Ձերբակալվել է «Գաջ» ընկերության տնօրենը
SOCIETYShamshyan.com-ի տեղեկություններով մարտի 30-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երեւանի բնակիչ 47-ամյա Արմեն Քալանթարյանն իր մոտ զենք է կրում։
Նույն օրը՝ ժամը 21։30-ի սահմաններում իրավապահները ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու համար Տիգրան Մեծի պողոտայում ձերբակալել ու Ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել Ա․ Քալանթարյանին։ Անձնական խուզարկությամբ՝ նրա մոտ հայտնաբերվել է ծալովի սեւ բռնակոթով «V80750» գրառմամբ թմբուկավոր ատրճանակ եւ 5.6մմ տ/չ 5 փամփուշտ:
Կայքի տեղեկություններով՝ Ա․ Քալանթարյանը «Գաջի գործարանի Միշայի» տղան է, որը «Գաջ» ՍՊԸ տնօրենն է։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
3
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



