Yerevan, 05.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Անջրանցիկ թիկնոց՝ դեռ շատ հին դարերից մինչև մեր օրեր. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Անջրանցիկ թիկնոցը (վերարկու, անձրևանոց) շատերը «ճանաչում» են որպես «պլաշ»: Մի քանի հազար տարի շարունակ նման թիկնոցը մարդկության կողմից օգտագործվել է վատ եղանակից պաշտպանվելու համար: Հին ժամանակներում դա եղել է կաշվի կամ մորթու կտոր, որը թելով ամրացվել է ուսերին կամ գոտիով՝ գոտկատեղին: Հին հռոմեացիներն ու հույներն անգամ բրդյա գործվածքով թիկնոցներ են պատրաստել:

Դրանք եղել են ուղղանկյուն կամ էլիպսաձև գործվածքների կտորներ 1,5 - 2 մետր լայնությամբ և 4-ից 6 մետր երկարությամբ: Ամրացվել են դրանք ուսերին կամ կրծքավանդակին՝ օգտագործելով հատուկ ճարմանդներ: Ի դեպ, նույնիսկ այդ ժամանակ դրանց տարբեր ոճեր են եղել: Հին աշխարհում այդ անջրանցիկ թիկնոցները սկսել են կատարել մեկ այլ գործառույթ ևս՝ ցույց տալ կրողի սոցիալական կարգավիճակը: Այսպիսով, օրինակ՝ գեներալների թիկնոցները եղել են մանուշակագույն, բարձրաստիճան պաշտոնյաներինը՝ սպիտակ: Ավելին, որքան հարուստ է եղել նրա տերը, այնքան շքեղ է եղել այդ թիկնոցը: Արևմտյան Եվրոպայում միջնադարում սկսել են կրել կլոր «գլոկ» բրդե թիկնոց, որը հագնելու համար գլուխը մտցնելու համար անցք է ունեցել: 14-րդ դարում հայտնվել է «գոնկեն», որը անթև թիկնոց է:

Հետագայում սկսել են կարել լայն թևերով և օձիքով անջրանցիկ թիկնոցներ, իսկ գլխադիրը՝ կապյուշոնը, սովորաբար առանձին է եղել: Միևնույն ժամանակ, Արևելքում նման թիկնոցներ պատրաստել են բրնձի ծղոտից: Կոնկրետ «պլաշի»՝ անջրանցիկ թիկնոցի պատմությունը սկսվել է 1823 թվականից: Շոտլանդացի Չարլզ Մակինտոշը, գործվածքի երկու շերտերի արանքում ռետինե շերտ տեղադրելով, հորինել է ջրակայուն գործվածքը: Սակայն, չնայած նման գործվածքից կարված թիկնոցները ամբողջովին անթափանց էին ջրի համար, ցրտից կորցնում էին իրենց ճկունությունը և կոտրվում, իսկ շոգին՝ հալվում: Անջրանցիկ թիկնոցները դեռ հիմա էլ Մեծ Բրիտանիայում անվանում են «մակեր», իսկ Մակինտոշ անունը հատուկ անունից դարձել է հագուստի տեսակի հասարակ անուն: Ավելի ուշ՝ 19-րդ դարի երկրորդ կեսին, Թոմաս Բարբերին ստեղծել է գաբարդին խիտ գործվածքը, որը պարունակում էր անջրաթափանց թելեր: Երկար ժամանակ գաբարդինից կարել են բանակային թիկնոցներ:

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ անջրանցիկ թիկնոցները ստացել են «տրենչիկ» անունը, որը գալիս է անգլերեն «trench»՝ «խրամատ» բառից. բանն այն է, որ բանակի մեծ մասը ամբողջ պատերազմն անցկացրել է թաց ու կեղտոտ խրամատներում: Հենց այդ ժամանակահատվածում են թիկնոցների վրա հայտնվել ճարմանդները և էպոլետները, ինչպես նաև քարտեզներ կրելու համար նախատեսված D-աձև օղակները: Երկրորդ համաշխարհային պատերազմում ևս անջրանցիկ թիկնոցները շատ տարածված են եղել: Բավական է հիշել Ադոլֆ Հիտլերի հայտնի սև անջրանցիկ թիկնոցը, որը, հանդիսանալով նրա ոճի անբաժանելի մասը, դարձել է Երրորդ ռեյխի նորաձևության առարկա:

Անջրանցիկ թիկնոցի պատմությունը զարգացման երկար ճանապարհ է անցել, և ներկայում այդ հագուստը պատրաստվում է այնպիսի նյութերից, որոնք ոչ միայն թույլ չեն տալիս խոնավություն անցնել, այլ նաև տաք են պահում, թեթև են, փափուկ և դիմացկուն: Ընդ որում, դրանք կարող են լինել սինթետիկ կամ բամբակյա գործվածքներից՝ ջրազրկող ծածկույթով, ինչպես նաև բնական և արհեստական կաշվից կարված:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46How to Enjoy Summer to the Fullest