Yerevan, 15.May.2026,
00
:
00
BREAKING


Փաշինյանը, փաստորեն, հրապարակավ ասեց, որ կան բանավոր պայմանավորվածություններ. Հայկ Նահապետյան

INTERVIEW

Ադրբեջանը կրկին դիրքային առաջխաղացում ունի և ըստ ԱԱԾ-ի խախտել է ինչ-որ պայմանավվորվածություն, որի մասին ՀՀ քաղաքացիները նույնիսկ տեղյակ էլ չեն եղել։ Թշնամու առաջխաղացումը չի կասեցվել, թե ինչո՞ւ՝  հարցն էլի պատասխանատուները թողնում են անպատասխան։ Թեմայի վերաբերյալ «Փաստ» լրատվականը զրուցել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ։


-Այս իրավիճակն ինչո՞վ կարելի պայմանվորել։


-Ըստ հաղորդագրության՝ ադրբեջանական կողմը պայմանավորվածություն է խախտել՝ վաղօրոք եկել և դիրքեր է զբաղեցրել։ Հայկական կողմը, հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմը նման պայմանավորվածությունները հաճախ է խախտում պետք է պատրաստ լիներ դրան։ Հայկական կողմն ասում է, որ Ադրբեջանը մեր տարածքում է դիրքավորվել։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են թույլ տվել։ Արդարացուները ՔՊ քաղաքական խմբակը թող իր ներքին քննարկումների համար պահի։ Փաստացի Տեղ գյուղում մոտ 100 հա տարածք ուղղակիորեն Ադրբեջանի վերահսկողության տակ է։

-Ինչո՞ւ 2,5 տարում շրջանցող ճանապարհը կառուցված չէ։ 


-Այդ ճանապարհի մասին խոսելիս երեկ կառավարության նիստում Փաշինյանը հայտարարեց, որ պետք է ապրիլի 1-ին հանձնվեր, ըստ պայմանվորվածության, ինչպես նաև հայկական տարածքն էլի անվանեց ադրբեջանական։ Ինչի՞ համար է սա արվում։
Նիկոլ Փաշինյանը հավանաբար հիշողության հետ խնդիրներ ունի՝ 2021թ մայիսի 12-ին, երբ Ադրբեջանի զինված ուժերը Սև լճի տարածքում բավականին լուրջ առաջընթաց ունեցան, այն ժամանակ իրենք լուռ էին, հետո ասեցին Ադրբեջանի տարածք է, հետո էլ թե՝ հո Սև լճի 30 տոկոսի համար կռիվ չենք սկսի։ Հիմա էլ նույն մոտեցումն է։ Ո՞նց է որոշվում, որ Ադրբեջան է, դելիմիտացիա, դեմարկացիա արվե՞լ է։ Այս ամենի պատճառը պասիվ կեցվածքն է, գործընթացները քաղաքական առումով կասեցնելը։ Հայաստանի սահմաններն ամբողջությամբ վտանգված են, որի մասին Նիկոլ Փաշինյանն ինքն է հայտարարում (Գերմանիա), ի՞նչ է անում սահմանների պաշտպանության համար։ Ընդամենը փորձում է արդարացումներ գտնել։ Ասացվածքն ասում է՝ ստեղծված իրավիճակում հիմարներն արդարացումներ են փնտրում, խելոքները՝ լուծուներ են տալիս։


-Լրատվականներին և հանրությանը հայտնի է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հարտարարությունները։ Երեկ վարչապետն ասաց, որ ապրիլի 1-ի դրությամբ ինչ-որ պայմանվորվածություն է եղել։ Ձեզ հայտնի է արդյոք, թե ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը։


-Փաշինյանը, փաստորեն, հրապարակավ ասեց, որ կան բանավոր պայմանավորվածություններ, որ իրենք գաղտի են պահում և ոչ մեկ դրա մասին իրազեկ չէ։ Սա ևս մեկ անգամ հաստատում է փորձագիտական շրջանակների և քաղաքական ընդիմության մոտեցումը, որ Փաշինյանն Ալիևի հետ ունի բանավոր պայմանավորվածություններ։ Դրա մասին պարբերաբար խոսում է նաև ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Սա այդ բանավոր պայմանավորվածության շրջանակներում է։ Սրանց մոտ երկրի կառավորումը նման է մանկական խաղերի։ Մինչև մտածում են, թե ինչ պետք է անեն՝ Ադրբեջանը գալիս է, տարածքը վերցնում է։ 100 հա քիչ տարածք չի, և այսպես մաս-մաս Փաշինյանը հանձնում է։ Այն 800 հա-ն հիշո՞ւմ եք, որ քառակուսի միլիմետրով էին ասում։ Հիմա իրենց համար տասնյակ կամ 100-ավոր կիլոմետրերը հանձնելն օրինաչափություն է։ Սրա համար, ո՞վ է պատասխանատվություն կրում։

Աննա Ավետիսյան

IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offer