Yerevan, 10.June.2026,
00
:
00
BREAKING


Ինչպես են հարթում նոր կապիտուլյացիայի ճանապարհը. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

2020 թվականի փաշինյանական պարտությունից ի վեր ադրբեջանցիները պարբերաբար ներխուժում են Հայաստանի տարածք ու որևէ լուրջ դիմադրության չեն հանդիպում, առավել ևս հետ չեն շպրտվում։ Նույնիսկ դեպքեր կան, երբ ադրբեջանցի զինվորականները քայլելով հանգիստ առաջ են եկել։ Դրա արդյունքում էլ նրանք կարողանում են ռազմավարական նշանակություն ունեցող կետեր վերցնել իրենց հսկողության տակ։ Վերջին նման դեպքն էլ Տեղ գյուղի ուղղությամբ հակառակորդի առաջխաղացումն է։ Ու, որպես կանոն, որտեղ թշնամին ներխուժում է, անմիջապես սկսում է ամրանալ, ինժեներական աշխատանքներ տանել, դիրքեր կառուցել։ Իսկ դա նշանակում է, որ ադրբեջանական զինված ուժերը որևէ կերպ մտադիր չեն հեռանալ մեր ինքնիշխան տարածքից։

Պատահական չէ նաև, որ Ալիևը հայտարարում է, թե իրենք ադրբեջանա-հայկական սահմանի ուղղությամբ «շատ շահեկան դիրքեր ունեն», այդ դիրքերում ամրապնդվում են ու այնտեղ էլ մնալու են։ Իսկ 2020 թվականից հետո կանխատեսելի՞ էր, որ հակառակորդը ներխուժում կձեռնարկի ՀՀ տարածք: Միանշանակ կանխատեսելի էր, կանխատեսելի է նաև հիմա։ Իսկ այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞վ էին զբաղված իշխանավորները այս երկու տարվա ընթացքում։ Պետք էր Հայաստանի սահմանի երկայնքով շատ լավ կահավորված ու ստրատեգիական առումով մեզ համար կարևոր տեղանքում դիրքեր ստեղծել, ամրաշինական աշխատանքներ իրականացնել, շուտափույթ լուծել նորագույն զենքերի ձեռքբերման հարցերը, այլ ոչ թե առաջնորդվել այն տրամաբանությամբ, թե «էդ սարի ծերին, որտեղ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր»։ Հենց միայն Ազատ գյուղի հրդեհի դեպքը ցույց տվեց, որ զինվորներին նույնիսկ նորմալ պայմաններ ունեցող կացարանով չեն կարողանում ապահովել, երկու տարվա ընթացքում մոդուլային զորամասերի հարցը չեն լուծել։

Եվ պարզվում է, որ միայն վերջերս են իտալական մոդուլային զորամասեր պատվիրել, ինչը պետք է անեին պատերազմից անմիջապես հետո։ Թեպետ այստեղ էլ լուրջ կասկածներ կան, քանզի եթե դրանք պատրաստ լինեին, հիմա աշխարհացունց փիառ արշավ էին արել նիկոլները: Մյուս կողմից՝ զենքի ձեռբերման մասով էլ Նիկոլը բողոքում է, թե մեր դաշնակիցները չեն տրամադրում սպառազինություն, իսկ այլ տեղերից էլ սպառազինության մատակարարման հետ կապված դժվարություններ ունեն։ Իսկ երբ մի քանի տեսակի զենքեր էլ Հայաստանը Հնդկաստանից ձեռք է բերում, իշխանությունները մի այնպիսի խոշոր աղմուկ են կազմակերպում դրա շուրջ, որ թվում է, թե դրանով անվտանգային բոլոր հարցերը լուծվելու են։

Այնինչ, շատ մեղմ ասած, դա լիովին անբավարար է։ Մինչև հիմա ձեռք չենք բերել նոր ՀՕՊ համակարգեր ու նոր անօդաչուներ, որոնք կարող են կոնկրետ խնդիր լուծել մարտի դաշտում։ ՍՈւ 30 կործանիչների մասով էլ դեռ հայտնի չէ՝ դրանց համար նախատեսված հրթիռներ ձեռք բերել են, թե ոչ։ Կարճ ասած՝ իշխանությունները երկրի համար չեն արել այն, ինչ անհրաժեշտ էր։ Չե՞ն կարողացել, թե՞ չեն ցանկացել, մեր գնահատելիքը չէ, դա ժամանակին գուցե կստանա իրավական գնահատական: Բայց այս ամենը չի խանգարում, որ նրանք, իրենց սովորության համաձայն, միշտ ուրիշներին մեղադրեն։ Օրինակ՝ խոսեն հազարավոր դասալիքների ու հինգերորդ շարասյան մասին։ Բայց եթե Ալիևի թեզերը կրկնում են ու հաստատում, որ, օրինակ՝ հազարավոր դասալիքներ են եղել, այդ դեպքում ինչո՞ւ նրանք չեն պատժվել։ Ստացվում է, որ իշխանությունների կողմից ուղղակի խրախուսվե՞լ է դասալքությունը։

Իրականում այս իշխանությունները պարզապես փորձում են նորից բարոյալքել բանակը, նորանոր մեղավորներ «նշանակել»: Այնինչ, ներկա պայմաններում անհրաժեշտ էր մի քայլ առաջ մտածել հակառակորդից։ Դրա շրջանակներում, օրինակ՝ Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհը ապահովության համար արդեն պետք է կառուցված լիներ։ Հայաստանը պետք է ունենար նոր ագրեսիաներին արձագանքելու ռազմավարություն, ոչ թե խնդրեինք ՀԱՊԿ-ին մեզ պաշտպանել, ՀԱՊԿ-ն էլ հրաժարվեր, դրանից հետո էլ խնդրեինք եվրոպացիներին, որ դիտորդներ ուղարկեին, հետո էլ այդ դիտորդները հայտարարեին, թե Ադրբեջանի ներխուժումը կանխելու համար միայն հեռադիտակ ունեն։

Մյուս կողմից էլ՝ իշխանությունները նշում են, թե Ադրբեջանը խախտել է բանավոր պայմանավորվածությունները։ Ադրբեջանը նույնիսկ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը չի կատարում, այդ դեպքում ի՞նչ հույս պետք է լինի, թե Բաքուն բանավոր պայմանավորվածությունները պահելու է։ Միշտ իրավիճակին պետք է մոտենալ այն տրամաբանությունից, որ Ադրբեջանն անընդհատ սադրանքների է դիմելու, խախտելու է բոլոր ձեռքբերված պայմանավորվածությունները։ Հաջորդ խնդիրը. այս իշխանությունները նշում են, թե իրավիճակին մոտենում են էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ։ Այդ դեպքում ինչքան ձգտենք խուսափել էսկալացիայից, հակառակորդն այնքան ձգտելու է էսկալացիայի ու հայկական կողմին նոր զիջումներ պարտադրելուն։ Ու, այս ամենով հանդերձ, օրվա իշխանությունները հավատում են, թե կարող են հասնել խաղաղության, առավել ևս՝ «խաղաղության դարաշրջան» բացել։ Իսկ իրականում փաստացի դրանով նրանք հարթում են նոր կապիտուլ յացիայի ճանապարհը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia