Ներում չի լինելու․ Գուրգեն Ներսիսյան
BLOGՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ֆեյսբուքյան գրառումը
ՇՐՋԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻ ԳՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ՄՆԱԼ, ԴՐԱՆՔ ԱՐԱԳ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ Է ՏՐՎԵԼ
Այսօր հանձնարարվել է ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեին՝ ստուգումներ կատարել նաև շրջկենտրոններում և համայնքներում՝ ապրանքների մանրածախ վաճառքի գնաճի, ապրանքաշրջանառության հատուկ կարգի խախտումները վեր հանելու, իրավախախտների նկատմամբ վարչական վարույթներ հարուցելու և այդպիսի խախտումները բացառելու համար:
Ինչպես ցույց է տալիս փորձը, առանց պետության կողմից կոշտ վարչական մեթոդներ և հարկադրանքի միջոցներ կիրառելու՝ տնտեսվարող սուբյեկտները օրինական դաշտ չեն մտնում:
Որևէ զիջում և ներում չի լինելու տնտեսվարող այն սուբյեկտներին, ովքեր չարաշահում են ստեղծված իրավիճակը, առավել ևս երբ նման մոտեցում է ցուցաբերվում շրջաններում, գյուղական բնակավայրերում:
Հանձնարարվել է նաև հումանիտար ճանապարհով ստացված սննդամթերքը և բանջարեղենը առաջնահերթ մատակարարել շրջաններին, որից հետո միայն Ստեփանակերտ քաղաքին:




















































