է ունենում, միայն վերջին ժամանակահատվածում չէ: Խոսելով նաև անպատժելիության մասին՝ նա մինչ այս տեղի ունեցած մի շարք այլ իրողությունների մասին հիշեցրեց: «Դեռևս 2019 թ. բանտում հացադուլից մահացավ լրագրող Մհեր Եղիազարյանը, որին կեղծ մեղադրանք էր առաջադրվել։ Նույն 2019 թ. դաժան ծեծի ենթարկվեց պայմանագրային զինծառայող Արա Մխիթարյանը, որը մինչ այժմ կոմայի մեջ է։ Առաջին դեպքում ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց, երկրորդ դեպքում, իմ համոզմամբ, իրական մեղավորը նույնպես չենթարկվեց պատասխանատվության և այժմ պատգամավոր է։ Հիշենք նաև այսօրվա ԱԺ փոխխոսնակի հարձակումը լրագրողի վրա, Ապարանում երեք երիտասարդների սպանությունը, Սոնա Մնացականյանի, Արմեն Գրիգորյանի ողբերգական մահերը, էլ չեմ ասում խաղաղ հավաքների ժամանակ ոստիկանության վայրագությունների մասին։

Արդեն կարելի է վստահաբար պնդել, որ մենք գործ ունենք ոչ միայն անպատժելիության, այլև իշխանության կողմից նման հանցագործությունների խրախուսման հետ։ Այնպես որ, այդ հոխորտանքներ հնչեցնողները հույս ունեն, որ իրենց տերը, այն է՝ վարչապետ կոչեցյալը, կնկատի և կողջունի իրենց պահվածքը։ Այսօր խոսել Հայաստանում իրավականությունից, առավել ևս՝ մարդու իրավունքներից, ուղղակի զավեշտալի է: Հիշեցնեմ, որ Հայաստանում գործում է հայտնի բռնակալ, նախկինում լրագրող Դուչեի (Բենիտո Մուսոլինի) հռչակած կարգը. «Մեր բարեկամներին և ընկերներին թույլատրվում է ամեն ինչ, օրենքները մեր հակառակորդների համար են»»,-հավելեց իրավապաշտպանը:

Իսկ թե ինչպե՞ս իշխանությունը հասավ այս աստիճանին, Ավետիք Իշխանյանը նկատեց. «Իշխանությունների սանձարձակությունների համար պատասխանատու են ոչ միայն իրենք, այլև, իմ համոզմամբ, առաջին հերթին հասարակությունը։ Ցանկացած այլ երկրում նման դեպքերը հասարակության բուռն ընդվզումն ու զայրույթը կառաջացնեին, ժողովուրդն ինքնաբուխ կլցվեր փողոցները, և իշխանության ժամերը հաշված կլինեին։ Իսկ մե՞նք... Իսկ մենք հանդուրժեցինք այս ամենը և հարմարվեցինք։ Հանդուրժեցինք նույնիսկ հայրենիքի կորուստը։ Սա նշանակում է, որ մեր հանրությունն իր գերակշիռ մասով քաղաքակիրթ չէ, չունի արժեքներ և «ըմբռնումով» է մոտենում այս ամենին»:

Իշխանյանի համոզմամբ, 2018թ.-ին, ստի և կեղծիքի հեղափոխության անվան տակ աշխարհաքաղաքական դավադիր գործարք էր գործում, որի բաղադրիչներից առաջինը Արցախի հանձնումն էր։ «Այս դավադիր ծրագիրը շարունակվում է։ Բնականաբար, այն ինչ-որ պահի կարող է ձախողվել։ Ձախողման դեպքում սպասվում է իրավական կամ ոչ իրավական հաշվեհարդար դավադիր ծրագիրն իրականացնողների և նրանց սպասարկողների համար։ Բնական է, որ թիվ մեկ դավադիրն իր հովանավորներից անվտանգության երաշխիքներ է ստացել, և վտանգի դեպքում նա, պատկերավոր ասած, կթռնի Հայաստանից՝ թողնելով իր կամակատարներին բախտի քմահաճույքին»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6