Yerevan, 14.October.2026,
00
:
00
BREAKING


«Եթե բանակցողի փոփոխություն չլինի, պատմական ու քաղաքական ողբերգությունների ճանապարհով ենք գնալու». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Սյունիքի մարզում, մասնավորապես Տեղ գյուղի շուրջ տեղի ունեցող զարգացումներին անդրադառնալով՝ «Փաստի» հետ զրույցում իրավիճակը համեմատել է ավելի վաղ Փարուխում տեղի ունեցածի հետ, երբ ադրբեջանական կողմը կրկին խախտել էր ձեռքբերված պայմանավորվածությունը: Հիշեցնենք, որ օրեր առաջ նշված հատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն 5 կետում սահմանից 100ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել:

«Եվ եթե Փարուխում տեղի ունեցածի պատասխանատվությունը փորձում էին բարդել ոչ թե ադրբեջանական, այլ ռուսական կողմի վրա՝ ասելով, թե Արցախի անվտանգության երաշխավորը ՌԴ-ն է, գնացեք իրենցից պատասխան ուզեք, ապա այս դեպքում խնդիրը ոչ թե ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում, այլ հենց ՀՀ սահմաններում է: Հայտնի էր դարձել, որ ապրիլի 1-ից երթուղին պետք է փոփոխվի, ու տրամաբանական էր, որ երթուղու փոփոխությունը պետք է նաև զորքերի տեղաշարժով զուգորդվեր: Հաշվի առնելով փորձը, ըստ որի, ադրբեջանական կողմը խախտում է պայմանավորվածությունները, նախապես պետք էր քայլեր ձեռնարկել՝ դիրքավորվելու այն տեղերում, որոնք ՀՀ տարածքն են: Մինչդեռ փնթիության դրսևորումներից մեկն այն էր, որ այս պարագայում ևս դա տեղի չունեցավ: Հետո էլ բացատրություն տվեցին, թե «շարժվել ենք էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ»: Նույն տրամաբանությամբ եթե ոչ ամբողջ Երևանը, ապա կարելի է Երևանի որոշ համայնքներ էլ հանձնել ու ասել՝ «առաջնորդվում ենք էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ»»,-նշեց մեր զրուցակիցը:

Քաղաքագետի խոսքով, մենք չենք կարող ասել, որ սա զիջողական քաղաքականության նոր փուլ է, քանի որ, մեծ հաշվով, այդ քաղաքականության որևէ փուլ մենք չենք էլ հաղթահարել: «Սա շարունակական գործընթաց է: Ադրբեջանն ամեն անգամ իր պայմաններն է առաջ քաշում, և ամեն անգամ հայկական կողմը զիջում է, հետո Ադրբեջանը նոր նախապայմաններ է առաջ քաշում՝ մեծացնելով ախորժակը: Ադրբեջանի տրամաբանությունը շատ ընթեռնելի է. բոլորս էլ հասկանում ենք, որ ընթանում են ինչ-որ բանակցային գործընթացներ, և, ըստ իրենց, հայկական կողմին ճնշելու տրամաբանական քայլերից մեկը տարբեր կետերում ռազմական էսկալացիաներն են, տարածքային վեճերի ի հայտ գալը, զոհերը:

Այսինքն, իրենք ստեղծում են այնպիսի իրավիճակ, որով դրդում են կատարել այնպիսի գործողություններ, որոնք կհամապատասխանեն Ադրբեջանի շահերին: Ադրբեջանի գործողություններն այս առումով շատ տրամաբանական են, այլ խնդիր է, որ մենք Հայաստանում գործ ունենք պատերազմի և պարտության կուսակցության հետ, որի գործողությունների տրամաբանությունը լինելու է այն, ինչ տեսնում ենք: Իշխանությունները, երկար ժամանակ Ադրբեջանի պահանջները կատարելով, պատրանք են ունեցել, որ Արցախի Հանրապետության պետականության լիակատար ապամոնտաժումն իրականացնելու միջոցով հնարավոր կլինի, այսպես ասած, 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի շրջանակներով ապահովել ՀՀ տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը»,նշեց քաղաքագետը՝ շեշտելով, որ հենց նշվածի շուրջ է եղել 2022-ի հոկտեմբերին Պրահայում Շառլ Միշելի ու Մակրոնի միջնորդությամբ տեղի ունեցած գործընթացը:

«Բայց խնդիրն այն է, որ նույնիսկ այն բանից հետո, երբ հայկական կողմն ընդունել է Ադրբեջանի սուվերենությունն Արցախի նկատմամբ, Ադրբեջանի տարածքային պահանջները չեն նվազել: Նիկոլ Փաշինյանի վերջին երկու ասուլիսները ոչ թե Արցախի անվտանգության, Արցախի ապագայի մասին էին, այլ Հայաստանի Հանրապետության:ՀՀ իշխանությունները նաև Մյունխենից հետո ֆունդամենտալ կերպով համոզվել են, որ Ադրբեջանի խնդիրը ոչ թե Արցախի կլանումն է, այլ հայկական պետականության կազմաքանդումը և դրա փոխարեն նոր պետականության ձևավորումը Հարավային Կովկասում: Խոսքն «Արևմտյան Ադրբեջանի» մասին է: Մենք շատ ենք խոսել այն մասին, որ այս կամ այն հարցի վերաբերյալ իշխանությունները մանիպուլ յացիայի են ենթարկում հանրային կարծիքը: Սա այն եզակի դեպքերից մեկն է, երբ պատերազմի և պարտության կուսակցության առաջնորդը՝ Նիկոլ Փաշինյանը, մաքսիմալ անկեղծ է մեր հասարակության հետ: Անկեղծ է, երբ ասում է՝ հայը եղել է, կա ու կլինի, բայց հայկական պետականության վերաբերյալ կան որոշակի հարցեր ու մտավախություններ»,-շեշտեց նա՝ նշելով, որ այլ խնդիր կա:

«Առհասարակ, երբ կա խնդիր, այն լուծելուն ուղղված գործողություններ իրականացնելու մի քանի տարբերակ կա: Նախ՝ ֆիքսել խնդիրը, գնահատել խնդիրը լուծելու սեփական, այնուհետ դաշնակիցների հնարավորություններն ու քայլեր ձեռնարկել խնդիրները կանխարգելելու ուղղությամբ: Երկրորդ տարբերակով էլ ֆիքսում ես խնդիրը, ու հետագա բոլոր գործողությունների տրամաբանությունը քաղաքական ալիբի ապահովելն է լինում: Այսինքն, երբ խնդիրը սկսի իրականանալ, հայտարարել՝ «ա՛յ, ես ձեզ զգուշացնում էի»: Իշխանությունների գործողությունների տրամաբանությունը հենց երկրորդ տարբերակի շրջանակում է: 44-օրյա պատերազմի իրողությունները վերլուծելիս ասում էր՝ եկեք համաձայնենք 5+2 տարբերակին ու պատերազմը կկասեցվի, որին ընդդիմությունը չհամաձայնեց: Հիմա Փաշինյանը նույն տրամաբանությամբ է շարժվում. Փաշինյանն իր համար քաղաքական ալիբի է ապահովում, իր գործողություններում այլ տրամաբանություն փնտրել պետք չէ»,-հավելեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով իշխանության ու իշխանական շրջանակների վերջին օրերի վարքագծին, հայտարարությանը, թե «44-օրյա պատերազմին ունեցել ենք 11 հազար դասալիք», Բենիամին Մաթևոսյանը նախ հիշեցրեց, որ այս հայտարարությունն առաջին անգամ արել է Իլհամ Ալիևը: «Իշխանությունները մի կողմից հայտարարում են, որ, ըստ իրենց, ընդդիմությունը տարբեր առիթներով ադրբեջանական նարատիվներ է օգտագործում, բայց ներկա փուլում մենք տեսնում ենք, թե իրականում ով է օգտագործում ադրբեջանական՝ մասնավորաբար Ադրբեջանի նախագահի կողմից հնչեցված նարատիվները: Բացի այդ, հիշենք, թե պատերազմի ժամանակ ինչ էին անում. առաջնագծում, կներեք բառի համար, բայց սուրճ էին «ֆռթացնում», ինչ-որ «հաղթելու ենք» հատուկ օպերացիաներ էին իրականացնում և հասարակության հետ բաց և անկեղծ չէին խոսում այն մասին, որ առաջնագծում խնդիր կա:

Եթե դասալ քության խնդիր կար, նույն խորհրդարանական ու արտախորհդարանական ուժերի հետ հանդիպումների ժամանակ կարող էին, չէ՞, բարձրաձայնել:Բայց՝ ոչ: Հակառակը, խոսում էին «հայրենական պատերազմի», «Նոր Սարդարապատի» մասին: Հիմա բոլոր գործողություններն ուղղված են պարզապես նրան, որ արդարացնեն իրենց անգործությունը, փնթիությունը, պատերազմը կառավարելու ունակությունների բացակայությունը: Ինչ վերաբերում է առհասարակ իշխանությունների վարքագծին, ապա կասեմ միայն հետևյալը. քաղաքական պրովոկացիաները միշտ վերջնարդյունքում պատասխան են ստանում»,-շեշտեց քաղաքագետը:

Նրա խոսքով, այսօր պատմական շատ մեծ ողբերգության առջև ենք կանգնած: «Ադրբեջանը փորձում է հայկական պետականությունը «Արևմտյան Ադրբեջանի» պետականության փոխարինման հիմքեր նախապատրաստել, ինչի մասին խոսում է նաև Փաշինյանը: Ես պատահական չնշեցի, որ պատերազմի ու պարտության կուսակցություն են: Եթե շարժվենք այն տրամաբանությամբ, որ իրենք իսկապես ուզում են խաղաղություն բերել, նորմալ մարդկային ցանկություն է: Խնդիրն այն ճանապարհն է, որով փորձում են խաղաղություն բերել: Այսինքն, «խաղաղություն» Արցախից հրաժարվելու, «խաղաղություն» ՀՀ տարածքի հաշվին՝ բավարարելով Ադրբեջանի պահանջները, նկրտումները: Այս ճանապարհը պատերազմի ու պարտության է տանում: Փաշինյանը սա հասկացել է, քանի որ այլ պարագայում չէր անի այն հայտարարությունները, որ անում է»,-նկատեց նա:

Բենիամին Մաթևոսյանի խոսքով, երբ ասում ենք, որ կա պատերազմի ու պարտության կուսակցություն, այս դեպքում այլընտրանքային բևեռի ձևավորման անհրաժեշտություն կա, որը հստակ կմատնանշի այն ուղղությունները, որոնք թույլ կտան դուրս գալ այս իրավիճակից: «Մեզ հաղթանակի, զարգացման ու բարեկեցության կուսակցություն է անհրաժեշտ, և այս պարագայում գնդակը ընդդիմության դաշտում է, որտեղ կան բավականին ինտելեկտուալ, ֆինանսական, կազմակերպչական, քաղաքական պաշարով կուսակցություններ, ուժեր: Անհրաժեշտ է պարզապես գտնել այն բանալին, որը թույլ կտա այդ ամենը մեկտեղել: Իսկ նշվածի այլընտրանքը պետականության վերացումն է: Փաշինյանի խոսքերը, թե «հայը եղել է, կլինի, բայց պետականության հետ կապված խնդիրներ ունենք», լուրջ ազդանշան պետք է լինեն ընդդիմության, ընդդիմադիր քաղաքական վերնախավի, ինչպես նաև Սփյուռքի մեր ակտիվ քաղաքացիների համար: Համազգային խնդիր է սա:

Ներկա փուլում խիստ անհրաժեշտ է կարողանալ գտնել կազմակերպչական այն արդյունավետ ձևը, որն անցնցում փոփոխություններ իրականացնելու և ժամանակի այս ընթացքը բեկելու հնարավորություն կտա: Պետք է անկեղծ լինել ու հասկանալ նաև, որ փոփոխություններ ապահովելու համար գլխավոր բանակցողի փոփոխությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար գործոն է: Այդուհանդերձ, մի հարցում վստահ եմ. եթե բանակցողի փոփոխություն չլինի, և պատերազմի ու պարտության կուսակցությունը շարունակի միանձնյա ղեկավարել երկիրը, մենք գնալու ենք պատմական, քաղաքական այն ողբերգությունների ճանապարհով, որոնց մասին ահազանգում է հենց ինքը՝ Փաշինյանը»,-եզրափակեց քաղաքագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact