Yerevan, 30.April.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գեղագիտության ազգային կենտրոնն արվեստի ոլորտում ուղենշային կառույց է. Ժաննա Անդրեասյան

CULTURE

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է նախարարության ենթակայությամբ գործող Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում նրան ուղեկցել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Տնօրեն Վահան Բադալյանը նախարարին ծանոթացրել է Գեղագիտության ազգային կենտրոնի շենքային պայմաններին և ենթակառուցվածքներին: Կենտրոնի ցուցադրության սրահում նախարարը դիտել է մանուկների և պատանիների ասեղնագործ աշխատանքների ցուցահանդեսը՝ հիացմունքի ու գովեստի խոսքեր ուղղելով երեխաների ստեղծագործությունների վերաբերյալ: Այնուհետև շրջայց է կատարվել մշտական ցուցադրությունների սրահներում, որտեղ ներկայացված են կենտրոնի տարբեր տարիների սաների աշխատանքները:

Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնել, որ Գեղագիտության ազգային կենտրոնն այն եզակի կառույցներից է՝ թանգարանային արժեքավոր հավաքածուներով և միջավայրով, որտեղ երեխաները շարունակում են կրթվել՝ ստանալով մշակութային ու գեղագիտական կրթություն:

«Գեղագիտության ազգային կենտրոնում են կրթվել և արվեստի ուղին ընտրել մեր շատ ու շատ նշանավոր արվեստագետներ: Այստեղ ներկայացված են մեր անվանի արվեստագետների մանկության և դեռահասության տարիների ստեղծագործությունները, որոնք գեղարվեստական դաստիարակության և արվեստի զարգացման ուղղությամբ կենտրոնի ներդրման վկայությունն են»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի գնահատմամբ՝ Գեղագիտության  ազգային կենտրոնն արվեստի ոլորտում ուղենշային մի կառույց է, որի գործունեությունն ընդգրկում է նաև մարզերը: Իր գործունեությամբ կենտրոնը հավասար հնարավորություններ է ընձեռում Երևանում և մարզերում ապրող երեխաներին ստանալու կրթական ծառայություններ՝ ուղղված նրանց կարողությունների և տաղանդի զարգացմանը.

«Կենտրոնն ուղենշային է նաև աշխատանքի մեթոդաբանության առումով և կարող է հանդես գալ մենթոր՝ ոլորտում գործող այլ կազմակերպությունների  ու կառույցների համար: Այդ ռեսուրսը կենտրոնն ունի, և մենք պետք է խոսենք կենտրոնի զարգացմանն ուղղված քայլերի մասին: Մենք արտադպրոցական կրթության ոլորտի զարգացման քաղաքականություն ենք վարում՝ ոլորտում վարձատրության բարձրացման, բովանդակային չափորոշիչներ սահմանելու տեսանկյունից, և այստեղ պետք է ունենանք առանցքային, հանգուցային այն կետերը, որոնց վրա հենվելով՝ կկարողանանք որակական նոր նշաձող ունենալ»,- նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը և հավելել՝ որպես բազային կառույց պետք է առավելագույնս օգտագործել կենտրոնի ներուժը:    

Նշենք, որ շրջայցից հետո Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանը նախարարին և փոխնախարարին հանգամանորեն ներկայացրել է կենտրոնի  գործունեությունը, նախատեսվող խոշոր ծրագրերը: Նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցելու կարևոր նախագծերի իրականացմանը:  

The Symbol of Chinese Automotive Excellence Arrives in Armenia E-auto Becomes the Official Representative of Hongqi Electric Vehicles IDBank and Idram participate in Career City FestUcom Participated in Yerevan’s Career City Fest, Sharing Its Values and Career Opportunities New campaign in ECCO stores from IDBank and IdramWhat Types of Online Fraud Exist Today? Drone Racing Event to Be Held in Yerevan with Ucom’s Support AraratBank: Main Sponsoring Partner of STEM Expo 2025 20% idcoin at Carpisa: IDBank and Idram’s new campaignARARATBANK and FMO Expand Cooperation with a $25 Million Loan Agreement Digital identity, digital authentication, and secure transactions: the imID office is officially opened5,237,825 AMD for the “City of Heroes Rehabilitation Center”: April’s beneficiary is the “4090” FoundationDigital identity, digital authentication, and secure transactions: imID office officially launches AraratBank: Business Financing with up to 35% Cashback Opportunity The young talent: Dmitry IskhanovUcom Introduces UPlay, Launching a New Era of Entertainment IDBank Joined the Banking Association for Central and Eastern Europe (BACEE): Official Membership Agreement Signed in Budapest The Power of One Dram is the general partner of DigiCode 2025AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with MatenadaranAmeriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance