Yerevan, 27.August.2026,
00
:
00
BREAKING


«Այնքան կարոտով հաջող արեց, գիտեր, թե ուր է գնում». պայմանագրային զինծառայող Սեյրան Ղարիբյանը զոհվել է Ջրականում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Ալինան և Սեյրանը ծանոթացել են 2008 թվականին: «Գյուղի խանութում էի աշխատում, Սեյրանը խանութից առևտուր արեց, ծանոթացանք: Ճիշտն ասած, սկզբում չեմուչում էի անում, երկու ամիս ընկերություն անելուց հետո վիճեցինք: Իսկ հունիսի 7-ին՝ իր և իր մայրիկի ծննդյան օրը, ինձ փախցրեց»,-«Փաստի» հետ զրույցում կյանքի երջանիկ օրերն է վերհիշում Ալինան՝ Սեյրանի կինը:

Սեյրանը միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո սովորել էր Վայքի վարժարանում՝ որպես խորհարար, հետո՝ որպես վարորդ: Զինվորական ծառայությունն անցել է Սովետաշենի զորամասում. «Մեր ամուսնությունից հետո արտագնա աշխատանքի էր մեկնում ՌԴ: Իր հետ մեկնեցինք, սակայն չհարմարվեցինք և վերադարձանք Հայաստան: Բնակվում էինք իր տատիկպապիկի հետ Վայոց ձորի Զառիթափ գյուղում: Ուշադիր ամուսին էր, իր նմանը չկար, ընտանիքին նվիրված էր, դիրքերից օրվա մեջ մի քանի անգամ զանգում էր՝ ի՞նչ եք անում, ո՞նց եք: Երկու որդի ունենք, նաև շատ հոգատար հայր էր»: 2015 թ.-ից Սեյրանն անցնում է պայմանագրային զինծառայության: «Սկզբում երկու տարի ծառայեց Վայքի զորամասում, հետո տեղափոխվեց Քարվաճառի զորամաս, այնտեղ էլ երկու տարի ծառայեց: Նվիրված զինծառայող էր, ծառայության ընթացքում բազմաթիվ պատվոգրերի է արժանացել, պատվոգրի է արժանացել նաև Քառօրյա պատերազմից հետո»:

Ալինան ասում է՝ երբ Սեյրանի տատիկ-պապիկն արդեն վատառողջ էին, ամուսինը Քարվաճառի զորամասից կրկին տեղափոխվեց Վայքի զորամաս, որ ընտանիքին մոտ լինի. «Սկզբում պահում էր Խնձորուտի, հետո Բարձրունու դիրքերը»: Սկսվում է պատերազմը: «Մինչ այդ տղաները 24-25 օր Բարձրունու դիրքերում էին, հոկտեմբերի 9-ին հարցրել էին, թե ով է ուզում գնալ Արցախ, առաջին կամավորագրվողներից էր: Տագրս, իր հորեղբոր տղաներն իր հետ էին: Գումարտակի կազմում տղաները մեկնեցին Ջրական: Ի դեպ, ամենաշատ զոհը մեր Զառիթափ գյուղն է տվել՝ 11 զոհ: Հորեղբորս տղան էլ է զոհվել, իր հուղարկավորության օրն եմ իմացել, որ Սեյրանն էլ է զոհվել: Իրենց գնացած օրը շատ ուժեղ մարտ է լինում Ջրականում: Տղերքին խփում են, իր հորեղբոր տղան էլ է իրենց հետ լինում, Սեյրանը գնում է տղաներին դուրս բերելու, անօդաչուն հարվածում է, Սեյրանի ոտքը կտրվում է: Հետո՝ նորից հարվածներ: Տղաներին դուրս են բերում: Մեքենայով հիվանդանոց տեղափոխելիս Սյունիքի ճանապարհներին Սեյրանը մահանում է: Իրեն փնտրում էինք վիրավորների մեջ: 3 օր փնտրելուց հետո տղաներից մեկը, որն իր հետ շտապօգնության մեքենայի մեջ էր եղել, Սեյրանի եղբորն ասել էր՝ զոհվածների մեջ փնտրիր Սեյրանին, իմ աչքի առաջ է մահացել: Սկսեցինք դիահերձարաններում փնտրել և գտանք Գորիսում: Սեյրանը զոհվել է հոկտեմբերի 11-ին՝ ժամը 2-3-ի կողմերը: Ժամը 12-ին իր հետ խոսել էի, հարցեր տվեցի, ասաց՝ շատ հարցեր մի տուր, Ալին, լավ մնացեք, երեխեքիս լավ պահի: Դրանից հետո հեռախոսն անհասանելի դարձավ: Երբ եկավ հաջող անելու, ասացի՝ ինչ կլինի, մի գնա, ասաց՝ ես չգնամ, բա մեր 18 տարեկան երեխեքը ի՞նչ են անելու, ինձ հանկարծ հետ չպահեք: Այնքան կարոտով հաջող արեց, մինչ հիմա այդ պատկերն աչքիս առաջ է: Գիտեր, թե ուր է գնում»:

Իսկ հիմա կյանքը շարունակվում է, ընտանիքի ուժի աղբյուրը Սեյրանի երկու որդիներն են: «Հիմա ինձ իմ երեխաներն են ուժ տալիս: Սկզբում շատ ծանր հոգեվիճակում էի, բայց նայում էի իրենց ու մտածում՝ ախր, Սեյրանը հանուն մեզ գնաց, հանուն հայրենիքի, այնքան ուժեղ պետք է լինեմ, որ տղաներիս պահեմ: Բացի դա, իր ընտանիքն ինձ թև ու թիկունք է, ուշադրությամբ եմ շրջապատված, գիտեմ, որ մենակ չեմ: Շնորհակալ եմ իրենց, որ իմ կողքին են: Առանց Սեյրանի շատ դժվար է, կարոտում եմ իրեն, անընդհատ խոսում եմ իր հետ, անընդհատ սպասում իր զանգին, բայց զանգ չի տալիս: Պատերազմից հետո, երբ տղաները դիրքերից իջնում էին, սպասում էի, որ Սեյրանն էլ դիրքերից կիջնի, բայց հետո հասկացա, որ էլ տուն չի գալու»:

Հ. Գ. - Սեյրան Ղարիբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորվել է Զառիթափում, գյուղի 11 զոհերի համար պանթեոն է կառուցվել:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference