Ես սատարում եմ «Գոյ» թատրոնին և նրա ստեղծագործական անձնակազմին. Ավետիք Չալաբյան
BLOGՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի բարեկամներ,
Այլևս ոչ մեկին գաղտնիք չէ, որ գործող վարչակարգը հետևողական պայքար է սկսել ազգային կրթական և մշակույթային հաստատությունների դեմ, մտածածին պատրվակներով փորձելով դրանք լուծարել, միավորել այլ, իրենց կողմից վերահսկվող կառույցների հետ, կամ էլ առավել լկտի կերպով փորձելով պարզապես ոստիկանական ուժով գրավել դրանք, ինչպես դա վերջերս տեղի ունեցավ Բրյուսովի անվան համալսարանի հետ:
Այժմ հերթը հասել է «Գոյ Թատրոն»-ին, որը համարձակություն է ունեցել Գարեգին Նժդեհի մասին նորարարական ներկայացում բեմադրել, և դրանով առաջ բերել այս պարտվողական վարչակարգի դժգոհությունը: Նրանց կողմից մարտի 27-ից
կառավարական e-draft կայքում հանրային քննարկման է դրվել ԳՈՅ թատրոնը լուծարելու որոշման նախագիծը, այն պրիմիտիվ հիմնավորմամբ, որ այն գործում է Գ. Սունդուկյանի անվան թատրոնի տարածքում, և լոգիստիկ նկատառումներով նպատակահարմար է նրանց միավորումը մեկ ղեկավարության ներքո, կարծես խոսքը գնում է երկու խանութների կամ պահեստների մասին:
Նախագիծը կայքում դնելուց հետո, գործող վարչակարգը մոբիլիզացրել է իր ֆեյքերի ողջ բանակը, տպավորություն ստեղծելու, թե քաղաքացիների մի հոծ զանգված կողմ է թատրոնի լուծարմանը, թեև ցանկացած թատերասեր մարդու համար բուն միտքն իսկ անհեթեթություն է, նույն տրամաբանությամբ կարելի է լուծարել Հայաստանի բռնցքամարտի հավաքականը և միավորել ֆուտբոլի հավաքականին, այն հիմնավորմամբ, որ երկուսն էլ սպորտ են, և պետությունը դրանով փող կխնայի (թեև արդյունքում բռնցքամարտը որպես սպորտ կվերանա):
Ի հեճուկս այս վարչակարգի ու իր ֆեյք ու իրական կամակատարների, հազարավոր արժանապատիվ քաղաքացիներ և բազմաթիվ հանրային ու մշակույթի գործիչներ նույն ընթացքում իրենց հստակ դիրքորոշումն են արտահայտել հօգուտ «Գոյ» թատրոնի: Ես միանում եմ նրանց, սատարում եմ «Գոյ» թատրոնին և նրա ստեղծագործական անձնակազմին, և խնդրում եմ ձեզնից յուրաքանչյուրին ձեր ձայն բարձրացնել ընդդեմ «Գոյ» թատրոնի լուծարման, և դրանով՝ ընդդեմ մեր ազգային և նորարարական մշակույթի ոչնչացման:
Հղումը նախագծին տրամադրում եմ ստորև, շնորհակալ կլինեմ, եթե ժամանակ գտնեք, մտնեք այդ հղումով, ԴԵՄ քվեարկեք այդ նախագծին, ինչպես նաև ձեր հիմնավոր մեկնաբանությունները թողնեք նրա տակ: Առավել երախտապարտ կլինեմ, եթե ձեր էջերում ևս արտահայտվեք այս հարցով, և հորդորեք նաև ձեր ընկերներին ընդդիմանալ այս հերթական ջարդարարությանը:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



